Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ)


Ոչ թե քա­ղա­քա­ցի­նե­րի կյանքն ու իրա­վունք­ներն են հե­տաքրք­րում, այլ սե­փա­կան քա­ղա­քա­կան նպա­տակ­նե­րը․ «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Հասարակության և պետության հարաբերություններն այսօրվա ամենաարդիական հարցերից են։ Եվ այս խնդրում անհրաժեշտ է նկատի առնել, որ պետությունը և հասարակությունը փոխադարձաբար կախված են միմյանցից և ունեն փոխադարձ պարտավորություններ։ Պետության նկատմամբ քաղաքացիների պարտավորությունների մեջ է մտնում, օրինակ՝ վճարել հարկերը և այլ համապատասխան տուրքերը, մասնակցել երկրի պաշտպանության գործին և այլն, իսկ դրա փոխարեն պետությունը պարտավորվում է ենթակառուցվածքներ ստեղծել, ապահովել նրանց իրավունքների պաշտպանությունը, կենսաթոշակներ տրամադրել և այլն։

Բայց հասարակության և պետության առաջընթացի ու զարգացման տեսանկյունից անհրաժեշտ է, որ այս փոխադարձ պարտավորությունների կատարումը լինի բալանսավորված։ Այսինքն՝ քաղաքացիները չպետք է պետության կողմից շատ ծանրաբեռնվեն հարկերով և տուրքերով ու հնարավորություն ունենան պատշաճ կերպով իրականացնել իրենց պարտավորությունները, իսկ մյուս կողմից էլ պետությունը պետք է ոչ թե վատնի, այլ թիրախային կերպով օգտագործի հանրային միջոցներն ու քայլեր ձեռնարկի քաղաքացիների կյանքը հնարավորինս բարեկեցիկ դարձնելու համար։ Հատկանշական է, որ այս թեման նաև քաղաքական քննարկումների օրակարգում է։

Եվ այսօրվա իշխանություններն իրենց ընդդիմադիր եղած ժամանակ շատ էին շահարկում այն հարցը, թե պետությունը քաղաքացիների կյանքը չի բարելավում, իշխանություններն իրենց տեղում չեն, պետական միջոցները «թալանվում» են, իսկ հասարակությունը ծանրաբեռնված է «անիմաստ» հարկերով և տուգանքներով։ Այնինչ, եթե նրանց իրական մտահոգությունը վերաբերում էր քաղաքացիների կենսապայմաններին, ապա պետք է դիտարկվեր, օրինակ՝ հանրային միջոցների վերահսկողության մակարդակը բարձրացնելու կամ իրական հաշվարկների հիման վրա որոշ հարկերի և տուրքերի վերանայման հարցը։

Բայց այն ժամանակ կոնկրետ լուծումներ առաջարկելու խնդիրը այսօրվա իշխանությունների գործելաոճի մեջ չէր տեղավորվում։ Ավելին՝ 2018 թվականի գարնանը, երբ «Քայլ արա» շարժման համատեքստում բողոքի ակցիաներ էին տեղի ունենում, Փաշինյանը և իր կողմնակիցները քաղաքացիներին կոչեր էին անում չվճարել կոմունալները, տուգանքները և այլ տուրքերը։ Անգամ առաջարկներ էին արվում քաղաքացիներին, որ նրանք բանկոմատներից հանեն գումարները և կանխիկ ձևով պահեն իրենց մոտ, որպեսզի վնաս հասցնեն դրամաշրջանառությանը։

Բայց կարճ ժամանակ անց Փաշինյանը և իր կողմնակիցները հայտնվեցին երկրի իշխանության ղեկին և ոչ միայն շատ արագ մոռացան իրենց կոչերի մասին, այլև հիմա պահանջում են, որ քաղաքացիները լիովին և անվերապահ կատարեն իրենց պարտավորությունները։ Եվ խնդիրն այն է, որ նախկինում եղած տուգանքները (կարմիր գծեր, տեսախցիկներ և այլն) ոչ միայն չչեղարկվեցին, այլև քաղաքացիները լրացուցիչ հարկերով և տուգանքներով են ծանրաբեռնվում։

Այսպես, վերջերս էլ իշխանությունները որոշում ընդունեցին գույքահարկը բարձրացնելու մասին, դիմակներ չկրելու համար մեծ տուգանքներ սահմանվեցին, սրա հետ մեկտեղ էլ դեռևս դիտարկվում են քաղաքացիների վրա լրացուցիչ ֆինանսական բեռ նախատեսող այլ նախագծեր։ Իսկ երբ, օրինակ՝ ներկայիս ճգնաժամային իրավիճակում բողոքներ են հնչում, թե բարձրացված գույքահարկը ծանրություն է դառնում առանց այն էլ եկամուտների անկում ունեցած քաղաքացիների համար, Փաշինյանը պատասխանում է, թե «ոչ մի բան չի լինի, որ մեկ շիշ արաղ պակաս խմեք ու փողը վճարեք բյուջե, դա ճանապարհ է դառնալու»։

Ստացվում է, որ երբ Փաշինյանն ընդդիմադիր էր, նրան «հետաքրքրում» էր, որ քաղաքացիները ծանրաբեռնված են հարկերով և տուգանքներով, իսկ երբ վերջինս արդեն իշխանության է, նրա տեսադաշտում միայն պետության նկատմամբ քաղաքացիների պարտավորությունների կատարումն է։ Սա նշանակում է, որ նա անկեղծ չէ հանրության նկատմամբ և հանրային դժգոհություններն ուղղակի օգտագործել է միայն իր քաղաքական նպատակների, իսկ վերջնարդյունքում՝ իշխանության հասնելու համար։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ ԲրազիլիաՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ)