Դպրոցում դիմակ դնելու պահանջի ապօրինի լինելը հաստատված է դատարանի որոշմամբ. Փաստաբան

Դպրոցում դիմակակրության պահանջի և մյուս սահմանափակումների ԱՊՕՐԻՆԻ ԼԻՆԵԼՆ այլևս հաստատված է ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՄԲ

Հարգելի ծնողներ

Սույն թվականի սեպտեմբերի 10-ի իմ դիմումի հիման վրա ՎԴ/6107/05/20 վարչական գործով՝ վարչական դատարանը 5 դատավորի կազմով հաստատված է համարել, որ Կորոնավիրուսային հիվանդության /COVID-19/ պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը (այսուհետ՝ ՈՒՂԵՑՈՒՅՑ) նորմատիվ իրավական ակտ չէ և ենթակա չէ կիրառման և կատարաման։ Ինչից հետևում է, որ սկսած սեպտեմբեր 15-ից դպրոցներում կիրառվող սահմանափակումները ապօրինի են և ոչ ոք իրավասու չէ այդ կարգը երեխաներին և ուսուցիչներին պարտադրել։

Ստորև ներկայացնում եմ դատարանի որոշման հատվածը՝ ամբողջությամբ․

Տվյալ դեպքում, դիմումատուն վիճարկում է ‹‹Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին›› ՀՀ կառավարության 16.03.2020թ.-ի թիվ 298-Ն որոշումը, ՀՀ պարետի 18.08.2020թ.-ի թիվ 253 որոշումը և Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցի 17-րդ կետը:

‹‹Նորմատիվ իրավական ակտերի մասին›› ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը Հայաստանի Հանրապետության ժողովրդի, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված մարմինների կամ պաշտոնատար անձանց ընդունած գրավոր իրավական ակտ է, որը պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար:

Նշված կարգավորման լույսի ներքո նախ, ուսումնասիրելով դիմումին կից որրպես վիճարկվող նորմատիվ իրավական ակտ ներկայացված՝ ‹‹Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույց›› վերտառությամբ փաստաթղթի տեքստը, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքում տեղադրված՝ նույն ուղեցույցի տեքստը՝ Դատարանն արձանագրում է, որ այն չունի նորմատիվ իրավական ակտի ձևակերպում, մասնավորապես, դրանում նշված չէ ընդունող մարմնի կամ պաշտոնատար անձի անվանումը, ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը, հերթական (գրանցման) համարը և նշում դրա բնույթի մասին, տեսակի անվանումը, ստորագրող պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անվան սկզբնատառը, ազգանունը, ստորագրությունը (ստորագրությունները), ստորագրման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը: Ոչ դիմումին կից ներկայացված տեքստում և ոչ էլ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքում տեղադրված՝ նույն ուղեցույցի տեքստում նշված չէ, որ տվյալ ուղեցույցը հաստատված է որևէ նորմատիվ իրավական ակտով: Ընդ որում, Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում ևս նման նորմատիվ իրավական ակտ հրապարակված չէ։

Հ․Գ․ Թույլ մի տվեք ձեզ խաբել, թույլ մի տվեք․․․

Հարգանքով

10 տարեկան երեխայի հայր,

Փաստաբան Գեղամ Սիմոնյան

Կառավարությունը հրատապ պետք է դրական լուծումներ գտնի Ռուսաստանի հետ, քանի որ դրանից է կախված մեր բազմամիլիոնանոց հայության ապրուստի խնդիրը. Արման Վարդանյան (տեսանյութ) Որքան էլ մեծ լինի որոշ շրջանակների կամ անձանց կողմից ինձ ցածր մակարդակի դիսկուրսի մեջ ներքաշելու ցանկությունը, ես դա չեմ անելու Տավուշի մարզային փրկարարական վարչության 20 աշխատակիցներ պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով Մտքովդ չանցնի, որ պետութունն ու ժողովուրդը վճարելու են քո ճակատագրական սխալների գինը․ Աշոտյան Կրծքագեղձի մամոգրաֆիկ անվճար սքրինինգային հետազոտությունների ծրագիրը մեկնարկում է Business Insider-ը պատմել է՝ ինչպիսին կարող է լինել նոր iPhone 12-ը Գեղարքունիքում 39-ամյա պայմանագրային զինծառայողը «ԶԻԼ»-ով մարտական դիրքերի հարևանությամբ ականի վրա պայթել է «Բժիշկն իմ քրոջը սպանեց» Կասկադյորական ավտովթար Կոտայքի մարզում. Mercedes-ը մխրճվել է ծառերի մեջ Ինչու է բժիշկը ծննդկանին ներարկել դեղամիջոցը, եթե այն հակացուցված է եղել. ինչ են պարզաբանում ԲԿ-ից Արմավիրում կոտրել են եկեղեցու տարածքում գտնվող Հիսուսի արձանը Վարչապետի երկակի ստանդարտները. Հայկ Ֆարմանյան Ռոբերտ Նազարյանը չի կալանավորվի Իսրայելում Հայաստանի դեսպանատուն է բացվել Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը հույսը դրել Արմեն Սարգսյանի վրա․ պալատական ինտրիգի ստվերը Նեյմարը երկու խաղով որակազրկվել է «Մարսելի» դեմ խաղից հեռանալու համար Բելառուսում խուլուհամր երիտասարդին մեղադրել են բողոքի ակցիաների ժամանակ «կարգախոսներ բացականչելու» համար Հավանաբար Աշոտ Փաշինյանն է, սակայն գաղափար չունեմ՝ ով է նկարել. Ասյա Խաչատրյան Նոր կառավարության ձևավորումը դարձել է պատմական հրամայական. Արթուր Վանեցյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել
website by Sargssyan