Կրթության ոլորտում իրավիճակը շատ զգայուն է. քայլում ենք բարակ թելի վրայով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Սեպտեմբերի 15-ից հետո հայաստանյան բուհերում և դպրոցներում մեկնարկեցին ուսուցման առկա դասերը, բայց իրավիճակը շատ զգայուն է։ Այստեղ խնդիր է ոչ միայն հակահամաճարակային կանոնների պահպանումը, այլև կրթության որակի ապահովումը։ Անցած ամիսների փորձը ցույց տվեց, որ հեռավար դասընթացների պատճառով կրթության որակը մեծապես տուժում է, ուստի դասերի անցկացման առկա տարբերակն անհամեմատ արդյունավետ է։ Սակայն առկա ուսուցման կազմակերպումը հատկապես խնդրահարույց է դպրոցներում։

Մասնավորաբար, աշակերտների համար դժվար է երկար ժամանակ դասերի նստել դիմակներով, իսկ դասերից հետո պահպանել սոցիալական հեռավորություն։ Դրա համար էլ լուրջ հսկողություն է անհրաժեշտ։ Սրանով ուսուցիչների գործն ավելի է դժվարանում, քանի որ նրանք միաժամանակ կենտրոնանալու են ոչ միայն դասերը բացատրելու վրա, այլև փորձելու են ամեն կերպ հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը։ Եվ կրթության որակի հարցը լուծելու նպատակով նոր ռեսուրսներ պետք է ուղղել կրթության կազմակերպման ոլորտ։

Իշխանությունները շատ են խոսում կրթության կարևորության մասին, սակայն ոլորտի ֆինանսավորումն ուղղակի չնչին է։ Քիչ գումար ստացող ուսուցիչներից չես կարող ավելին պահանջել։ Պետության խնդիրն է մտածել այն մասին, որ նրանք արժանապատիվ չեն վարձատրվում։ Սրա փոխարեն վարչապետ Փաշինյանը հայտարարում է, թե հանրությունը պետք է պահանջի, որ բարձրաստիճան պաշտոնյաներն արժանապատիվ աշխատավարձ ստանան։ Այնինչ բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ ուղղակի պարապուրդի են մատնված։

Հաջորդ կարևոր խնդիրն այն է, որ լրամշակման ընթացքում է առողջապահության նախարարության այն նախաձեռնությունը, որով բոլոր բուհերին ու միջին մասնագիտական հաստատություններին հրահանգվելու է ազատվել 65 և ավելի տարիք ունեցող բոլոր դասավանդողներից, որոնք խոցելի են համարվում կորոնավիրուսի վարակի նկատմամբ։ Բայց տարիքով դասախոսների՝ աշխատանքի վայր չհաճախելը լրացուցիչ դժվարություններ է առաջացնելու, քանի որ լավագույն մասնագետների մեծ մասը շարունակում են մնալ տարիքով մասնագետները։ Մեզանում չի գործում կրթության ոլորտում երիտասարդ մասնագետներին խրախուսելու մոտեցումը։

Եվ առկա իրողությունը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ անհրաժեշտություն կա պատրաստել բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետների։ Մյուս կողմից՝ տարակուսելի է, որ հեռավար դասընթացների պարագայում (ստացիոնար են միայն գործնական պարապմունքները) բուհերում ուսման վարձավճարները ոչ միայն չեն նվազում, այլև որոշ դեպքերում, ինչպես ԵՊՀ-ի պարագայում, կտրուկ բարձրանում են: Մյուս կողմից՝ հասկանալի է, որ հեռավար ուսուցման պարագայում բուհերի ծախսերը էականորեն նվազում են, այսինքն, փաստացի բուհը, թեկուզ օբյեկտիվ պատճառներով, չի մատուցում ծառայությունների այն ամբողջ փաթեթը, որը նախատեսված է ուսանողի հետ պայմանագրով:

