Ձևավորվել է արգելանքներին առնչվող հարցերով արագ արձագանքման խումբ (տեսանյութ)

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը գույքի նկատմամբ արգելանքի կիրառման գործընթացում քաղաքացիներին ու իրավաբանական անձանց պատճառվող անհարմարությունները նվազեցնելու, սպասարկման որակի բարձրացման և սպասարկման կենտրոններում կուտակումները բացառելու նպատակով, Կենտրոնական բանկի և այլ մարմինների հետ պարտապանին պատկանող մեկից ավելի հաշիվների միաժամանակ արգելադրումը նման անհրաժեշտության բացակայության դեպքում բացառելու, աշխատավարձն ամբողջությամբ արգելադրելը բացառելու և այլ անհարմարությունները կանխելու ուղղությամբ տարվող աշխատանքին զուգահեռ, ձևավորել է #ՔոԱրգելանքը արագ արձագանքման հատուկ խումբ: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։

Այսուհետ, օրենքով թույլատրելի դեպքերում առանց Ծառայություն այցելելու կամ գրավոր դիմում ներկայացնելու կարող եք ստանալ ամբողջական տեղեկատվություն Ձեր կամ Ձեր վստահորդի նկատմամբ կիրառված արգելանքների վերաբերյալ և հնարավորինս արագ լուծել հետևյալ խնդիրները․

  • կատարված վճարումների ճշգրտումը և արգելանքը չվերացնելու պատճառների պարզումը,
  • կիրառված արգելանքները կատարված պարտավորություններին համաչափ վերանայելը,
  • անհիմն կիրառված կամ պահպանված արգելանքը վերացնելը,
  • բռնագանձման ոչ ենթակա դրամական միջոցների ապաարգելադրումը.
  • աշխատավարձը կամ այլ եկամուտն արգելանքից հանելը կամ արգելանքի չափը վերանայելը,
  • բանկերում սառեցված գումարները գանձելը, կիրառված այլ արգելանքները վերացնելը և վարույթը կարճելը,
  • հայցի ապահովման հետ կապված միջանկյալ դատական ակտերի կատարման ընթացքի մասին տեղեկատվություն ստանալը։

#ՔոԱրգելանքը խմբի հետ կապ հաստատելու նպատակով կարող եք էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին, իսկ էլեկտրոնային եղանակով դիմելու անհնարինության դեպքում՝ զանգահարել  (077), (091), (055) 713-437 հեռախոսահամարներով։

Այլ խնդիրների դեպքում Ծառայության հետ կարող եք կապ հաստատել 060 713-435 հեռախոսահամարով կամ e-request.am հարցումների միասնական հարթակի միջոցով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կորոնավիրուսի դեմ պայքարում իրենց ավանդի համար մի խումբ բժիշկներ պարգեւատրվել են Իհարկե վերադառնում եմ. Արսեն Թորոսյան Շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ՝ մաղթելով բարեկեցություն, համերաշխություն և խաղաղ երկինք․ Արգամ Աբրահամյան Գ.Ծառուկյանի հովանավորությամբ հեծանվորդները մասնակցել են այս տարվա առաջին մրցաշարին Google-ը «դուդլ»-ով շնորհավորել է ՀՀ Անկախության 29-ամյակը Տորինոն այլևս հետաքրքրված չէ Արսենալի կիսապաշտպանով Տեսանյութ Երևան-Գյումրի ավտոճանապարհի չարաբաստիկ ավտովթարից. 2 հոգի տեղում մահացել են Ունենալ 5 մլն բնակչություն, ստեղծել 1,5 մլն աշխատատեղ. Մինչեւ 2050թ.–ի տեսլականը՝ ըստ Փաշինյանի Ալիևը շնորհակալություն է հայտնել Թբիլիսիին` Վրաստանի տարածքով դեպի Հայաստան զենքի մատակարարումը թույլ չտալու համար Նիկոլ Փաշինյանը խոնարհվել է մարված անմար կրակի առջև Հնագետները Եգիպտոսում հայտնաբերել են ավելի քան 2500 տարի առաջ թաղված 27 դագաղ (լուսանկարներ) Զինված օպերացիա մայրաքաղաքի կենտրոնում. ում են փնտրել իրավապահները Patek Philippe, IWC և Rolex․ ի՞նչ ժամացույցներ են նախընտրում կրել համաշխարհային առաջնորդները (լուսանկարներ) Արցախի «Արդարություն»կուսակցության շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ «Մեր ուղիները դեռ կխաչվեն»․ Մեսսին հրաժեշտ է տվել Վիդալին Ադրբեջանում պահեստազորի զինծառայողներին կանչում են հատուկ զինհավաքների Հայաստանում 4 նոր գեներալ-մայոր կա Բրիտանացիները կորոնավիրուսի 2-րդ ալիքի ֆոնին կրկին խուճապահար գնումներ են կատարում՝ «սրբելով» խանութները (լուսանկարներ) Հարգելի Նիկոլ Վովայի... Վլադիմիր Պուտին Ադրբեջանական կողմը կորուստ ունի
website by Sargssyan