Ռեկորդային շոգից 48 ժամ անց՝ հանկարծակի ձյուն. Կոլորադոում եղանակային անոմալիաներ են տեղի ունեցել (լուսանկարներ)

ԱՄՆ Կոլորադո նահանգում եղանակային անոմալիաներ են գրանցվել․ Դենվեր քաղաքում ռեկորդային շոգից 48 ժամ անց հանկարծակի ձյուն է տեղացել, գրում է Bored Panda-ն։

Տեղի օդերևութաբանները պնդում են, որ սեպտեմբերի 6-ին նահանգի հարավ-արևելյան հատվածում գրանցվել է Ցելսիուսի սանդղակով 40 աստիճան ջերմաստիճան, մինչդեռ 48 ժամ անց արձանագրվել է ջերմաստիճանի կտրուկ անկում և 9,9 սանտիմետր բարձրությամբ ձյուն է տեղացել:

Համացանցում հայտնված լուսանկարներում երևում է, թե 2 օրվա ընթացքում որքան է փոխվել ապոկալիպտիկ կարմիր և նարնջագույն երկնքով Կոլորադոն՝  վերածվելով Սուրբ ծննդյան ցուրտ մթնոլորտի։

Նշենք, որ ԱՄՆ արևմտյան նահանգներում վերջին շաբաթներին անտառային հրդեհներ են մոլեգնում, որոնց հետևանքով  նվազագույնը 28 մարդ է մահացել։

Ամենամեծ թվով զոհեր եղել են Կալիֆոռնիա նահանգում, որտեղ հրդեհը խլել է 19 մարդու կյանք: Նրանց մեծ մասը մահացել է վերջին մի քանի օրերին:

Ամերիկյան արևմտյան նահանգներում ընդհանուր ավելի քան 100 հրդեհ է արձանագրվել, որոնցից մի քանիսն իրենց զբաղեցրած մակերեսով ռեկորդային ցուցանիշներ են գրանցել: Ամենածանր իրավիճակը Կալիֆոռնիայում է, ինչպես նաև Օրեգոնում և Վաշինգտոնում: Այդահո նահանգում գրանցված հրդեհների ընդհանուր մակերեսը, Հրդեհների ազգային միջգերատեսչական կենտրոնի տվյալներով, կազմում է ավելի քան 1.9 միլիոն հա:

Snow Falls In Colorado Just 48 Hours After A Record Heatwave And It Proves  Nothing Is Impossible In 2020 (20 Pics) - Hide Out NowSnow Falls In Colorado Just 48 Hours After A Record Heatwave And It Proves  Nothing Is Impossible In 2020 (20 Pics) - Hide Out Now

Կորոնավիրուսի դեմ պայքարում իրենց ավանդի համար մի խումբ բժիշկներ պարգեւատրվել են Իհարկե վերադառնում եմ. Արսեն Թորոսյան Շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ՝ մաղթելով բարեկեցություն, համերաշխություն և խաղաղ երկինք․ Արգամ Աբրահամյան Գ.Ծառուկյանի հովանավորությամբ հեծանվորդները մասնակցել են այս տարվա առաջին մրցաշարին Google-ը «դուդլ»-ով շնորհավորել է ՀՀ Անկախության 29-ամյակը Տորինոն այլևս հետաքրքրված չէ Արսենալի կիսապաշտպանով Տեսանյութ Երևան-Գյումրի ավտոճանապարհի չարաբաստիկ ավտովթարից. 2 հոգի տեղում մահացել են Ունենալ 5 մլն բնակչություն, ստեղծել 1,5 մլն աշխատատեղ. Մինչեւ 2050թ.–ի տեսլականը՝ ըստ Փաշինյանի Ալիևը շնորհակալություն է հայտնել Թբիլիսիին` Վրաստանի տարածքով դեպի Հայաստան զենքի մատակարարումը թույլ չտալու համար Նիկոլ Փաշինյանը խոնարհվել է մարված անմար կրակի առջև Հնագետները Եգիպտոսում հայտնաբերել են ավելի քան 2500 տարի առաջ թաղված 27 դագաղ (լուսանկարներ) Զինված օպերացիա մայրաքաղաքի կենտրոնում. ում են փնտրել իրավապահները Patek Philippe, IWC և Rolex․ ի՞նչ ժամացույցներ են նախընտրում կրել համաշխարհային առաջնորդները (լուսանկարներ) Արցախի «Արդարություն»կուսակցության շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ «Մեր ուղիները դեռ կխաչվեն»․ Մեսսին հրաժեշտ է տվել Վիդալին Ադրբեջանում պահեստազորի զինծառայողներին կանչում են հատուկ զինհավաքների Հայաստանում 4 նոր գեներալ-մայոր կա Բրիտանացիները կորոնավիրուսի 2-րդ ալիքի ֆոնին կրկին խուճապահար գնումներ են կատարում՝ «սրբելով» խանութները (լուսանկարներ) Հարգելի Նիկոլ Վովայի... Վլադիմիր Պուտին Ադրբեջանական կողմը կորուստ ունի
website by Sargssyan