Փոփոխություններ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» և կից ներկայացվող օրենքներում: Նշվում է, որ փոփոխությունները պայմանավորված են գործող օրենքի մի շարք բացերով`

1. օրենքում բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման նպատակները և հիմքերը.

2. հստակ չեն շարադրված բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման սկզբունքները.

3. բացակայում են բնության հատուկ պահպանվող տարածքների կատեգորիաների խնդիրները.

4. բացակայում են բնության հուշարձանի դասակարգումը, ստեղծման չափանիշները և պահպանության ռեժիմը.

5. բացակայում է արգելավայրի պահպանության ռեժիմը.

6. բացակայում են պահպանման գոտու, էկոլոգիական միջանցքի և էկոլոգիական ցանցի կառավարման սկզբունքները և պահպանության ռեժիմը.

7. բացակայում են կենսոլորտային արգելոցի ստեղծման և կառավարման հարցերը: Անհրաժեշտություն է առաջացել նաև համապատասխանեցնել այս օրենքը միջազգային չափանիշներին, մասնավորապես` ապահովել «Բնության պահպանության միջազգային միության» կողմից սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքների 5-րդ կատեգորիաների ստեղծումը և նպաստել տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավմանը բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացում: Այսպիսով՝ նախագծով առաջարկվում է բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ճկուն մեխանիզմի ներդնում, բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավում, նոր՝ վերականգնման գոտու սահմանում, սահմանվում են վճարներ բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման համար, հստակեցվում են մի շարք հասկացություններ և տրվում են նորերը: Առաջարկվող օրենքների նախագծերի ընդունմամբ կկարգավորվեն բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման, պահպանության, օգտագործման և կառավարման հարաբերությունները: Ներկայացված օրենքների նախագծերի ընդունումով առավել արդյունավետ կդառնան բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացները, ինչպես նաև մի շարք օրենքների նախագծերի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա սահմանելու բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման կարգը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կառավարությունը հրատապ պետք է դրական լուծումներ գտնի Ռուսաստանի հետ, քանի որ դրանից է կախված մեր բազմամիլիոնանոց հայության ապրուստի խնդիրը. Արման Վարդանյան (տեսանյութ) Որքան էլ մեծ լինի որոշ շրջանակների կամ անձանց կողմից ինձ ցածր մակարդակի դիսկուրսի մեջ ներքաշելու ցանկությունը, ես դա չեմ անելու Տավուշի մարզային փրկարարական վարչության 20 աշխատակիցներ պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը․ Աշոտյան Կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը մեկնարկում է Business Insider-ը պատմել է՝ ինչպիսին կարող է լինել նոր iPhone 12-ը Գեղարքունիքում 39-ամյա պայմանագրային զինծառայողը «ԶԻԼ»-ով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է «Բժիշկն իմ քրոջը սպանեց» Կասկադյորական ավտովթար Կոտայքի մարզում. Mercedes-ը մխրճվել է ծառերի մեջ Ինչու է բժիշկը ծննդկանին ներարկել դեղամիջոցը, եթե այն հակացուցված է եղել. ինչ են պարզաբանում ԲԿ-ից Արմավիրում կոտրել են եկեղեցու տարածքում գտնվող Հիսուսի արձանը Վարչապետի երկակի ստանդարտները. Հայկ Ֆարմանյան Ռոբերտ Նազարյանը չի կալանավորվի Իսրայելում Հայաստանի դեսպանատուն է բացվել Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հույսը դրել Արմեն Սարգսյանի վրա․ պալատական ինտրիգի ստվերը Նեյմարը երկու խաղով որակազրկվել է «Մարսելի» դեմ խաղից հեռանալու համար Բելառուսում խուլուհամր երիտասարդին մեղադրել են բողոքի ակցիաների ժամանակ «կարգախոսներ բացականչելու» համար Հավանաբար Աշոտ Փաշինյանն է, սակայն գաղափար չունեմ՝ ով է նկարել. Ասյա Խաչատրյան Նոր կառավարության ձևավորումը դարձել է պատմական հրամայական. Արթուր Վանեցյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
website by Sargssyan