ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ)․ԱԺ նա­խա­գա­հի, ԱԱԾ տնօ­րե­նի հրա­ժա­րա­կան, Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը ճա­նա­չող բա­նա­ձևի ըն­դու­նում․«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Օզոնային շերտի պահպանման միջազգային օր, Պապուա Նոր Գվինեա՝ Անկախության օր, Մալազիա՝ Մալազիայի օր, Մեքսիկա՝ Անկախության օր, Ղազախստան՝ Մայրերի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1822– ծնվել է գրող և հրապարակախոս Ծերենցը։

1931– ծնվել է արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, հրապարակախոս, լրագրող, երգիծաբան Արտաշես Քալանթարյանը։

1943 –վախճանվել է ԽՍՀՄ հերոս Հունան Ավետիսյանը։

1944 –ծնվել է քաղաքական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի նախկին նախագահ Բաբկեն Արարքցյանը։

1945 -ծնվել է ազգությամբ հայ ռուսաստանցի հումորիստ, հաղորդավար Եվգենի Պետրոսյանը։

1976–Երևանում ուղևորներով տրոլեյբուսը ընկել է Երևանյան լիճը, լողորդ Շավարշ Կարապետյանը փրկել է 20 ուղևորների կյանքը՝ հանելով նրանց ջրից։

1980- վախճանվել է խորհրդային ռադիոֆիզիկոս Էմիլ Միրզաբեկյանը։

2005-Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին՝ կոնգրեսական Ադամ Շիֆի ներկայացրած օրինագիծը երկու բանաձևերի տեսքով:

2008-Տիգրան Թորոսյանը հրաժարական է ներկայացրել Ազգային ժողովի նախագահի պաշտոնից:

2010- ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը դադարեցրել է թռիչքները, իսկ պատճառը եղել է կուտակած պարտքերը «Զվարթնոց» օդանավակայանին:

2014- Գերմանիայում բնակվող հայ աստղագետ Ֆելիքս Ահարոնյանը արժանացել է Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակին:

2019-ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական է ներկայացրել և ուղղակիորեն ակնարկել, որ քաղաքական ղեկավարության որոշումները դեմ են սպայի արժանապատվությանը և հայրենիքի հանդեպ պարտքին։

ԱՇԽԱՐՀ

1386 –ծնվել է Անգլիայի թագավոր Հենրիխ 5-րդը։

1492 -Կոլումբոսի առաջին նավարկության ժամանակ հայտնագործվել է Սարգասյան ծովը։

1736 -վախճանվել է գերմանացի ֆիզիկոս Գաբրիել Դանիել Ֆարինգեյթը, որը առաջինն է սնդիկը օգտագործել ջերմաչափերում և ստեղծել Ֆարինգեյթի սանդղակը։

1745- ծնվել է ռուս զորավար, իշխան Միխայիլ Կուտուզովը։

1773 -Նոր Շոտլանդիա (Կանադա) է ժամանել «Հեկտոր» նավը շոտլանդացի վերաբնակիչներով, որից հետո սկսվել է նոր միգրացիոն ալիք Շոտլանդիայից Կանադա։

1782 -ծնվել է մանջուրական Ցին դինաստիայի Չինաստանի 8-րդ կայսր Դաոգուանը։

1810– Մեքսիկան հայտարարել է իր անկախությունը Իսպանիայից և սկսել է ազատագրական պայքարը։

1821 -Ռուսական Կայսրությունը հաստատել է Ալ յասկայի նկատմամբ իր բացառիկ իրավունքը։

1857 -բոստոնցի Ջեյն Պիրպոնտը ստացել է հեղինակային իրավունք «One Horse Open Sleigh» երգի նկատմամբ, որը առավել հայտնի է որպես «Jingle Bells»։ Այդ ամանորյա երգն առաջին անգամ ներկայացվել է կիրակնօրյա դպրոցում, և ներկայումս ամբողջ աշխարհում անհնար է պատկերացնել Ամանորն առանց այդ երգի։

