ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Կասկածելիների մասին օրենք. ով չի ստացել հուսալիության մասին վկայական,հանդիսանում է ժողովրդի թշնամի.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Անգոլա՝ Հերոսների օր, ԱՄՆ՝ Սահմանադրության օր, Ուկրաինա՝ Փրկարարների օր, Չիլի՝ Հուասոյի ազգային օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1882 – վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Դ-ն:

1908– ծնվել է ճանաչված ճարտարապետ Ռաֆայել Իսրայել յանը (Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, «Մայր Հայաստան» արձան «Հաղթանակ» զբոսայգում և այլն):

1918 – ծնվել է լեզվաբան Աշոտ Աբրահամյանը:

1920 – ծնվել է բնանկարիչ Արտաշես Աբրահամյանը:

1925 –ծնվել է խորհրդային կինոռեժիսոր Հենրիկ Մարգարյանը:

1964– վախճանվել է թատրոնի և կինոյի դերասան Ցոլակ Ամերիկյանը:

1992– Միավորված ազգերի կազմակերպության և Հայաստանի միջև Նյու Յորքում պայմանագիր է ստորագրվել:

2004- Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հրամանագրով ազատ է արձակվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որին «մասնակի ներում» է շնորհվել, ինչը մեկ տարվա փորձաշրջան է ենթադրում:

2008-Լոնդոնում տեղակայված «Eurasia House International»-ի հիմնադիր նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը ընտրվել է Համաշխարհային էներգետիկ անվտանգության խորհրդի նախագահ:

2013-Ռուսաստանի մայրաքաղաքում օծվել է Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցին և բացվել է եկեղեցական համալիրը:

2016-«Իսկանդեր M» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգը ցուցադրվել է Հայաստանի անկախության 25-ամյակի զորահանդեսի փորձի ժամանակ:

2018-Քննչական կոմիտեն ու ոստիկանությունը շուրջ 7 ժամ խուզարկություն են իրականացրել yerevan.today լրատվամիջոցի խմբագրությունում և առգրավել խմբագրության մի քանի համակարգիչների հիշողության կրիչները։

2019-Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:

ԱՇԽԱՐՀ

14 - Տիբերիոս Կլավդիոս Ներոնը դարձել է Հռոմի կայսր և ընդունել Տիբերիոս Կեսար Ավգուստ անունը։

335 - թագավոր Կոնստանտինի հրամանով Երուսաղեմում ուխտավորների համար բացվել է Քրիստոսի դամբարանը:

1156 -ստեղծվել է Ավստրիական հերցոգությունը:

1394 -թագավոր Կարլ 6-րդի հրամանով Ֆրանսիայից արտաքսվել են հրեաները:

1598 -հերետիկոսության մեջ մեղադրվող Ջորդանո Բրունոյի գործը Վենետիկից հանձնվել է Հռոմին:

1598 -հոլանդացի նավաստիները կրկնակի հայտնագործել են մի կղզի, որն անվանել են Մավրիկիա:

1630– հիմնադրվել է Մասաչուսեթս նահանգի կենտրոն Բոստոն քաղաքը:

1665 –Լոնդոնում սկսվել է Ժանտախտի մեծ համաճարակը(1665-1666), որի արդյունքում մահացել է քաղաքի բնակչության 20 %-ը՝ մոտ 100 000 մարդ:

1787–Ֆիլադելֆիայում Սահմանադրական կոնվենցիան ընդունել է ԱՄՆ-ի Սահմանադրությունը, որը համարվում է առաջին ժամանակակից սահմանադրությունը:

1789- անգլիացի աստղագետ Ուիլիամ Հերշելը հայտնաբերում է Սատուրնի արբանյակ Միմասը:

1793 -Ֆրանսիայում ընդունվել է «կասկածելիների մասին օրենքը, ըստ որի, ով չի ստացել հուսալիության մասին վկայական, հանդիսանում է ժողովրդի թշնամի»:

1826 –ծնվել է գերմանացի մաթեմատիկոս Բեռնարդ Ռիմանը:

