Զբոսաշրջությունը Հայաստանում. պատմություն, փաստեր և առավելություններ.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

realtribune.ru-ն գրում է, որ դժվար է կանխատեսել, թե համաճարակից հետո ինչպես կփոխվեն զբոսաշրջային հոսքերը, և ինչպես դա կազդի Հայաստանի վրա: Անփոփոխ են միայն Հայաստանում հանգստի առավելություններն ու արժանիքները, որոնք ձևավորվել են արդեն մի քանի տասնամյակ: Փորձենք հասկանալ հայկական զբոսաշրջության ոլորտի առավելությունները, ինչպես նաև այն, թե ինչ տեղ է այն գրավում միջազգային ասպարեզում: Դեռևս խորհրդային տարիներին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններից մարդիկ գալիս էին Հայաստան՝ հանգստանալու առողջարաններում, այցելելու պատմական ու բնական հուշարձաններ:

Զբոսաշրջիկների հիմնական հոսքը ապահովում էին ԽՍՀՄ քաղաքացիները: ԽՍՀՄ փլուզումից հետո իրավիճակը կտրուկ վատացել է, և զբոսաշրջիկների թիվը կես միլիոնից իջել է մինչև 45000-ի: Հայաստանը դարձել է առանձին պետություն, իսկ օտարերկրյա քաղաքացիները, բացառությամբ հայկական սփյուռքի, շատ քիչ բան գիտեին Հայաստանի մասին: Իրավիճակը կտրուկ փոխվել է 2001 թվականին, երբ Հայաստանը նշել է քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակը: 2001 թվականին օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը հասել է 120 հազարի, ինչը ավելի քան 2,5 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Այդ պահից սկսած՝ զբոսաշրջության ոլորտում սկսել է նկատվել դրական միտում:

Զբոսաշրջիկների ներհոսքը տարեկան աճել է միջինը 15-20% -ով: 2001 թվականին Քրիստոնեության ընդունման տարեդարձը նշելը բացահայտել է Հայաստանում զբոսաշրջության ոլորտի երկու հիմնական առավելությունները` պատմամշակութային և տեղեկատվական ուղղությունները: Հայաստանում կան հազարավոր պատմամշակութային հուշարձաններ, որոնք արտացոլում են հին դարերի պատմությունը: Դրանք նախապատմական ժամանակաշրջանի, հելլենիստական շրջանի, միջնադարյան և խորհրդային շրջանի ճարտարապետության հուշարձաններ են: ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչում է հայկական մշակութային տարրերը որպես ոչ նյութական մշակութային ժառանգություն:

Մշակութային զբոսաշրջությունում հատկապես հանրահայտ են դասական մշակութային շրջագայությունները, որոնք ներառում են անհատական, լեռնային և արշավային շրջագայությունները, հեծանվային ուղևորությունները և այլն: Լեռնային բնապատկերներով հարուստ Հայաստանը դարձել է Կովկասի մարզական զբոսաշրջության կենտրոններից մեկը: Երկրի տարածքի 85,9% -ը լեռնային գոտի է, այսինքն՝ ավելի շատ, քան Շվեյցարիան կամ Նեպալը: Երկիրն ունի բոլոր ռեսուրսներն ու պայմանները ակտիվ հանգստի ոլորտի հետագա զարգացման համար: Լեռնային լանդշաֆտները գրավում են ալպինիստներին: Գինեսի ռեկորդների գրքում գրանցված «ՏաԹևեր» ճոպանուղին միացնում է Հալիձոր և Տաթև գյուղերը: Առկա է նաև ջրային ակտիվ հանգստի հնարավորություն:

Անդրկովկասի ամենամեծ ջրային ավազանում՝ Սևանա լճում կան 11 հանրային լողափեր, իսկ մարզում գործում են մոտ 50 հյուրանոցներ: Ձյունապատ լեռնագագաթները բաց են սնոուբորդի, դահուկային և այլ մարզաձևերի սիրահարների համար: Ծաղկաձորի և Ջերմուկի լեռնային հանգստավայրերը տալիս են ձմեռային լիարժեք հանգիստ կազմակերպելու բոլոր հնարավորությունները: 2018-2019 թվականներին ձմեռային հանգստի տեսակետից Ծաղկաձորն ընդգրկվել է ԱՊՀ երկրների լավագույն և ամենահայտնի հանգստավայրերի տասնյակում: Հայաստանի աշխարհագրական դիրքը նաև հնարավորություն է տալիս հիանալ անաղարտ կուսական բնությամբ:

Հայաստանը հարուստ է բնական տեսարժան վայրերով, կան 26 արգելոցներ և չորս ազգային պարկեր: Լոռու մարզում կա նաև մեծ բուսաբանական այգի` Ստեփանավանի Դենդրոպարկը: Հյուրանոցային բիզնեսը Հայաստանում զարգանում է բարձր տեմպերով: 2013 թվականից ի վեր հյուրանոցների թիվն աճել է, և 6 տարվա ընթացքում Հայաստանում ավելի քան 300 նոր հյուրանոց է բացվել: Ներկայումս երկրում գործում է ավելի քան 600 հյուրանոց: Համաշխարհային հարթակում Հայաստանը ստիպված է մրցել եվրոպական տուրիստական այնպիսի հսկաների հետ, ինչպես Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան: Այդ երկրները Ճապոնիայի և ԱՄՆ-ի հետ միասին գրավում են զբոսաշրջային շուկայի առյուծի բաժինը:

