Ինչո՞ւ էին դեմ քննիչ հանձնաժողով ստեղծելուն.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ Ազգային ժողովում քննարկվում էր կորոնավիրուսի դեմ պայքարի՝ կառավարության և պարետատան գործողություններն ուսումնասիրող ՀՀ ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշումը: Այս հանձնաժողովը ձևավորվել է պատգամավորների մեկ քառորդի նախաձեռնությամբ։ Սույն հանգամանքը բավականին բուռն արձագանք ստացավ իշխանական պատգամավորների կողմից, որոնք հնարավոր բոլոր տարբերակներով փորձեցին թիրախավորել խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությունը, այդ թվում՝ արդեն սովորական դարձած հեգնանքի միջոցով։

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները դեռևս մայիսից, երբ ընդդիմությունը սկսել էր այս հանձնաժողովը ձևավորելու գաղափարը կյանքի կոչել, բավական անհանգիստ են ու լարված, քանի որ, ըստ տարբեր փորձագետների գնահատականների, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ համավարակի դեմ պայքարում հարթ և օրենքի տառին համապատասխան է արված, և այդ գործընթացում, ըստ էության, առկա են զգալի խնդիրներ։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, հենց նման խնդիրների պատճառով է, որ իշխանության ներկայացուցիչները քննիչ հանձնաժողով ձևավորելու հարցում վերապահումներ ունեին և քննադատական մոտեցում էին ցուցաբերում։

Ինչպես ցույց տվեցին քննարկումները, քանզի հանձնաժողովն արդեն ստեղծված է, իշխանությունները փորձելու են կորոնավիրուսի դեմ պայքարի ձախողման պատասխանատվությունը գցել ընդդիմության վրա, թե իբր նրանք «խանգարել են» և անլուրջ վերաբերմունք են ձևավորել հանրության մեջ: Պատահական չէր, որ ընդդիմադիրներն էլ երեկ հիշեցնում էին իշխանությունների հակասական հայտարարությունները, վիրուսի նկատմամբ անլուրջ վերաբերմունքը և այլն...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կառավարության դիմաց լարված իրավիճակ է. քաշքշուկ ոստիկանների և քաղաքացիների միջև Ադրբեջանից Հայաստան 5 գերի է վերադառնում Սլաքներ և օմբրե. 2021-ի դիմահարդարման գլխավոր թրենդները Գյումրիում լույս աշխարհ է եկել Արցախյան պատերազմում զոհված Մյասնիկ Սիմոնյանի որդին` Կարապետը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանիները իրենց որդիների փակ դագաղներում դիակների փոխարեն ջուր են հայտնաբերում Ադրբեջանցու սենսացիոն բացահայտումը․ նա պատմեց ողջ ճշմարտությունը (տեսանյութ) Ես Շուշիում տեղի աշխարհազորին կազմակերպվելու աջակցություն եմ փորձել ցուցաբերել․ Սեյրան Օհանյան (տեսանյութ) Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով Մեր բանակն այն միակ ինստիտուտն է, որի նկատմամբ հասարակությունը վստահություն ունի. Սուրեն Սուրենյանց ԱԱԾ-ն ձերբակալել է Վահան Բադասյանին Ուղղաթիռը բախվել է օդանավակայանի շենքին Փաշինյանը վստահության երկու թեստ է հանձնել և չի հաղթահարել. Վիգեն Հակոբյան Տեսանյութ․ Փաշինյանը գենետիկ ստախոս է․ միասին պետք է ազատվենք սրանցից․ Բաբկեն Հարությունյան Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Նոր պաշտոն՝ Զոհրաբ Մնացականյանին «Աերոֆլոտ»-ը մեկ ամսով կչեղարկի Մոսկվա-Երևան չվերթները Սերժ Սարգսյանը վարակվել է կորոնավիրուսով 77 հազար քաղաքացու թոշակները ու նպաստները կավելանան Կորչի՛ «թուրքական շների» ոհմակը Հայաստանում. Սեյրան Օհանյան «Սուրմալու»-ն թեև դարձել է ամենօրյա հրդեհների օջախ, բայց դրանով զբաղվող կարծես թե չկա
website by Sargssyan