Նախատեսում են կիրառել հատուկ «գործիքակազմ».«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես հայտնի է, իշխանություններն առաջիկայում նախատեսում են օրենսդրական փոփոխություններ իրականացնել. ըստ այդմ, առաջարկվում է սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հրապարակված վիրավորանքի և զրպարտության համար փոխհատուցման չափը վիրավորանքի դեպքում 1 միլիոն դրամից դարձնել 5 միլիոն դրամ, զրպարտության դեպքում` 2 միլիոնից 10 միլիոն դրամ: Թեմայի հետ կապված արդեն իսկ հայտարարություն է տարածել Հայաստանի ժուռնալիստների միությունը՝ նշելով, որ «այս նախաձեռնությունը գործող իշխանությունների ձեռքին ևս մի գործիք է` ուղղված ազատ խոսքի, մասնավորապես` մամուլի ազատության սահմանափակմանը»:

Երեկ հայտնի դարձավ, որ այս հայտարարությանը արձագանքել են Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիան և Լրագրողների եվրոպական ֆեդերացիան: «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանություններն իրենց նպատակին հասնելու համար նախատեսում են ստեղծել տեղեկատվական դաշտն ուսումնասիրող առանձին խումբ, որի հիմնական նպատակը դաշտում ոչ միայն մոնիտորինգ իրականացնելն է, այլև համապատասխան վերահսկողություն սահմանել ը: Ի դեպ, ըստ տեղեկությունների, կիրառվելու է սոցիոլոգների կողմից կազմված հատուկ գործիքակազմ, ինչի միջոցով որոշվելու է տվյալ լրատվամիջոցներում և հատկապես սոցցանցերում արված հրապարակումների հավաստիության, վիրավորանքի և զրպարտության «չափը»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փաշինյանը դատավորներին կանչել է «մշակելու». «Հրապարակ» «Երկուսը՝ մեկում». անթույլատրելի արշավ.«Փաստ» Տեղեկատվական արհեստական բլոկադա Արցախում. «Փաստ» «Ին­ձա­նից հե­տո՝ թե­կուզ ջրհե­ղեղ». «Փաստ» Արիզոնայի իշխանությունները հաստատել են Բայդենի հաղթանակը նահանգում Համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի՛ սազում. Արամե Թուրքիայի ԶՈւ-երը կաջակցեն ադրբեջանցի սակրավորներին ականազերծման հարցում ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիրավոր քահանային իջացնում էի խրամատ, ինձ F-16-ը խփեց. վիրավոր կամավոր Օդի ջերմաստիճանը կբարձրանա. Եղանակը Հայաստանում Իրաքում սպանվել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարներից մեկը. ԶԼՄ-ներ Արցախում փախստականների տեղափոխող ավտոբուսը խցանվել է ձյան մեջ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել Հայաստան-Ադրբեջան սահմանն անցնելու է Կապանի օդանավակայանի մոտով Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղարի հետ Ո՞ր սահմանափակումները չեն գործի դպրոցում Շիրակի փոխմարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել Երկրաշարժ` Լոռու մարզի Մեծավան և Ձորամուտ գյուղերում Նիկոլ Փաշինյանի ուշագրավ ինքնախոստովանությունը Օպերայի մոտ իրավիճակը լարված է. կարմիր բերետները ուժ են կիրառում (տեսանյութ) 24-ամյա զինվորը բազմաթիվ կյանքեր է փրկել
website by Sargssyan