1858 –ծնվել է բրիտանացի քաղաքական գործիչ, վարչապետ Էնդրյու Բոնարը։

1859 -անգլիացի ճանապարհորդ Դավիթ Լիվինգտոնը Աֆրիկայում հայտնաբերել է Նյասա լիճը։

1885 – ծնվել է հոգեբան, հոգեթերապևտ և հոգեվերլուծաբան Կարեն Հորնին։

1889 -Վաշինգտոնում բացվել է առաջին համաամերիկյան համաժողովը։

1908– ստեղծվել է «Ջեներալ Մոթորս» ամերիկյան ավտոմոբիլային միջազգային ընկերությունը։

1916 -կանադական Օնտարիոյում մտցվել է «չոր օրենք»։

1956 -ծնվել է ամերիկացի աճպարար և իլիուզիոնիստ Դևիդ Կոպերֆիլդը։

1963- կազմավորվել է Մալազիա պետությունը։

1965 -ԽՍՀՄ քրեական օրենսգրքում մտցվել են հավելվածներ, որոնք հեշտացրել են այլախոհների դատապարտումը։

1970 – ստեղծվել է «Սև սեպտեմբեր» պաղեստինյան կազմակերպությունը։

1973- վախճանվել է պարագվայցի ռազմական և քաղաքական գործիչ Ռաֆայել Ֆրանկոն։

1977– վախճանվել է ազգությամբ հույն, ամերիկյան հանրահայտ օպերային երգչուհի Մարիա Կալասը։

1978– Իրանում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է մոտ 15 հազար մարդ։

1987 -ստորագրվել է օզոնային շերտի պահպանման վերաբերյալ Մոնրեալ յան արձանագրությունը։

1993 -վրաց-աբխազական պատերազմի ժամանակ սկսվել են մարտերը Սուխումիի համար։

1999 -Ռոստովի մարզի Վոլգոդոնսկ քաղաքում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն՝ պայթեցվել է բնակելի շենք, որի արդյունքում զոհվել է 19, վնասվածքներ ստացել՝ 200 մարդ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«ՊՍԺ»-ն արտագնա խաղում հաղթանակ տարավ «Նա պատերազմի կոչնակ հնչեցրեց, բան չունե՞ք ասելու». Արփինե Հովհաննիսյան «Բարսելոնան» Գամպերի գավաթակիր Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 31 միլիոնը Հայ դիպուկահարը խոցել է նշանակետը 2574մ հեռավորությունից՝ թարմացնելով սպորտային սեփական ռեկորդը Սննդային թունավորման դեպքեր` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կենտրոնում Ամսական դրամաշնորհ՝ զբոսաշրջության և հարակից ոլորտների տնտեսվարողներին. Կառավարության նոր ծրագիրը Նիկոլին բզեք, որ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախության օրվա ելույթում լրջագույնս հակադարձի Ալիեւին․ Աշոտյան Լավ կլիներ, որ առողջապահության նախարարության ղեկավարությունը նման օպերատիվությամբ պայքարեր կորոնավիորւսի դեմ՝ սապոնը ձեռքին Նիկոլի դռանը հերթ կանգնելու փոխարեն Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes Vario և Mercedes C 240 մակնիշների ավտոմեքենաները․ վարորդներից մեկն ու իր երկու ուղևորները հոսպիտալացվել են Արթուր Վանեցյանը հանդիպել է երիտասարդներին Իրաքցի ուժայինները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական ծառայության առաջնորդներից մեկին «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացածը 32 տարեկան էր Բանակցել ենք գործարանների հետ, բանջարեղենն ամբողջ ծավալով կմթերվի․ Էկոնոմիկայի նախարարություն Հեղափոխական իշխանությունից շուտով մնալու են միայն աքսեսուարները. Վլադիմիր Մարտիրոսյան Հանրապետության առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Գիտնականները պարզել են կորոնավիրուսով վարակման հիմնական միջոցը Գավառի ոստիկանները տաք հետքերով կանխել են 40 ոչխարի գողության փորձը. կան բերման ենթարկվածներ Վրաստանը Ինդոնեզիա է արտահանել տեղական արտադրության զրահամեքենաներ Սևիլյան մերժել է Սիթիի՝ Կունդեի տրանսֆերի վերաբերյալ առաջարկը
website by Sargssyan