Լեռնահովիտը շատ անմխիթար վիճակում է. արդեն շատերն են մտածում գյուղը լքելու մասին (լուսանկարներ)

Լեռնահովիտ գյուղը շատ անմխիթար վիճակում է, խնդիրները բազմաթիվ են, սակայն որևէ քայլ չենք տեսնում գյուղը բարվոք վիճակի հասցնելու առումով: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց Գեղարքունիքի մարզի Լեռնահովիտ համայքի բնակիչ Լևոնը:

«Գյուղում ամենածանր խնդիրներից մեկը ճանապարհի խնդիրն է: Մեր գյուղը խոշորացված համայնք է, Գեղհովիտ գյուղի հետ է միացված, սակայն այն փոփոխություններն ու ծրագրերը, որոնք իրականացվում են Գեղհովիտում, լիովին բացակայում են մեր գյուղում: Մեր գյուղում ոչ մի ծրագիր չի իրականացվում, ո՛չ ասֆալտապատում, ո՛չ ոռոգման և խմելու ջրի ցանցի նորոգում»,- ասաց բնակիչը:

Նա նշեց, որ գյուղի դպրոցում մոտ 60 աշակերտ է սովորում, սակայն դպրոցը խարխուլ վիճակում է, ըստ նրա՝ հավանաբար կառուցվել է 1959 թվականին, շենքը միայն չորս դասարանի է բավարարում, իսկ դասերն իրականացվում են հերթափոխով, երեխաների մի մասն էլ հարակից գյուղերից մեկի՝ Մադինայի դպրոց են հաճախում, ուսուցչանոցը և գյուղի մշակույթի տունը վագոն-տնակում է:

«Մենք մարզպետարան ենք դիմել, պատասխան ենք ստացել, թե դեռ անցած տարի դպրոցն ու մշակույթի կենտրոնը պետք է նորոգվեին, նույնիսկ բարեգործական հիմնադրամ եկավ Ֆրանսիայից, համերգ տվեցին, մոտ 5 մլն դրամ հավաքվեց, պետք է արդեն շինարարություն սկսվեր, բայց դա էլ անհետացավ»,- նշեց նա և հավելեց, որ դիմել են նաև Կառավարությանը, սակայն դեռ պատասխան չունեն:

Լեռնահովիտի բնակչի խոսքով՝ գյուղը ԽՍՀՄ-ի ժամանակ մշակույթի տուն է ունեցել, իսկ հիմա այդ տարածքը վաճառել են ուրիշին ու փոքր վագոն-տնակ են տրամադրել որպես մշակույթի տուն, սակայն մարդիկ այդտեղ գնալ չեն ուզում:  Ըստ նրա՝ համայնքապետն արդեն 11-12 տարի կառավարում է, սակայն երբ համեմատում են Գեղհովիտի բարենորոգումների հետ, Լեռնահովիտը շատ հետ է, քանի որ հարակից գյուղում արդեն փողոցային լույսեր են տեղադրվում, ամբողջ գյուղում ասֆալտապատում է իրականացվում:

«Ոչինչ չունենք գյուղում, ո՛չ մանկապարտեզ, ո՛չ բուժկետ: Գյուղում մոտ 47 տուն կա, շատերը գնացել են, մեր գյուղացին աշխատող է, չի ասում՝ մեզ հացի փող տվեք, այլ ասում են՝ ստեղծեք պայմաններ, որ հանրավոր լինի ապրել: Ձմռանը գյուղում ահավոր է, ձնամաքրման աշխատանքներ տեղի չեն ունենում, բուժկետ չլինելը մեծ խնդիր է, հիվանդին չենք կարող  մեքենայով հիվանդանոց հասցնել, ոտքով ենք տանում, հիմա արդեն շատերն են մտածում գյուղը լքելու մասին»,- ներկայացրեց բնակիչը:

Նկարները՝ ստորև



Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ

15-ամյա դպրոցականը դանակի մի քանի հարվածներ է հասցրել իր համադասարանցուն. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՄՆ-ում ոստիկանները կրակել են աուտիզմով հիվանդ 13-ամյա տղայի վրա (տեսանյութ) Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րը և Հա­յաս­տա­նը. ին­չի՞ վրա պետք է կենտ­րո­նա­նան իշ­խա­նու­թյուն­նե­րը.«Փաստ» Թուրքիայում զրահամեքենա է վթարվել․ կան վիրավորներ Մյուլեր. Մարտինեսը մեր Միստեր Սուպերգավաթն է «Աշ­խա­տան­քի մեջ պետք է սեր, եռանդ ու համ­բե­րու­թյուն դնել, և բու­մե­րան­գի պես կվե­րա­դառ­նա»․«Փաստ» Խաղողի մթերման գինը՝ 105 դրամ. «Ժամանակ» Արսեն Թորոսյանը նոր «բորշչ» է եփել Նիկոլ Փաշինյանի համար․ «Իրատես» Ոչ թե ներ­մու­ծե­լու, այլ Հա­յաս­տա­նում ար­տադ­րե­լու ճա­նա­պար­հով.«Փաստ» Ռիո դե Ժանեյրոյում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է ամենամյա կառնավալը Առն­վազն քա­րոզ­չա­կան ճնշում. նոր շեշ­տադ­րում և լրա­ցու­ցիչ ռիսկ.«Փաստ» Ան­հաս­կա­նա­լի է, թե ար­տա­քին գոր­ծըն­կեր­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կա­ռու­ցե­լիս ինչ կոն­ցեպ­տով է առաջ­նորդ­վում Հա­յաս­տա­նը.«Փաստ» Պո­պու­լիս­տա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի ձա­խող­ման անա­տո­մի­ան.«Փաստ» «Տնտե­սա­կան ան­կու­մը կան­խե­լու որևէ դրա­կան մի­տում դեռ չի նա­խանշ­վում. պե­տա­կան բյու­ջե­ում առ­կա մի­ջոց­նե­րը ոչ ռա­ցի­ո­նալ են օգ­տա­գործ­վում».«Փաստ» Անձնավորված քայլերի տիրույթում.«Փաստ» Հանձնաժողովի եզրակացությունն էլի ուշանում է.«Փաստ» Իշ­խա­նա­կան խմբակ­ցու­թյան ան­հանգս­տու­թյու­նը․«Փաստ» Գ.Ծառուկյանի շնորհիվ «Մուլտի Ֆայթ»-ն ու աշխարհահռչակ Ջորջիո Պետրոսյանը պայմանագիր են ստորագրել «Իրապես չէի ցանկանա վերադառնալ խիստ սահմանափակումների ռեժիմին». Պուտինը՝ ՌԴ-ում կորոնավիրուսային իրավիճակի մասին BMW-ն գաղտնազերծել է նոր M3 և M4 մոդելները (լուսանկարներ)
website by Sargssyan