«Թուրքիայի նկատմամբ երկակի ստանդարտներ չպետք է կիրառվեն». Կիպրոսի նախագահը կոչ է արել ԵՄ-ին ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել Անկարայի նկատմամբ

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները հակասում են օրենքին  և որ Եվրամիությունը ծովի արևելյան հատվածում Թուրքիայի իրականացրած աշխատանքներին վերջ դնելու համար պետք է ավելի խիստ պատժամիջոցներ սահմանի այդ երկրի նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է Euronews-ի թուրքալեզու ծառայությունը:

Կիպրոսի նախագահը Եվրոպայի խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նաև, որ ԵՄ անդամ երկրների ինքնիշխանությունը  պետք է հարգեն բոլորը:

«Թուրքիայի նկատմամբ երկակի ստանդարտներ չպետք է կիրառվեն: ԵՄ անդամ երկրների ինքնիշխանությունը պետք է կանոն դառնա, որը չի կարող անտեսել ոչ ոք, իսկ Միության արձագանքը պետք է կտրուկ լինի»,-հայտարարել է Կիպրոսի նախագահը` կոչ անելով ավելի խիստ պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ:

Անաստասիադիսը նշել է նաև, որ Կիպրոսը Թուրքիայի հետ գալիք շաբաթ կայանալիք հանդիպման ժամանակ պատրաստ է երկխոսության և ընդգծել է մինչև հանդիպումը ԵՄ-ի միասնական դիրքորոշման կարևորությունը հարցի շուրջ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Եվրախորհրդարանի պատգամավորները դատապարտել են Թուրքիայի գործողությունները Հունաստանի և Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում և սպառնացել են պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ: նրանք Եվրոպայի խորհրդին կոչ են արել պատրաստ լինել հետագա սահմանափակումների մշակման, որոնք պետք է լինեն ոլորտային և նպատակային և չպետք է բացասաբար անդրադառնան Թուրքիայի ժողովրդի կամ այնտեղ ապրող փախստականների վրա:

Թուրքիայի հարաբերությունները Միջերկրական ծովի արևելյան հատվածի պետությունների հետ սրվել են Անկարայի կողմից այս երկրների ջրային տարածքներում հորատման աշխատանքներ սկսելուց հետո:

ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը հակառակորդի հերթական ԱԹՍ-ն են խոցել Ինչու է Ալիեւը պատրաստ կանգնեցնել պատերազմը եւ ինչ վիճակ է հայկական կողմում Իրանն ուժեղացնում է իր սահմանների պաշտպանությունը «Վիրավորվելուց առաջ նստած հաց էի ուտում»․ «Կրեկերով տղան» պատմում է Ալիևի առաջին լուրջ պարտությունը. ի՞նչ է սպասվում Ադրբեջանին Հայկական ինքնաթիռի խոցման մասին հաղորդագրությունը բացարձակ սուտ է. ՊՆ խոսնակ Տղաները վերացնում են անտառներում շրջափակման մեջ եղած թուրքի մնացորդներին. նոր՝ բացառիկ տեսանյութ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ТОС-1 ծանր հրանետային համակարգի խոցումը Հակառակորդի կորուստները՝ վերջին տվյալներով Արայիկ Հարությունյանը նոր գրառում է կատարել. ՖՈՏՈ Արայիկ Հարությունյանը հերթական հանդիպումն է ունեցել աշխարհազորի մարտիկների հետ /լուսանկարներ/ Հակառակորդի դրոշների «ճակատագիրը» լուսանկարներով ՀՀ Ազգային ժողովը տեղեկացնում է ՌԴ-ն Սիրիայի հյուսիսում խոշոր հարված է հասցրել Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալների օբյեկտների ուղղությամբ. Al Masdar News /տեսանյութ/ Խաղաղության կոչ Արցախի երեխաներից.Հենրիխ Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել Արկերի տարափի ներքո պեչենի համտեսող զինվորը՝ մարտական ընկերների և նրանց ոգու մասին /Տեսանյութ/ Պաշտպանության բանակը տեղեկացնում է Սալյուտ ա անում․ ТОС-1 ծանր հրետանային համազարկի խոցումը /Տեսանյութ/ Հրապարակվել է Արցախում հերոսաբար զոհված մեր 36 հերոսների անունները Թշնամական ուժերը խաղաղ բնակչության վրա կիրառել են սմերչ հրթիռներ /լուսանկարներ/
website by Sargssyan