ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Հա­մաշ­խար­հա­յին ճգնա­ժա­մի սկիզ­բը և հինգ պե­տու­թյուն­նե­րի մի­աս­նա­կան ան­կա­խու­թյու­նը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Ժողովրդավարության համաշխարհային օր, Լիմֆոմայի տարածման մասին տեղեկատվության միջազգային օր, Իսպանական մշակութային ժառանգության միամսյակի առաջին օր, Գվատեմալա, Կոստա Ռիկա, Հոնդուրաս, Նիկարագուա և Սալվադոր՝ Անկախության օր (Իսպանիայից՝ 1921 թ.), Մեծ Բրիտանիա՝ Բրիտանիայի համար պայքարի հիշատակի օր, Հնդկաստան՝ Ինժեների օր, Ղազախստան՝ Ղազախստանի ժողովուրդների լեզուների օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1826 -ռուս-պարսկական պատերազմի ընթացքում տեղի է ունեցել Շամխորի ճակատամարտը Մադաթովի ղեկավարած ռուսական բանակի և էրիվանյան սարդար Ամիր խանի ու Աբբաս Միրզայի որդի Մուհամմեդի 60 հազարանոց պարսկական բանակների միջև։

1858 –ծնվել է հայագետ, պատմաբան և բանասեր Գրիգոր Խալաթյանցը։

1889 –ծնվել է հայ խորհրդային արձակագիր Ստեփան Զորյանը։

1896 –ծնվել է դերասան Արման Կոթիկյանը։

1899- ծնվել է քանդակագործ Այծեմնիկ Ուրարտուն։

1905 –ծնվել է թատերական ռեժիսոր Վարդան Աճեմյանը։

1906 –ծնվել է խորհրդային նկարիչ, դիմանկարների վարպետ Դմիտրի Նալբանդյանը։

1918- Բաքուն գրաված թուրք հրոսակները կոտորել են Բաքվում բնակվող ավելի քան 30 հազար հայի։

1945-վախճանվել է ամերիկահայ ֆիզիկոս Հարրի Դաղլ յանը, որը եղել է, այսպես կոչված, «Մանհեթենի նախագծի» մշակողներից մեկը։

1954- ծնվել է նշանավոր պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը։

1996- Հայաստանի մայրաքաղաք Երևանում սկսվել է 32-րդ շախմատային օլիմպիադան։

2003-ԱրմենՏելի վարչական շենքի դիմաց մի խումբ երիտասարդներ բողոքի ակցիա են կազմակերպել «Պահանջում ենք որակյալ կապ», «Պահանջում ենք բարեխիղճ աշխատանք» կարգախոսներով:

2007- Լեռնային Ղարաբաղի խորհրդարանը հաստատել է Արա Հարությունյանին վարչապետի պաշտոնում:

2011-Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի է ունեցել ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված հեծանվահրապարակի բացման արարողությունը, որին ներկա է գտնվել նաև նախագահ Սերժ Սարգսյանը:

2013- վախճանվել է ամերիկահայ գործարար և բարերար Ջերարդ Գաֆեսճյանը։

ԱՇԽԱՐՀ

533 -Հուստինիանոս 1-ին կայսրի ուղարկած Վելիսարի ղեկավարած Արևել յան Հռոմեական Կայսրության բանակը մտել է Կարթագեն։

668- սպանվել է Բյուզանդիայի կայսր Կոստանդ Բ-ն։

1254- ծնվել է իտալացի աշխարհահռչակ ճանապարհորդ, վաճառական, Ասիայի նշանավոր հետազոտողներից մեկը՝ Մարկո Պոլոն։

1514 -թուքական բանակը գրավել է պարսկական Թավրիզ քաղաքը և սրի քաշել բնակչության մեծ մասին։

1613 –ծնվել է ֆրանսիացի նշանավոր գրող Ֆրանսուա դը Լարոշֆուկոն։

1776 -անգլիական բանակը պաշարել է Նյու Յորքը և քիչ է մնացել գերի վերցնի Ջորջ Վաշինգտոնին։

1789 – ծնվել է ամերիկացի վիպասան Ջեյմս Ֆենիմոր Կուպերը («Լրտեսը», «Վերջին մոհիկանը», «Գազանորսը»)։

1792 - Նապոլեոնը (Ֆրանսիայի ապագա կայսրը) ժամանել է Այաչչո և դարձել կամավորների գումարտակի հրամանատար։

1805 -Ռուսաստանը պատերազմ է հայտարարել Նապոլեոնին։

1812 –ռուս-ֆրանսիական պատերազմի ժամանակ Նապոլեոնի բանակը մտել է Մոսկվայի Կրեմլ։

1821 - Գվատեմալան, Կոստա Ռիկան, Հոնդուրասը, Նիկարագուան և Սալվադորը միասին անկախություն են հռչակել Իսպանիայից։