Տրամաբանությունը հուշում է, որ վարձավճարները առնվազն 10-20 տոկոսով պետք է նվազեին, այնինչ, առանձին դեպքերում ճիշտ հակառակն է: Մյուս կարևոր հարցը վերաբերում է հանրային կյանքում կրթության դերակատարության բարձրացմանը։ Ու հատկապես ուշադրության է արժանի դրա արժեքային կողմը։ Կրթությունը ոչ թե պետք է դիտարկվի միայն աշխատանք ունենալու և նյութական արժեքներ ստեղծելու տեսանկյունից, այլև պետք է իր կարևոր տեղն ունենա որպես իրավագիտակից և հայրենիքին նվիրված քաղաքացիներ ձևավորելու գործում։ Այնինչ ներկայիս իշխանությունները ազգային արժեհամակարգի հետ կապված կրթական ուղղությունները թուլացնելու քաղաքականություն են վարում, որի արդյունքում անտեսվում է մեր պատմական և հոգևոր արժեքների նշանակությունը։

Այդ իսկ պատճառով էլ մեծ դժգոհություններ կան ԿԳՄՍ նախարարության գործունեության հետ կապված, որքան էլ նախարարն իր երեկվա ասուլիսում փորձեր արդարացումներ գտնել տարբեր թեմաների հետ կապված, իսկ ասուլիսի նախորդ օրն էլ սպառնար դատական պրոցեսներով: Իր հերթին Փաշինյանը թյուր պատկերացում ունի կրթության վերաբերյալ։ Վերջինս հասարակական գիտությունները համարում է «թամադայություն», իսկ կրթության դերը տեսնում է անպիսի դիտանկյունից, ինչպիսին է G կարգի «Մերսեդես» կամ «Յաշիկ» ստեղծելը կամ վարելը։

Որակյալ կրթությունը առաջին հերթին պետք է միտված լինի պետության հզորացմանը, ինչում առաջնահերթ նշանակություն ունի նոր սերունդների մեջ հստակ աշխարհայացքի ձևավորումը, որից հետո միայն կարելի է մտածել հանրության ներուժը միավորելու և տնտեսությունը զարգացնելու մասին։ Հ.Գ.-Ի դեպ, Արայիկ Հարությունյանի ասուլիսին ու ԱԺ-ում նրա պահվածքին դեռ հարկ կլինի անդրադառնալ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կառավարությունը հրատապ պետք է դրական լուծումներ գտնի Ռուսաստանի հետ, քանի որ դրանից է կախված մեր բազմամիլիոնանոց հայության ապրուստի խնդիրը. Արման Վարդանյան (տեսանյութ) Որքան էլ մեծ լինի որոշ շրջանակների կամ անձանց կողմից ինձ ցածր մակարդակի դիսկուրսի մեջ ներքաշելու ցանկությունը, ես դա չեմ անելու Տավուշի մարզային փրկարարական վարչության 20 աշխատակիցներ պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը․ Աշոտյան Կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը մեկնարկում է Business Insider-ը պատմել է՝ ինչպիսին կարող է լինել նոր iPhone 12-ը Գեղարքունիքում 39-ամյա պայմանագրային զինծառայողը «ԶԻԼ»-ով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է «Բժիշկն իմ քրոջը սպանեց» Կասկադյորական ավտովթար Կոտայքի մարզում. Mercedes-ը մխրճվել է ծառերի մեջ Ինչու է բժիշկը ծննդկանին ներարկել դեղամիջոցը, եթե այն հակացուցված է եղել. ինչ են պարզաբանում ԲԿ-ից Արմավիրում կոտրել են եկեղեցու տարածքում գտնվող Հիսուսի արձանը Վարչապետի երկակի ստանդարտները. Հայկ Ֆարմանյան Ռոբերտ Նազարյանը չի կալանավորվի Իսրայելում Հայաստանի դեսպանատուն է բացվել Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հույսը դրել Արմեն Սարգսյանի վրա․ պալատական ինտրիգի ստվերը Նեյմարը երկու խաղով որակազրկվել է «Մարսելի» դեմ խաղից հեռանալու համար Բելառուսում խուլուհամր երիտասարդին մեղադրել են բողոքի ակցիաների ժամանակ «կարգախոսներ բացականչելու» համար Հավանաբար Աշոտ Փաշինյանն է, սակայն գաղափար չունեմ՝ ով է նկարել. Ասյա Խաչատրյան Նոր կառավարության ձևավորումը դարձել է պատմական հրամայական. Արթուր Վանեցյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
website by Sargssyan