«Չգիտեինք, որ Ձեր մենաշնորհն է». Լիլիթ Մուրադյանի վրդովմունքի առիթը եւ Վահե Տեր-Մինասյանի հակադարձումը
LifestyleՆոր եթերաշրջանում Հանրային հեռուստաընկերությունը սկսել է «Առաջին օգնություն» բժշկական հաղորդումը, ինչը կրկնօրինակում է հիշեցրել «Շանթ» հեռուստատեսության «Բուժ ինֆո» հաղորդման հաղորդավար եւ պրոդյուսեր Վահե Տեր-Մինասյանին:
Վերջինս ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անուղղակի անդրադառնալով նոր հեռուստածրագրին.«Մինչ հերթական հայկական հեռուստաալիքը, հերթական անգամ փորձում է ստեղծել մեր հաղորդման կրկնօրինակը, մենք նոր թիմով ու նոր գաղափարներով վազում ենք դեպի պայծառ ապագա»,- նշել է բժիշկ-հաղորդավարը:
Պատասխան գրառումը չի ուշացել. «Առաջին օգնության» հաղորդավար Լիլիթ Մուրադյանը Տեր-Մինասյանի արարքը որակել է ոչ պրոֆեսիոնալ.«Փաստորեն իսպառ բացակայում է հարգանքը գործընկերոջ աշխատանքի նկատմամբ: Ես, հարգելի Վահե, հաջողություն եմ մաղթում Ձեզ եւ Ձեր թիմին նոր եթերաշրջանում, մենք իսկապես չգիտեինք, որ առողջապահական հաղորդումները բացառապես Ձեր մենաշնորհն են, եւ որ Դուք նոր, երբեւէ եթերում չեղած ձեւաչափ եք հորինել...»- գրել է Լիլիթը:
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