1821 - Լիվերպուլի և Մանչեսթերի միջև սկսել է գործել երկաթուղի։

1828 –ծնվել է ռուս քիմիկոս Ալեքսանդր Բուտլերովը։

1843 -ռուս-չեչենական պատերազմի ժամանակ կովկասյան լեռնականների առաջնորդ Շամիլը գրավել է Դաղստանում գտնվող ամրացված Բալախանի բնակավայրը։

1847 - ամերիկյան բանակը գրավել է Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոն։

1890- ծնվել է անգլիացի գրող, դետեկտիվ ժանրի ամենահայտնի գրողներից մեկը՝ Ագաթա Քրիստին։

1916- Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Սոմի ճակատամարտում առաջին անգամ օգտագործվել են տանկեր, անգլիացիները գերմանացիների դեմ են հանել 49 Mk1 մոդել ի տանկ։

1921 -ԽՍՀՄ Սովնարկոմը ընդունել է երեխաների առողջության պահպանման մասին օրենք։

1922 - ԽՍՀՄ Սովնարկոմը ընդունել է «Երկրի սանիտարական ծառայությունների մասին» օրենքը, որը սկիզբ է դրել սանէպիդ ծառայության ստեղծմանը։

1928 -անգլիացի մանրէաբան Ալեքսանդր Ֆլեմինգը առաջին անգամ անջատել է պենիցիլինը։

1930-կայացել է բրիջի առաջին միջազգային խաղը։

1935 - նացիստական Գերմանիան ընդունել է նոր սվաստիկայով դրոշը, իսկ գերմանացի հրեաները զրկվել են Գերմանիայի քաղաքացիությունից։

1945-վախճանվել է ավստրիացի կոմպոզիտոր և դիրիժոր Անտոն Վեբերը։

1959-սկսվել է ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովի 13-օրյա այցը ԱՄՆ։

1971- ստեղծվել է «Գրինփիս» ընկերությունը։

1997- սկսել է աշխատել Google որոնողական համակարգը։

2008 - ամերիկյան «Lehman Brothers» բանկը ներկայացրել է սնանկացման հայտ, որը դարձել է 2008 թվականի համաշխարհային ճգնաժամի սկիզբ։ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կորոնավիրուսի դեմ պայքարում իրենց ավանդի համար մի խումբ բժիշկներ պարգեւատրվել են Իհարկե վերադառնում եմ. Արսեն Թորոսյան Շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ՝ մաղթելով բարեկեցություն, համերաշխություն և խաղաղ երկինք․ Արգամ Աբրահամյան Գ.Ծառուկյանի հովանավորությամբ հեծանվորդները մասնակցել են այս տարվա առաջին մրցաշարին Google-ը «դուդլ»-ով շնորհավորել է ՀՀ Անկախության 29-ամյակը Տորինոն այլևս հետաքրքրված չէ Արսենալի կիսապաշտպանով Տեսանյութ Երևան-Գյումրի ավտոճանապարհի չարաբաստիկ ավտովթարից. 2 հոգի տեղում մահացել են Ունենալ 5 մլն բնակչություն, ստեղծել 1,5 մլն աշխատատեղ. Մինչեւ 2050թ.–ի տեսլականը՝ ըստ Փաշինյանի Ալիևը շնորհակալություն է հայտնել Թբիլիսիին` Վրաստանի տարածքով դեպի Հայաստան զենքի մատակարարումը թույլ չտալու համար Նիկոլ Փաշինյանը խոնարհվել է մարված անմար կրակի առջև Հնագետները Եգիպտոսում հայտնաբերել են ավելի քան 2500 տարի առաջ թաղված 27 դագաղ (լուսանկարներ) Զինված օպերացիա մայրաքաղաքի կենտրոնում. ում են փնտրել իրավապահները Patek Philippe, IWC և Rolex․ ի՞նչ ժամացույցներ են նախընտրում կրել համաշխարհային առաջնորդները (լուսանկարներ) Արցախի «Արդարություն»կուսակցության շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ «Մեր ուղիները դեռ կխաչվեն»․ Մեսսին հրաժեշտ է տվել Վիդալին Ադրբեջանում պահեստազորի զինծառայողներին կանչում են հատուկ զինհավաքների Հայաստանում 4 նոր գեներալ-մայոր կա Բրիտանացիները կորոնավիրուսի 2-րդ ալիքի ֆոնին կրկին խուճապահար գնումներ են կատարում՝ «սրբելով» խանութները (լուսանկարներ) Հարգելի Նիկոլ Վովայի... Վլադիմիր Պուտին Ադրբեջանական կողմը կորուստ ունի
website by Sargssyan