ՀՀ անկախության 29-ամյակին նվիրված տոնական միջոցառումների զգալի մասն այս տարի կանցկացվի առցանց

Այս տարի Հայաստանի Հանրապետության անկախության 29 ամյակին նվիրված տոնական միջոցառումները կանցկացվեն «Մեր հայրենիք» նշանաբանի ներքո,  ինչը խորհրդանշում է աշխարհի բոլոր հայերի միասնականության ու ընդհանուր հայրենիքի գաղափարը: Համավարակով պայմանավորված՝ սեպտեմբերի 21-ին միջոցառումների զգալի մասը կանցկացվի առցանց, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

Առաջին ալիքի տոնական եթերում կլինեն ՀՀ տարբեր մարզերում նկարահանած համերգներ, մեր հայրենիքում ու նրա սահմաններից դուրս ապրող հայերի պատմությունները, հայերի ցանկությունների ու երազանքների մասին տեսանյութերի, սահմանում ապրող մարդկանց ու այդ սահմանը պահող զինվորների ողջույններ ու այլ դրվագներ:

Տաղանդավոր երաժիշտները՝ Նարեկ Հախնազարյանը, «Մենուա» բենդը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Բամբիռը, Արամ MP3-ը, «Գեղարդ» երգեցիկ խումբը, Իվետա Մուկուչյանը, «Գյուրջիև» անսամբլը, Հայկ Մելիքյանը  ելույթ կունենան Հայաստանի 10 մարզերում և Երևանում  հատուկ առանձնացված 11 տարածքներում, որոնք  դառնալու են յուրահատուկ «բեմահարթակ» իրենց կատարումների համար:

Նախատեսված է  նաև «Մեր հայերը»  խորագրով  գալահամերգ, որը միջոցառման տրամաբանական հանրագումարն ու ամփոփումն  է: Աշխարհի տարբեր անկյուններից հայերը կուղարկեն հայկական որևէ ստեղծագործության իրենց կատարումը: Մեկ ընդհանուր եթերով ցուցադրվելով՝ դրանք իրար կկապեն աշխարհի անկյուններն ու մատնացույց կանեն հայերի ապակենտրոնացման հզոր ուժը: Հայտնի հայերի շարքում կլինեն Տիգրան Համասյանը, Արա Մալիքյանը, Գարիկ Մարտիրոսյանը և այլք:      

Անկախության օրվան նվիրված լույս կտեսնի նաև «Երևան» ամսագրի հատուկ համարը, որն իր մեջ կամփոփի անկախությունից ի վեր տեղի ունեցած կարևոր իրադարձությունները, ճարտարապետական զարգացումները, մարդկային պատմությունները, հատուկ ֆոտո արխիվներն ու այլ կարևոր դրվագներ նորանկախ երկրի կյանքից։ Հանրային ռադիոյով կհեռարձակվեն ՀՀ 10 մարզերում և Երևանում նկարահանված համերգների ձայնագրությունները։

ՀՀ անկախության օր ֆեյսբուքյան էջում պարբերաբար տեղադրվում է տեղեկատվություն միջոցառումների մասին:

Մահացել է առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցը Հանդիպում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակի տարածքային կառույցի ներկայացուցիչների և համակիրների հետ «Երեխաս դիմակի պատճառով սթրես է տանում. սրտխառնոց ունի». քաղաքացու ահազանգը «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները մրցույթի համար պատրաստել են չորս սցենար 30-ամյա ծննդկանի մահվան հետքերով. ինչ է սպասվում բժշկի մեղավորության դեպքում Հայտնի է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հեղինակը Մատենադարանի հարակից տարածքում խոշոր հրդեհի պատճառը Էվոկաբանկի հրավառությո՞ւնն է (տեսանյութ) Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 30 հազար նոր դեպք է գրանցվել, մահացել է 708 մարդ. RT Բյուրեղավանում 18 և 41 տարեկան երկու տղամարդ է դանակահարվել. կա ձերբակալված Ահասարսուռ կադրեր. ռուս տղամարդը կացնահարել է իր նախկին կնոջ սիրեցյալին (տեսանյութ) Նման պրիմիտիվ քայլերը նրանց չեն փրկելու. Արմեն Աշոտյան 6 մլն դոլար. Sotheby’s-ն աճուրդի կհանի փողոցային նկարիչ Բենքսի կտավը (լուսանկարներ) Սեպտեմբերի 21-ին Դուբայի Բուրջ Խալիֆան կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով ՌԴ քաղաքացին Range Rover-ով մխրճվել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանի նստավայրի դարպասների մեջ (լուսանկարներ) Մեզ սպառնում էին․ Պուտին «Ընկերություն». Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. մանրամասներ Սյունիքի մարզում բեռնատարի հրդեհից Նոր նախադեպ․ Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատասխանատվության պահը Երեխայիս ուղարկեցի դպրոց, դիմակ կրելու պատճառով ուժեղ սթրես է տանում, նրա մոտ առաջացել է սրտխառնոց, թուլություն ու շնչահեղձություն Ականջներիդ օղ արեք․ Աշոտյանը՝ իշխանություններին
website by Sargssyan