Ի՞նչ հե­տև­անք­ներ կա­րող է ունե­նալ քա­ղա­քա­կան մշա­կույ­թը ոչն­չաց­նե­լու և այն փո­ղո­ցի «բա­զա­րի» վե­րա­ծե­լու իշ­խա­նու­թյուն­նե­րի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հանրային կյանքում կարևոր մաս է բաժին հասնում քաղաքականությանը, որն անմիջականորեն առնչվում է ինչպես քաղաքացիների ու տարբեր խավերի շահերի պաշտպանությանը, այնպես էլ պետության կառավարմանը։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ երկրի ներսում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներից են կախված, թե ինչ ուղղությամբ կշարժվի պետությունը, ինչպիսի աստիճանի կհասնի քաղաքացիների իրավագիտակցության մակարդակը, ինչ գործընթացներ տեղի կունենան երկրի տնտեսության մեջ և հանրային կյանքի կազմակերպման ոլորտում։ Այլ կերպ ասած՝ պետության զարգացումը մեծապես կախված է քաղաքական համակարգի և քաղաքական մշակույթի մակարդակից։

Այն երկրները, որտեղ քաղաքական համակարգը և մշակույթը կայացած չեն, հակված են գլորվելու ներքաղաքական անկայունության հորձանուտը։ Հասկանալի է, թե ներքաղաքական անկայունությունն ինչ հետևանքներ կարող է ունենալ։ Առաջին հերթին այն նախադրյալներ է ստեղծում ներքին թշնամության և ատելության մթնոլորտի ձևավորման համար։ Սա մի խնդիր է, որը շատ արդիական է այսօր Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի պայմաններում։ Պետք է ընդունել, որ մեր երկիրը երբեք էլ աչքի չի ընկել քաղաքական մշակույթի կայացվածությամբ, սակայն տարիների կուտակված փորձի արդյունքում գրանցվել են քիչ թե շատ ձեռքբերումներ, որոնք, ցավոք, երկու տարի առաջ տեղի ունեցած իշխանափոխությունից հետո շատ արագ ջուրն են ընկնում։

Ի սկզբանե Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները իշխանության հասնելու ճանապարհին հայտարարում էին, թե իրենց նպատակը սիրո և համերաշխության հեղափոխություն կատարելն է։ Դա իրենից ենթադրում էր, որ նրանց՝ իշխանության հասնելուց հետո քաղաքական մշակույթի, բանավեճերի և փոխադարձ հարգանքի մակարդակը բարձրանալու է, բայց դրա փոխարեն մենք ներկայումս տեսնում ենք այլ իրավիճակ և արատավոր երևույթների շքերթ։ Հասարակական կյանքում ատելությունը և թշնամանքը դարձել են օրինաչափ իրողություններ, իսկ քաղաքական բանավեճի մակարդակն իշխանությունները իջեցրել են զրոյական մակարդակի։ Իսկ ավելի ճիշտ ասած՝ քաղաքական բանավեճ ընդհանրապես չկա։

Փաշինյանն ու իր թիմակիցներն ուղղակի ամեն մի քաղաքական հարց տեղափոխում են վիրավորանքների, մեղադրանքների ու չստուգված տեղեկություններ տարածելու դաշտ այն պարագայում, երբ իրենք շատ են բողոքում, թե իբր մամուլում իրենց մասին չստուգված տեղեկություններ են շրջանառվում։ Ինչպես ասում են՝ սելի տեղը սելվորն է ճռռում։ Ու ամենաբացասականն այն է, որ քինախնդրությունը դարձել է քաղաքական կատեգորիա։ Ով ներկայիս իշխանություններին անցյալում և հիմա մի թթու կամ քննադատական խոսք է ուղղել, «նեղացրել» է, դառնում է հետապնդումների և մեղադրանքների թիրախ։ Հենց քինախնդրության երևույթն է, որ քաղաքականությունը վերածել է ընդամենը սեփական շահերը սպասարկելու և այն պետության շահերից բարձր դասելու միջոցի։

