Ծայ­րա­հե­ղու­թյու­նից ծայ­րա­հե­ղու­թյուն. պատ­ճա­ռը հա­մա­կարգ­վա­ծու­թյան բա­ցա­կա­յու­թյունն է.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Սեպտեմբերի 14-ն ու 15-ը այս տարի յուրահատուկ... «սեպտեմբերի 1» էին: Մոտ վեցամսյա ընդմիջումից հետո աշակերտները վերջապես գնացին դպրոց՝ իհարկե, պայմանով, որ պետք է պահպանվեն հակահամաճարակային բոլոր կանոնները: Կարծիքները տարբեր են՝ սկսյալ դասերը սկսելու նպատակահարմարությունից մինչև դիմակի պարտադրանքը երեխաներին: Ուսումնական տարվա առաջին օրը բազմաթիվ ծնողներ տեսանյութեր ու լուսանկարներ էին հրապարակում տարբեր դպրոցներից. որոշ դեպքերում իսպառ բացակայում էին դիմակները, սոցիալական հեռավորության մասին խոսք չկար, այլ դեպքերում էլ դպրոցներում չափից ավելի էին «ջանացել», ընդհուպ՝ հատուկ նշումներով պարանով իրարից հեռավորություն պահող երեխաներ:

Փաստացի գործ ունենք պարզ ծայրահեղությունների հետ՝ իրենց վտանգավոր հետևանքներով: Մի դեպքում դեռ վաղ տարիքից երեխաների մեջ սերմանում ենք կարգուկանոնի վրա «թքած ունենալու նուրբ արվեստը», մեկ այլ դեպքում՝ սերմանում «կապանքային», ստրկամտական հոգեբանություն:

«Փաստի» հետ զրույցում կրթության փորձագետներից մեկը նշում էր. «Սա ցույց է տալիս, որ համակարգված մոտեցում չկա, ընդհանուր դրույթների առկայության պարագայում ամեն ինչ թողել ենք դպրոցների վրա, ինչի արդյունքում մի կողմից՝ «տեսնող չկա, խնդիր չկա» մոտեցումն է, մյուս կողմից՝ «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» երևալու ձգտումը: Ընդհանրապես, երեխաներին վերաբերող ցանկացած հարցում անհրաժեշտ է ունենալ համակարգային, մտածված, հավասարակշռված մոտեցում, որովհետև ցանկացած վրիպում հետագայում կարող է ծանր ազդեցություն ունենալ երեխաների հոգեբանության և որպես անհատ կազմավորման վրա»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԱՄՆ-ում ոստիկանները կրակել են աուտիզմով հիվանդ 13-ամյա տղայի վրա (տեսանյութ) Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան զար­գա­ցում­նե­րը և Հա­յաս­տա­նը. ին­չի՞ վրա պետք է կենտ­րո­նա­նան իշ­խա­նու­թյուն­նե­րը.«Փաստ» Թուրքիայում զրահամեքենա է վթարվել․ կան վիրավորներ Մյուլեր. Մարտինեսը մեր Միստեր Սուպերգավաթն է «Աշ­խա­տան­քի մեջ պետք է սեր, եռանդ ու համ­բե­րու­թյուն դնել, և բու­մե­րան­գի պես կվե­րա­դառ­նա»․«Փաստ» Խաղողի մթերման գինը՝ 105 դրամ. «Ժամանակ» Արսեն Թորոսյանը նոր «բորշչ» է եփել Նիկոլ Փաշինյանի համար․ «Իրատես» Ոչ թե ներ­մու­ծե­լու, այլ Հա­յաս­տա­նում ար­տադ­րե­լու ճա­նա­պար­հով.«Փաստ» Ռիո դե Ժանեյրոյում կորոնավիրուսի պատճառով չեղարկվել է ամենամյա կառնավալը Առն­վազն քա­րոզ­չա­կան ճնշում. նոր շեշ­տադ­րում և լրա­ցու­ցիչ ռիսկ.«Փաստ» Ան­հաս­կա­նա­լի է, թե ար­տա­քին գոր­ծըն­կեր­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կա­ռու­ցե­լիս ինչ կոն­ցեպ­տով է առաջ­նորդ­վում Հա­յաս­տա­նը.«Փաստ» Պո­պու­լիս­տա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի ձա­խող­ման անա­տո­մի­ան.«Փաստ» «Տնտե­սա­կան ան­կու­մը կան­խե­լու որևէ դրա­կան մի­տում դեռ չի նա­խանշ­վում. պե­տա­կան բյու­ջե­ում առ­կա մի­ջոց­նե­րը ոչ ռա­ցի­ո­նալ են օգ­տա­գործ­վում».«Փաստ» Անձնավորված քայլերի տիրույթում.«Փաստ» Հանձնաժողովի եզրակացությունն էլի ուշանում է.«Փաստ» Իշ­խա­նա­կան խմբակ­ցու­թյան ան­հանգս­տու­թյու­նը․«Փաստ» Գ.Ծառուկյանի շնորհիվ «Մուլտի Ֆայթ»-ն ու աշխարհահռչակ Ջորջիո Պետրոսյանը պայմանագիր են ստորագրել «Իրապես չէի ցանկանա վերադառնալ խիստ սահմանափակումների ռեժիմին». Պուտինը՝ ՌԴ-ում կորոնավիրուսային իրավիճակի մասին BMW-ն գաղտնազերծել է նոր M3 և M4 մոդելները (լուսանկարներ) Ղազախստանը վերացրեց մահապատիժը
website by Sargssyan