Հին վարկի «վերակենդանացումը»

«Փաստ» օրաթերթը գրում է

Մասնագետներն ու փորձագիտական շրջանակները պարբերաբար բարձրաձայնում են, որ վերջին 1,5 տարվա ընթացքում ՀՀ պետական պարտքն արդեն կազմում է ՀՆԱ-ի մոտ 60 տոկոսը, ինչը համարվում է «կարմիր գծի» վերին շեմը։ «Փաստ» թերթի տեղեկություններով, հոկտեմբերին իշխանությունները նոր վարկ են վերցնելու: Մասնավորաբար, նախատեսվում է Ասիական զարգացման բանկից մոտ 200 մլն ԱՄՆ դոլարի վարկային համաձայնագիր կնքել, ինչը դարձյալ ավելացնելու է պարտքը։

Տեղեկությունների համաձայն, վարկի առյուծի բաժինը (մոտ 150 մլն դոլար) հատկացվելու է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրՏրանշ 4 հատվածին, որն ընդգրկում է Քաջարան-Ագարակ շուրջ 42 կմ հատվածը: Ի դեպ, պարզ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այս վարկային համաձայնագրի թեման նախատեսված է եղել կյանքի կոչել դեռևս 2016-ի դեկտեմբերին, որն ինչ-ինչ հանգամանքներով ձգձգվել է, իսկ արդեն 2018-ին ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո սա էլ էր կասեցվել՝ կապված մի շարք դատական գործընթացների ու տարբեր քրեական պատմությունների հետ։

Եվ ահա, մեր աղբյուրի փոխանցմամբ, ներկա փուլում իշխանությունները նախատեսում են մոտ 4 տարվա վաղեմություն ունեցող վարկային գործընթացը վերսկսել։ Տեղեկության համաձայն, սա պայմանավորված է նաև տնտեսական առկա ծանր վիճակով. սա հնարավորություն կտա որոշակի գումար ներարկել տնտեսության մեջ՝ ինչ-որ ակտիվություն ապահովելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները մրցույթի համար պատրաստել են չորս սցենար 30-ամյա ծննդկանի մահվան հետքերով. ինչ է սպասվում բժշկի մեղավորության դեպքում Հայտնի է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հեղինակը Մատենադարանի հարակից տարածքում խոշոր հրդեհի պատճառը Էվոկաբանկի հրավառությո՞ւնն է (տեսանյութ) Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 30 հազար նոր դեպք է գրանցվել, մահացել է 708 մարդ. RT Բյուրեղավանում 18 և 41 տարեկան երկու տղամարդ է դանակահարվել. կա ձերբակալված Ահասարսուռ կադրեր. ռուս տղամարդը կացնահարել է իր նախկին կնոջ սիրեցյալին (տեսանյութ) Նման պրիմիտիվ քայլերը նրանց չեն փրկելու. Արմեն Աշոտյան 6 մլն դոլար. Sotheby’s-ն աճուրդի կհանի փողոցային նկարիչ Բենքսի կտավը (լուսանկարներ) Սեպտեմբերի 21-ին Դուբայի Բուրջ Խալիֆան կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով ՌԴ քաղաքացին Range Rover-ով մխրճվել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանի նստավայրի դարպասների մեջ (լուսանկարներ) Մեզ սպառնում էին․ Պուտին «Ընկերություն». Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. մանրամասներ Սյունիքի մարզում բեռնատարի հրդեհից Նոր նախադեպ․ Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատասխանատվության պահը Երեխայիս ուղարկեցի դպրոց, դիմակ կրելու պատճառով ուժեղ սթրես է տանում, նրա մոտ առաջացել է սրտխառնոց, թուլություն ու շնչահեղձություն Ականջներիդ օղ արեք․ Աշոտյանը՝ իշխանություններին Երևան–Մեղրի ճանապարհին բեռնատար է այրվում Ով է «Շենգավիթ» ԲԿ-ում մահացած ծննդկանը (լուսանկարներ) Պետությունն այսօր պետք է կանգնի ժողովրդի կողքին. Գագիկ Ծառուկյան
website by Sargssyan