Եվ դրա արդյունքում է, որ արձանագրման արժանի է դառնում կարևոր նշանակություն ունեցող մի իրողություն՝ այս երկու տարիների ընթացքում քաղաքացիների տրամադրություններում էական և անգամ շրջադարձային փոփոխություններ են նկատվում։ Նրանք հասցրեցին շատ արագ հիասթափվել իշխանություններից, ովքեր խոսում են խոսքի ազատությունից ու ժողովրդավարությունից, բայց խոսքի ազատությունը վերածում են անմակարդակ խոսակցության, իսկ ժողովրդավարությունը՝ փողոցային «բազարի»։ Այսպիսի իրավիճակը Հայաստանի ներքաղաքական կյանքում հղի է անցանկալի հետևանքներով և աստիճանաբար բացում է երկիրը անկայունության հորձանուտ գցելու ճանապարհը։

Իշխանությունները երկու ճանապարհ ունեն՝ կամ պետք է սթափվեն և ընդդիմության հետ քաղաքական դիսկուրսը տեղափոխեն կառուցողական դաշտ, երբ խնդիրների լուծումը կլինի առաջնային պլանում, կամ պետք է հաշտվեն այն մտքի հետ, որ դառնալու են իրենց իսկ ցանած ատելության թիրախը, որի դեպքում չեն կարող երկար մնալ երկրի ղեկին և ստիպված են լինելու շուտով հաշտվել բարձր պաշտոններին հրաժեշտ տալու իրողության հետ։ Նույն ժողովրդի պահանջով, որն իր ուսերին այս իշխանության է բերել իրենց...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լոռու մարզում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և դիմել փախուստի. կա զոհ Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի հետ Մեր երկիրն այն վիճակում է, որ ոչ մեկը չի ինքնառաջադրվում, թե՝ ես գամ փրկեմ. Սեւակ Հակոբյան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ադրբեջանցիները, հայհոյելով հայերին, դուրս հանում իրենց տներից. Աղդամի շրջան Արնաքամ էի լինում, ընկերս քարեր էր նետում վրաս, որ չքնեմ. պատմում է պատերազմի մասնակից զինծառայող բժիշկը (տեսանյութ) «Լաչինում եվրո տուն եմ թողել թուրքին, ստեղ ավտոկայանում ենք քնում. Փաշինյանն ասում էր՝ օգնում են. ու՞ր ա». արցախցի (տեսանյութ) Վարուժան Ավետիսյանը հրապարակայնացրել է իր ու Փաշինյանի խոսակցությունը Զառա Մանուչարյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խոսնակ Իշխանափոխություն Արցախում․ Բալասանյանը՝ նախագա՞հ Բելգիայի խորհրդարանի հանձնաժողովը հավանություն է տվել Ադրբեջանին և Թուրքիային դատապարտող նախագծին Ավելի քան 1400 արցախցի այսօր Երևանից վերադարձել է ԼՂ. Ժամանածների թիվը հասել է 29 հազարի Տեսանյութ․ Ինչու՞ Վանեցյանը չգնաց ռազմական հեղաշրջման ճանապարհով և չձերբակալեց Փաշինյանին, երբ դեռ ԱԱԾ պետ էր Մինչ այժմ եղբայրս էր ինձ ծաղիկներ նվիրում Փորձագետ. Եթե Սոթքի հանքը դադարի աշխատել, ավելի քան 6000 աշխատատեղ կարող է փակվել «Հայ ժողովուրդն ընտրեց դահիճին ու սեփական պետության ոչնչացման ուղին։ Աշխարհը չի խանգարում այս որոշմանը, որի արդյունքում Հայաստանի 3-րդ Հանրապետությունը դե ֆակտո դադարում է գոյություն ունենալ». Միքայել Մինասյան Սոֆի Դևոյանն ընտրյալ ունի (լուսանկար) Հայ գերիները ենթարկվել են բռնության ու նվաստացման. Human Rights Watch Նիկոլ Փաշինյանը զրկվել է իր ամենակարևոր «զենքից» Կոչ եղավ վաղը` ժամը 6-ին, փակել Երևանի փողոցները Վաղը կհայտարարվի նաև երկրի ղեկավարի թեկնածուի անունը. Արծվիկ Մինասյան
website by Sargssyan