Ժիրինովսկին առաջարկել է 1 մլրդ դոլարով վաճառել Լենինի դին

Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է Վլադիմիր Լենինի մարմինը մեկ միլիարդ դոլարով վաճառել ամերիկացի նկարիչ Դևիդ Դաթունային կամ էլ դիակը հրկիզել ու աճյունամոխիրը Լենինի հոր ու մոր գերեզմանի մոտ թաղել, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Օրինակ՝ ամերիկացի նկարիչ Դևիդ Դաթունան պատրաստ է Լենինի մարմինը գնել, Վաշինգտոն տեղափոխել, այնտեղ ես անգամ դամբարանը մաս առ մաս կտեղափոխեի։ Նա անգամ պատրաստ է դրա համար մինչև մեկ միլիարդ դոլար վճարել, խոսքը հսկայական գումարների մասին է։ Եթե նման խոշոր գումար ստանանք, մեզ այդ դիակը պետք չէ։ Կարող ենք նաև չվաճառել: Եկեք դիակիզարանին հանձնենք, այրենք մարմինը և մոխիրն անոթով Սիմբիրսկում՝ իր հոր ու մոր գերեզմանի մոտ թաղենք»,- նշել է Ժիրինովսկին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դևիդ Դաթունան հանդես էր եկել Լենինի դամբարանի պատճենը Վաշինգտոնում ստեղծելու նախաձեռնությամբ և ցանկություն էր հայտնել գնել Լենինի մարմինը՝ նախնական դրա համար կատարելով 1 միլիոն դոլարի ներդրում։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ մարմնի գնման համար արդեն մոտ 50 միլիոն դոլար հավաքվել է։

Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին Չթողենք, որ էս մարդը Մոսկվա գնա, նա զոհաբերելու է վերջինը, ինչ այս պահին ունի Հայաստանը՝ ինքնիշխանությունը. Սուրեն Սուրենյանց Մոսկվա ես գնում, գոնե ֆայմիր ու Պուտինին սուտասան մի դարձրու․ Արփինե Հովհաննիսյան Կիմ Բալայանը դադարեցնում է հացադուլը Հոկտեմբերի վերջին Նիկոլին առաջարկված փաստաթղթում կետ կա զինադադարից հետո գերիների անհապաղ փոխանակման մասին․ ստորագրված փաստաթղթում կետը բացակայում է․ Մ․ Մինասյանը փաստաթուղթ է հրապարակել Դու ես Հադրութը, Շուշին ու 100-ից ավել բնակավայրերի թուրքին հանձնելու մեղավորը Նիկոլին հարցրեք, թե ի՞նչ քրգործեր են բացված էկոնոմիկայի նորանշանակ նախարարի վրա Վրաստանում Բոլորիս մեղավորությունն եմ տեսնում. Լուիզա Ներսիսյան Տեսահոլովակի պրեմիերա. Լադանիվա` «Օրոր» (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը ո՛չ բարոյական, ո՛չ քաղաքական առումով իրավունք չունի զբաղեցնելու երկրի ղեկավարի պաշտոնը. Վանեցյան Ռուս բժիշկների առաջին ստորաբաժանումները ժամանել են Ստեփանակերտ Հրդեհ Վերին Անտառային փողոցում․ կա 4 տուժած, երկուսը՝ մանկահասակ երեխա Մտավորականների միաբանության երթը՝ Ազատության հրապարակից. Ուղիղ Այս անգամ բացառություն կանենք և կցուցադրենք հայ զինվորների կողմից գերեվարված ադրբեջանցուն (տեսանյութ) Ադրբեջանի ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել Դադիվանքի տարածքից Փաշինյանը խոստովանում է, որ այս ընթացքում շատ ավելի լավ փաթեթներ են եղել, քան իր ստորագրածը․ Տիգրան Աբրահամյան Արայիկ Հարությունյանի ստոր քայլը. ինչպես է նա ստորաբար վաճառել Արցախը ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1174 նոր դեպք Ամենակարևոր խնդիրը գերիների, կորածների հարցն է, որ պետք է շատ արագ լուծվի, նշում է Փաշինյանը Մեր օրակարգում 1 հարց կա, երկրի զարգացումը այնպիսի տեմպերով, ինչպիսին չենք տեսել, չենք պատկերացնում, շատերը չեն հավատում. Հայկ Չոբանյան
website by Sargssyan