Հանրակրթության վարչության պետի ժ/պ-ի ակնհայտ արհամարհական վերաբերմունքը տնօրենների նկատմամբ (տեսանյութ)

Այսօր հանդիպում է տեղի ունեցել Երևանի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Սարգսյանի և դպրոցների տնօրենների միջև: Սակայն, վերջիններիս 1,5-2 ժամ սպասեցնելուց հետո հանրակրթության վարչության պետի ժ/պ-ն ժամանել է և ընդամենը 5 րոպե իրեն ներկայացնելուց հետո հեռացել դահլիճից։ Կարեն Սարգսյանն անգամ չի ներկայացրել ծրագիրն ու մեթոդաբանությունը, որով պատրաստվում է աշխատել նրանց հետ։ Այս հանգամանքը մանկավարժները որակել են որպես ակնհայտ արհամարհական վերաբերմունք հանրակրթության վարչության պետի նոր ժ/պ-ի կողմից:

Բնական է, որ երևույթը պետք է առաջացներ վաստակաշատ մանկավարժների մեծամասնության դժգոհությունն ու զայրույթը և կասկածի տակ դներ նորանշանակ պետի հետ համագործակցության հեռանկարը: Չի բացառվում նաև այն, որ մանկավարժները հանրակրթության վարչության պետի ժ/պ-ի աննրբանկատ վերաբերմունքով պայմանավորված դիմեն որոշակի քայլերի:

Տեսանյութում դահլիճում նստած տնօրեններն են, որոնք ժամերով ստիպված են եղել սպասել իրենց նոր ղեկավարի հետ հանդիպմանը։ 

Ինչպես հայտնի է՝ հանրակրթության վարչությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության կրթական հաստատություններում պետական կրթական քաղաքականության իրականացումը՝ դպրոցական և նախադպրոցական բաժինների գործունեությամբ: Նորանշանակ ժ/պ-ի տվյալներից պարզ է դառնում, որ նա որևէ կապ չի ունեցել այդ ոլորտների հետ։  Կարեն Սարգսյանը սոցիալական կառավարման մասնագետ է, Ֆեյսբուքում բիզնես վարելու «դասեր է տալիս»։ Նրա նշանակումը երեկ ողջունել են փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը:

 

 

Նիկոլապետության միլիցիան երեկվա իմ գրառման վերաբերյալ պարզաբանում է տվել. Արսեն Բաբայան Արարատի մարզում մեծ շուքով նշվել է «Բերքի տոնը»․ մարզպետ Հայաստանում կորոնավիրուսից 2 պացիենտ է մահացել Մահացել է առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանցը Հանդիպում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակի տարածքային կառույցի ներկայացուցիչների և համակիրների հետ «Երեխաս դիմակի պատճառով սթրես է տանում. սրտխառնոց ունի». քաղաքացու ահազանգը «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները մրցույթի համար պատրաստել են չորս սցենար 30-ամյա ծննդկանի մահվան հետքերով. ինչ է սպասվում բժշկի մեղավորության դեպքում Հայտնի է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հեղինակը Մատենադարանի հարակից տարածքում խոշոր հրդեհի պատճառը Էվոկաբանկի հրավառությո՞ւնն է (տեսանյութ) Բրազիլիայում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ավելի քան 30 հազար նոր դեպք է գրանցվել, մահացել է 708 մարդ. RT Բյուրեղավանում 18 և 41 տարեկան երկու տղամարդ է դանակահարվել. կա ձերբակալված Ահասարսուռ կադրեր. ռուս տղամարդը կացնահարել է իր նախկին կնոջ սիրեցյալին (տեսանյութ) Նման պրիմիտիվ քայլերը նրանց չեն փրկելու. Արմեն Աշոտյան 6 մլն դոլար. Sotheby’s-ն աճուրդի կհանի փողոցային նկարիչ Բենքսի կտավը (լուսանկարներ) Սեպտեմբերի 21-ին Դուբայի Բուրջ Խալիֆան կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով ՌԴ քաղաքացին Range Rover-ով մխրճվել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանի նստավայրի դարպասների մեջ (լուսանկարներ) Մեզ սպառնում էին․ Պուտին «Ընկերություն». Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Այրված բեռնատարում եղել է 24 տոննա կարագ. մանրամասներ Սյունիքի մարզում բեռնատարի հրդեհից
website by Sargssyan