Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տասնյակ մեքենաներով քաղաքացիները սպասում են Բագրատ և Միքայել սրբազաններին Սրբազանի կոչին հետևելով՝ հանուն մեր պետականության մասնակցում եմ ցույցերին. քաղաքացի Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան Ավինյան Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ինձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս


Մաք­սա­զերծ­ման նոր կար­գը վնաս է թե՛ տնտես­վա­րող­նե­րին, թե՛ սպա­ռող­նե­րին․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Սեպտեմբերի 1-ից Հայաստանում ուժի մեջ են մտել հագուստի մաքսազերծման նոր չափորոշիչները։ Մասնավորապես, ներմուծվող հագուստը մաքսազերծվում է մյուս ապրանքների մաքսազերծման ընթացակարգերով։ Այլևս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում, այլ հաշիվ-ապրանքագրերում պետք է նշված լինեն ապրանքների ստույգ քանակը, գները, անվանումներն ու մոդելները, և դրա համաձայն էլ կսահմանվի ապրանքի մաքսազերծման գինը։ Առևտրականները նշում են, որ նոր կարգի համաձայն իրենց ապրանքների մաքսազերծման գները 6 անգամ կբարձրանան։ Նրանք օրեր շարունակ բողոքի ձայն են բարձրացնում կառավարության առջև: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը նշում է` նոր կարգի պատճառով խնդիրներ են առաջանալու փոքր ու միջին բիզնեսի համար:

«Մի կողմից՝ ասվում է, որ փոքր ու միջին բիզնեսը պետք է զարգացնել, բարենպաստ պայմաններ է պետք ստեղծել, մյուս կողմից էլ ամեն քայլափոխի այն ինչ-որ խոչընդոտների է հանդիպում: Մենք տեսնում ենք, որ մեր երկրում խոշոր բիզնեսը ծաղկում է, ի տարբերություն փոքր ու միջին բիզնեսի: Ցանկացած պետություն, քաղաքակիրթ երկիր փոքր և միջին բիզնեսի հաշվին է զարգանում: Իսկ ամենատարբեր խոչընդոտները կանխում են դրանց զարգացումը: Փոխանակ բարենպաստ պայմաններ ստեղծեն, այն «խեղդում են»: Ինչ վերաբերում է մաքսազերծմանը, ապա պետք է ասել, որ շատ ոլորտներ են խնդիրներ ունենում դրա հետ՝ լինի գործարար, ֆիզիկական անձ, թե անհատ ձեռներեց:

Մեզ մոտ գործընթացները բարդեցված են, և երբ համեմատում ենք այլ երկրների, թեկուզ հարևան Վրաստանի հետ, ապա այնտեղ ընթացակարգերն ավելի պարզեցված են, ավելի լավ պայմաններ են ստեղծվում բիզնեսի զարգացման համար»,«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը: Նա նշում է, որ տարիներ շարունակ հագուստի ներկրման դեպքում մաքսազերծումն իրականացվել է կիլոգրամներով: «Հիմա փորձ է արվում ամեն ինչ տանել դեպի քաղաքակիրթ տարբերակ: Պատկերացրեք՝ ապրանքների տուփերն, օրինակ՝ պետք է բացվեն և դրանք հատ-հատ մաքսազերծվեն:

Եթե մեծ ծավալի ապրանքներ են, ապա հստակ նշվում է, թե որ ապրանքից քանի հատ է և ինչ հատկանիշներ ունեն, իսկ փոքր ու միջին ծավալով ապրանքների ներկրման դեպքում նույն փաթեթավորման մեջ մի քանի ձևի ապրանք կարող է լինել: Այս պարագայում պետք է ստեղծվի մեխանիզմ, երբ Հայաստան ներկրվող ապրանքները կոնկրետ երկրներից արտահանելիս նշվի, թե ինչ ապրանք է, ինչ նյութից է արտադրված և այլ տվյալներ: Արդեն Հայաստան ներկրելիս մաքսազերծման ժամանակ կներկայացվի փաստաթուղթ, որտեղ նշված կլինի անհրաժեշտ ողջ ինֆորմացիան, որպեսզի հերթով բոլոր ապրանքները տուփերից դուրս չբերեն:

Այլ հարց է, իհարկե, եթե բեռը կասկած է հարուցում, այդ դեպքում մաքսազերծողները պետք է անհրաժեշտ ստուգումներ անցկացնեն»,-նշում է մեր զրուցակիցը: Ասում է՝ մաքսային ծառայություններն, ի տարբերություն առևտրականների, նշում են, որ մաքսազերծումը թանկանալու է 1,5-2 անգամ: «Սա ևս խնդիր է: Կապ չունի, թե մաքսազերծումը որքանով կթանկանա, դրա հետևանքով խանութներում կբարձրանան ապրանքների գները: Սա խնդիր է առաջացնելու սպառողի համար:

Այս դեպքում շատերը կսկսեն օգտվել օնլայն խանութներից՝ պատվիրելով տարաբնույթ իրեր, այս դեպքում գներն ավելի մատչելի են: Սա մեծ վնասներ կպատճառի տնտեսվարողներին: Նրանցից շատերն ուղղակի կդադարեն առևտրով զբաղվել: Այս ուղղությամբ պետք է մտածեն համապատասխան գերատեսչությունները: Նրանք պետք է ավելի ճկուն լինեն, որ նման խնդիրներ չառաջանան»,-եզրափակում է Կարեն Չիլինգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան ԱվինյանՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքըՄեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկՏասնյակ մեքենաներով քաղաքացիները սպասում են Բագրատ և Միքայել սրբազաններին Սրբազանի կոչին հետևելով՝ հանուն մեր պետականության մասնակցում եմ ցույցերին. քաղաքացի Իշխանությունը կոնկրետացումից խուսափելու նպատակով մշտապես զրույցը տեղափոխում է վիրավորանքի դաշտ. Աբրահամյան «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանԱրմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես ԻշխանյանԻնձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ Որ իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Ակնկալիք ունենալն անիմաստ է, պետք է ոտքի ելնենք ու անենք դա աղոթքովԼուկաշենկոն ժամանել է Մոսկվա ՀԻՄԱ․ Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըԳլենդելը իր աջակցությունն է հայտնում Բագրատ ՍրբազանինՄեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքԱմերիկյան ինդեքսներ Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանՍաութգեյթը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածու Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument Watch «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց Ալեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատվածՄայիսի 8-ին նշվում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի համաշխարհային օրը Ավարտվեց «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչը․ Ադրբեջանը չի անցել եզրափակիչ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ես լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ Եկեղեցին պիտի անջատ լինի նաև հասարակությունից. Ռուբեն Մելիքյան Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան Ջերմուկում ձյուն է տեղում