Տեղի ունեցողը ժամանակավոր բնույթ ունի՞․«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Ինչպես հայտնի է, ԱԺ-ն նախօրեին ընտրեց Սահմանադրական դատարանի երեք դատավորների, ինչը թուլ տվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտարարել՝ «Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամը վերջացել է», չնայած, որ շատ մասնագետներ պնդում են, թե նախ՝ իշխանություններն իրենք են ստեղծել իրական ճգնաժամ, և երկրորդ՝ այն, ինչ տեղի է ունենում, հակաիրավական է, ավելին՝ հակասահմանադրական է։ Ինչ վերաբերում է բուն ընտրություններին, ապա մենք առիթ ունեցել ենք նշելու, որ առանձին ուժեր շոկի մեջ են հայտնվել դրանցից, սակայն «Փաստ» թերթի տեղեկություններով, իրենց իսկ ընտրությունից ոչ պակաս շոկի մեջ են հայտնվել մի շարք «իմքայլականներ»:

Բոլորս ականատես եղանք, թե ինչպես իշխանական թիմը խորհրդարանում նախ քննադատեց, որոշ դեպքերում՝ շատ ծայրահեղական ու կոպիտ տոնայնությամբ, իսկ քննարկման հաջորդ օրը փակ գաղտնի ռեժիմով գրեթե միաձայն (1-2 վերապահումներով) ընտրեց ՍԴ դատավորի երեք թեկնածուներին։ Մեր տեղեկություններով, իրադարձություններն ընթացել են անակնկալ ռեժիմով. մասնավորաբար, ՍԴ անդամների ընտրության նախօրեին երեկոյան կառավարությունում տեղի է ունեցել հանդիպում իշխանական ուժի օրենսդրական թևի պատասխանատուների հետ, և քաղաքական ղեկավարության կողմից հատուկ հանձնարարական է իջեցվել ՍԴ դատավորների քվեարկության հարցում խմբակցությունում լինել միակարծիք և կողմ քվեարկել բոլոր երեք թեկնածուներին։

Ըստ խորհրդարանական կուլիսներում պտտվող խոսակցությունների, օրենսդիրի ներկայացուցիչներին հանգամանալից բացատրվել է, որ այն, ինչ տեղի է ունենում ներկայումս, ամբողջովին ժամանակավոր երևույթ է, քանի որ առաջիկայում դատաիրավական ոլորտում տեղի են ունենալու էլ ավելի արմատական փոփոխություններ՝ ստեղծվելու է Գերագույն դատարան, և ՍԴ-ն փաստացի վերանալու է։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լոռու մարզում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և դիմել փախուստի. կա զոհ Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի հետ Մեր երկիրն այն վիճակում է, որ ոչ մեկը չի ինքնառաջադրվում, թե՝ ես գամ փրկեմ. Սեւակ Հակոբյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ադրբեջանցիները, հայհոյելով հայերին, դուրս հանում իրենց տներից. Աղդամի շրջան Արնաքամ էի լինում, ընկերս քարեր էր նետում վրաս, որ չքնեմ. պատմում է պատերազմի մասնակից զինծառայող բժիշկը (տեսանյութ) «Լաչինում եվրո տուն եմ թողել թուրքին, ստեղ ավտոկայանում ենք քնում. Փաշինյանն ասում էր՝ օգնում են. ու՞ր ա». արցախցի (տեսանյութ) Վարուժան Ավետիսյանը հրապարակայնացրել է իր ու Փաշինյանի խոսակցությունը Զառա Մանուչարյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Իշխանափոխություն Արցախում․ Բալասանյանը՝ նախագա՞հ Բելգիայի խորհրդարանի հանձնաժողովը հավանություն է տվել Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող նախագծին Ավելի քան 1400 արցախցի այսօր Երևանից վերադարձել է ԼՂ. Ժամանածների թիվը հասել է 29 հազարի Տեսանյութ․ Ինչու՞ Վանեցյանը չգնաց ռազմական հեղաշրջման ճանապարհով և չձերբակալեց Փաշինյանին, երբ դեռ ԱԱԾ պետ էր Մինչ այժմ եղբայրս էր ինձ ծաղիկներ նվիրում Փորձագետ. Եթե Սոթքի հանքը դադարի աշխատել, ավելի քան 6000 աշխատատեղ կարող է փակվել «Հայ ժողովուրդն ընտրեց դահիճին ու սեփական պետության ոչնչացման ուղին։ Աշխարհը չի խանգարում այս որոշմանը, որի արդյունքում Հայաստանի 3-րդ Հանրապետությունը դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ». Միքայել Մինասյան Սոֆի Դևոյանն ընտրյալ ունի (լուսանկար) Հայ գերիները ենթարկվել են բռնության ու նվաստացման. Human Rights Watch Նիկոլ Փաշինյանը զրկվել է իր ամենակարևոր «զենքից» Կոչ եղավ վաղը` ժամը 6-ին, փակել Երևանի փողոցները Վաղը կհայտարարվի նաև երկրի ղեկավարի թեկնածուի անունը. Արծվիկ Մինասյան
website by Sargssyan