Այդ առումով էլ 20072020 թվականներին Հայաստանը զբոսաշրջիկների քանակի վարկանիշային աղյուսակում 74-րդ տեղից իջել է 98-րդ տեղը: Այնուամենայնիվ, զբոսաշրջիկների տարեկան ներհոսքը անընդհատ աճել է: Զբոսաշրջության վարկանիշում ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը 7-րդ տեղում է: Գների մատչելիությունը հիմնարար չափանիշ է, որն օգնում է զբոսաշրջիկին ընտրել այցելելու երկիրը: Գին/որակ բարենպաստ հարաբերակցությունը Հայաստանի զբոսաշրջության ոլորտի հաղթաթուղթն է: Քաղաքների և երկրների ամենամեծ տվյալների «Numbeo» շտեմարանը դասակարգում է երկրներն ըստ կյանքի արժեքի ցուցանիշի, և Հայաստանը 132 երկրներից կազմված ցուցակի առավել մատչելի երեսուն երկրի շարքում է 26-րդ տեղով:

Ցուցանիշի հաշվարկը ներառում է տների վարձակալության արժեքը (53-րդ տեղ), սննդամթերքի արժեքը (32-րդ տեղ), ռեստորանային գները (55-րդ տեղ) և այլն: Նշենք, որ, ըստ Համաշխարհային տնտեսական համաժողովի զեկույցի, 2019 թվականին Հայաստանը հյուրանոցների գին/որակ հարաբերության առումով երկրների վարկանիշային ցուցակում զբաղեցրել է 7-րդ տեղը: Խաղաղասիրության ցուցանիշը հաշվարկվում է ռազմական դրություն, հանցագործությունների քանակի, ահաբեկչության մակարդակի, ՀՆԱից ռազմական ծախսերի տոկոսի և այլնի միջոցով: Այս ցուցանիշով Հայաստանը անվտանգության միջին մակարդակով երկրների շարքում է և զբաղեցնում է 99-րդ տեղը:

Մարդկային զարգացման ցուցանիշով ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը 5-րդն է: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի համաձայն, Հայաստանը ընդգրկվել է «մարդկային զարգացման բարձր ցուցանիշ ունեցող երկրների» շարքում և 180 երկրների մեջ գրավում է 81-րդ հորիզոնականը: Բնապահպանական արդյունավետության ցուցանիշով Հայաստանը աշխարհում 53-րդ տեղում է: Վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանը բարելավել է իր այդ ցուցանիշը 4,5% -ով: Այդ ցուցանիշով ԱՊՀ երկրների շարքում Հայաստանը երկրորդ տեղում է և զիջում է միայն Բելառուսին: Երկիրը լավ ցուցանիշներ ունի նաև սանիտարական և խմելու ջրի որակի կատեգորիաներում:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում Կառավարությունը հրատապ պետք է դրական լուծումներ գտնի Ռուսաստանի հետ, քանի որ դրանից է կախված մեր բազմամիլիոնանոց հայության ապրուստի խնդիրը. Արման Վարդանյան (տեսանյութ) Որքան էլ մեծ լինի որոշ շրջանակների կամ անձանց կողմից ինձ ցածր մակարդակի դիսկուրսի մեջ ներքաշելու ցանկությունը, ես դա չեմ անելու Տավուշի մարզային փրկարարական վարչության 20 աշխատակիցներ պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը․ Աշոտյան Կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը մեկնարկում է Business Insider-ը պատմել է՝ ինչպիսին կարող է լինել նոր iPhone 12-ը Գեղարքունիքում 39-ամյա պայմանագրային զինծառայողը «ԶԻԼ»-ով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է «Բժիշկն իմ քրոջը սպանեց» Կասկադյորական ավտովթար Կոտայքի մարզում. Mercedes-ը մխրճվել է ծառերի մեջ Ինչու է բժիշկը ծննդկանին ներարկել դեղամիջոցը, եթե այն հակացուցված է եղել. ինչ են պարզաբանում ԲԿ-ից Արմավիրում կոտրել են եկեղեցու տարածքում գտնվող Հիսուսի արձանը Վարչապետի երկակի ստանդարտները. Հայկ Ֆարմանյան Ռոբերտ Նազարյանը չի կալանավորվի Իսրայելում Հայաստանի դեսպանատուն է բացվել Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հույսը դրել Արմեն Սարգսյանի վրա․ պալատական ինտրիգի ստվերը Նեյմարը երկու խաղով որակազրկվել է «Մարսելի» դեմ խաղից հեռանալու համար Բելառուսում խուլուհամր երիտասարդին մեղադրել են բողոքի ակցիաների ժամանակ «կարգախոսներ բացականչելու» համար Հավանաբար Աշոտ Փաշինյանն է, սակայն գաղափար չունեմ՝ ով է նկարել. Ասյա Խաչատրյան Նոր կառավարության ձևավորումը դարձել է պատմական հրամայական. Արթուր Վանեցյան
website by Sargssyan