Կասկադյորական ավտովթար Կոտայքի մարզում. Mercedes-ը մխրճվել է ծառերի մեջ
ОбществоԱյսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Աբովյան քաղաքում՝ Զորավար Անդրանիկի փողոցում, Mercedes մակնիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել ծառերի մեջ։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական աշխատանքներ իրականացնող ջոկատի փրկարարները, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով նոր միայն կարողացել են վարորդին ու ուղևորին դուրս բերել ավտոմեքենայից։
Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