Իրանում սկսվել է կորոնավիրուսային վարակի 3-րդ ալիքը. The Guardian

Իրանում սկսվել է կորոնավիրուսային համաճարակի երրորդ ալիքը. երկրում վարակման դեպքերի օրական ցուցանիշը գերազանցում է 3000-ը: Այս մասին գրում է հեղինակավոր The Guardian պարբերականը՝ մանրամասնելով, որ սա փետրվարից վարակի բռնկումից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:

Իրանը եղել է առաջին երկրներից, որտեղ վարակը տարածվել է: Իշխանությունները կարողացել են այն վերահսկման տակ առնել մայիսին, սակայն արդեն հունիսի սկզբին կրկին բախվել են վարակման օրական դեպքերի աճի խնդրին:

Իրանի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն՝ վերջին 24 ժամում մահացել է 144 մարդ, գրանցվել է վարակման 3045 նոր դեպք:

Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մահացել է 23 952 մարդ: Ըստ պաշտոնական տվյալների՝ գրանցվել է վարակման ավելի քան 400 000 դեպք, սակայն ենթադրվում է, որ իրական թիվը շատ ավելի մեծ է:

Երկրում հակակորոնավիրուսային հարցերով համակարգող Ալիռեզա Զալին հայտարարել է, որ երկիրը շարժվում է դեպի վարակի երրորդ ալիքը և ամենայան հավանականությամբ՝ այն առաջինը կհարվածի մայրաքաղաք Թեհրանին:

Ըստ ոլորտի փորձագետների՝ երկրում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը կարող է հասնել 45 000-ի:

Երկրում վերաբացվել են դպրոցներն ու բուհերը, սակայն ծնողներն իրենք պետք է որոշեն՝ ուղարկել երեխաներին, թե ոչ. շատ դեպքերում երեխաները մնում են տանը:

Թուրքիան խոշոր պարտություն է կրել Ի՞նչ պատիժ է նախատեսված զինծառայողի կողմից հրամանատարի հրամանը չկատարելու համար Վահրամ Պողոսյանը հայտարարություն է տարածել Հրապարակվել է հարավային և հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից ժամանակավոր զբաղեցրած տարածքները Արծրուն Հովհաննիսյանը մարամասներ է հայտնում սահմանում իրավիճակից Հակառակորդը, որոշ հատվածներում զիջելով դիրքերը, մեծ կորուստների գնով անցել է պաշտպանության ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը հակառակորդի հերթական ԱԹՍ-ն են խոցել Ինչու է Ալիեւը պատրաստ կանգնեցնել պատերազմը եւ ինչ վիճակ է հայկական կողմում Իրանն ուժեղացնում է իր սահմանների պաշտպանությունը «Վիրավորվելուց առաջ նստած հաց էի ուտում»․ «Կրեկերով տղան» պատմում է Ալիևի առաջին լուրջ պարտությունը. ի՞նչ է սպասվում Ադրբեջանին Հայկական ինքնաթիռի խոցման մասին հաղորդագրությունը բացարձակ սուտ է. ՊՆ խոսնակ Տղաները վերացնում են անտառներում շրջափակման մեջ եղած թուրքի մնացորդներին. նոր՝ բացառիկ տեսանյութ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ТОС-1 ծանր հրանետային համակարգի խոցումը Հակառակորդի կորուստները՝ վերջին տվյալներով Արայիկ Հարությունյանը նոր գրառում է կատարել. ՖՈՏՈ Արայիկ Հարությունյանը հերթական հանդիպումն է ունեցել աշխարհազորի մարտիկների հետ /լուսանկարներ/ Հակառակորդի դրոշների «ճակատագիրը» լուսանկարներով ՀՀ Ազգային ժողովը տեղեկացնում է ՌԴ-ն Սիրիայի հյուսիսում խոշոր հարված է հասցրել Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալների օբյեկտների ուղղությամբ. Al Masdar News /տեսանյութ/
website by Sargssyan