Այսօր տեղի կունենա Դինքի սպանության գործով հերթական դատական նիստը

Սեպտեմբերի 16-ին թուրքական դատարանում տեղի կունենա պոլսահայ լրագրող, «Ակոս» թերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական լսումը: Այս մասին տեղեկանում ենք «Ակոս» պարբերականի կայքից:

Սպասվում է, որ այսօր կայանալիք նիստին որպես վկա լսվելու է սպանության օրը հերթապահած, Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության Ստամբուլի մասնաճյուղի գլխավոր տնօրեն Ահմեթ Քյոքյոյը, որի վկայությունների հիման վրա կհստակեցվեն գործի որոշ մանրամասներ:

Դինքի ընտանիքի փաստաբանները պահանջում են ընդլայնել գործը` լսելով 2004 թվականին Դինքի հետ հանդիպած Ազգային հետախուզական ծառայության աշխատակիցներին:

Ենթադրվում էր, որ Դինքին սպանած ազգայնական Օգյուն Սամասթը ազատ է արձակվելու սեպտեմբերին, սակայն նրա ազատազրկման ժամկետը ավելացել է ևս 4 տարով` բանտի աշխատակիցների վրա հարձակվելու պատճառով:

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ.-ի հունվարի 19-ին` Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև` 16-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթի կրակոցից: Հրանտ Դինքի սպանության վերաբերյալ դատավարությունը ձգվում է ավելի քան 10 տարի և դեռևս չի գտել իր հանգուցալուծումը:

Փաշինյանը դատավորներին կանչել է «մշակելու». «Հրապարակ» «Երկուսը՝ մեկում». անթույլատրելի արշավ.«Փաստ» Տեղեկատվական արհեստական բլոկադա Արցախում. «Փաստ» «Ին­ձա­նից հե­տո՝ թե­կուզ ջրհե­ղեղ». «Փաստ» Արիզոնայի իշխանությունները հաստատել են Բայդենի հաղթանակը նահանգում Համացանցում հայհոյանքը կարծես դարձել է պարտադիր պայման, բայց դա մեր ազգին չի՛ սազում. Արամե Թուրքիայի ԶՈւ-երը կաջակցեն ադրբեջանցի սակրավորներին ականազերծման հարցում ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիրավոր քահանային իջացնում էի խրամատ, ինձ F-16-ը խփեց. վիրավոր կամավոր Օդի ջերմաստիճանը կբարձրանա. Եղանակը Հայաստանում Իրաքում սպանվել է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հրամանատարներից մեկը. ԶԼՄ-ներ Արցախում փախստականների տեղափոխող ավտոբուսը խցանվել է ձյան մեջ Սերժ Սարգսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել Հայաստան-Ադրբեջան սահմանն անցնելու է Կապանի օդանավակայանի մոտով Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղարի հետ Ո՞ր սահմանափակումները չեն գործի դպրոցում Շիրակի փոխմարզպետը հրաժարականի դիմում է ներկայացրել Երկրաշարժ` Լոռու մարզի Մեծավան և Ձորամուտ գյուղերում Նիկոլ Փաշինյանի ուշագրավ ինքնախոստովանությունը Օպերայի մոտ իրավիճակը լարված է. կարմիր բերետները ուժ են կիրառում (տեսանյութ) 24-ամյա զինվորը բազմաթիվ կյանքեր է փրկել
website by Sargssyan