1832 –ծնվել է բժիշկ-թերապևտ, հասարակական գործիչ, ռուսական բժշկության դասական Սերգեյ Բոտկինը:

1857– ծնվել է ռուս նշանավոր գիտնական Կոնստանտին Ցիալկովսկին՝ հրթիռաստեղծման և տիեզերագնացության հայրերից մեկը:

1871 - Ալպերում բացվում է Մոն-Սենի 13 կիլոմետրանոց թունելը:

1910 -Լոնդոնում բժիշկների կողմից կարծիք է հնչել, որ եթե լուսնոտների քանակը շարունակի ավելանալ նույն տեմպերով, ապա 40 տարի անց հոգեկան հիվանդների թիվը ավելի մեծ կլինի, քան առողջ մարդկանց թիվը:

1917– ծնվել է ռուս նշանավոր ռեժիսոր, դերասան, Տագանկայի թատրոնի հիմնադիր, ռուսական թատրոնի նշանավոր գործիչ Յուրի Լյուբիմովը:

1922 –Բեռլինում աշխարհում առաջին անգամ կինոթատրոնում ցուցադրվել է ձայնային կինոնկար:

1959 - Կուբայից արտաքսվել է 131 հոգևորական:

1988– Սեուլում մեկնարկել է ամառային 24-րդ Օլիմպիական խաղերը:

1994– վախճանվել է ավստրիացի և բրիտանացի փիլիսոփա ու սոցիոլոգ Կարլ Փոփերը:

1991 - Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Հարավային և Հյուսիսային Կորեաները դարձել են Միավորված ազգերի կազմակերպության անդամ։

2001 -չեչեն անջատողականները փորձել են զավթել Գուդերմեսը:

2001 -վախճանվել է վրաց խորհրդային հանրահայտ ֆուտբոլիստ և մարզիչ Դավիթ Ղիփիանին:

2006 -Մերձդնեստրում կայացել է անկախության հանրաքվե:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մի շարք մարզերում Կառավարությունը հրատապ պետք է դրական լուծումներ գտնի Ռուսաստանի հետ, քանի որ դրանից է կախված մեր բազմամիլիոնանոց հայության ապրուստի խնդիրը. Արման Վարդանյան (տեսանյութ) Որքան էլ մեծ լինի որոշ շրջանակների կամ անձանց կողմից ինձ ցածր մակարդակի դիսկուրսի մեջ ներքաշելու ցանկությունը, ես դա չեմ անելու Տավուշի մարզային փրկարարական վարչության 20 աշխատակիցներ պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը․ Աշոտյան Կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը մեկնարկում է Business Insider-ը պատմել է՝ ինչպիսին կարող է լինել նոր iPhone 12-ը Գեղարքունիքում 39-ամյա պայմանագրային զինծառայողը «ԶԻԼ»-ով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է «Բժիշկն իմ քրոջը սպանեց» Կասկադյորական ավտովթար Կոտայքի մարզում. Mercedes-ը մխրճվել է ծառերի մեջ Ինչու է բժիշկը ծննդկանին ներարկել դեղամիջոցը, եթե այն հակացուցված է եղել. ինչ են պարզաբանում ԲԿ-ից Արմավիրում կոտրել են եկեղեցու տարածքում գտնվող Հիսուսի արձանը Վարչապետի երկակի ստանդարտները. Հայկ Ֆարմանյան Ռոբերտ Նազարյանը չի կալանավորվի Իսրայելում Հայաստանի դեսպանատուն է բացվել Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հույսը դրել Արմեն Սարգսյանի վրա․ պալատական ինտրիգի ստվերը Նեյմարը երկու խաղով որակազրկվել է «Մարսելի» դեմ խաղից հեռանալու համար Բելառուսում խուլուհամր երիտասարդին մեղադրել են բողոքի ակցիաների ժամանակ «կարգախոսներ բացականչելու» համար Հավանաբար Աշոտ Փաշինյանն է, սակայն գաղափար չունեմ՝ ով է նկարել. Ասյա Խաչատրյան Նոր կառավարության ձևավորումը դարձել է պատմական հրամայական. Արթուր Վանեցյան
website by Sargssyan