Ականջներիդ օղ արեք․ Աշոտյանը՝ իշխանություններին

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանն ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է 2016-ին արված մի տեսանյութի հրապարակմանը, որում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բնակիչների հետ մի հանդիպման ժամանակ վիրավորական արտահայտություններ է անում ՀՀԿ–ի հասցեին՝ նշելով, որ տեսանյութը հավանաբար արվել է ԱԱԾ–ի օգնությամբ։

«Նաիրա Զոհրաբյանը երեկ երեկոյան իր էջում տվեց իր բացատրությունը, որը, բոլոր խնդիրներով հանդերձ, ես անձամբ ընդունեցի:

Մի երկու բան էլ իմ կողմից ավելացնեմ, քանզի ակնհայտ է, որ սա նիկոլականների վերջին կեղտոտ ներքնաշորը չէր:

Այս կոմպրոմատային նողկալի պայքարի քավորները մի բան լավ չեն հաշվել: Անկախ նրանից, թե մնացած քաղաքական ուժերն անցյալում ինչ հարաբերություններ են ունեցել, ինչեր են ասել իրար հասցեին (իսկ որ թե ԲՀԿ-ի, թե այլ ուժերի հետ մեր հարաբերությունները հեռու էին պերմանենտ մեղրամսի քաղցրությունից, գաղտնիք չէ), Նիկոլին և իր բաշիբոզուկներին շատ կաճր ժամանակահատվածում իրենց պիղծ, անբարո, գոտկատեղից ներքև, անդրավարտիքային կացութաձևով և գործելաոճով հաջողվել է իրենց դեմ տրամադրել մնացած ԲՈԼՈՐԻՆ:

Ես հասկանում եմ, որ նրանք այլևս սարսափում են այն մտքից, որ հիասթափված ժողովուրդը ինչ-որ մի "սև կարապի" առիթով ոտքի է կանգնելու ու հակաիշխանական քաղաքական բոլոր ուժերի հետ միասին նրանց ուղարկելու է կամ քրեակատարողական հիմնարկներ, կամ քաղաքական դամբարան:

Ու նման պրիմիտիվ քայլերը նրանց չեն փրկելու:

Divide et impera սկզբունքը հաջողությամբ կիրառելու համար նրանք ոչ բավարարար խելք ունեն, ոչ էլ բավարար հեղինակություն:

Ականջներիդ օղ արեք. ձեր պատճառով երկրին ու ժողովրդին սպառնացող վտանգների ծանրության բեռը հազարապատիկ ավելին է, քան ձեր դեմ պայքարի ելած բոլոր ուժերի և գործիչների նախկինում եղած հարաբերությունների նստավածքը: Չեք պլստալու»,– գրել է Արմեն Աշոտյանը:

Հակառակորդի դիրքեր գրավելու, թշնամական մեծ քանակությամբ կենդանի ուժ ոչնչացնելու համար մի շարք զինծառայողներ կպարգևատրվեն «Մարտական ծառայություն« մեդալներով ՊԲ-ն Իշխանաձորի հատվածում ծանր մարտեր է մղում. Արցախի նախագահի մամուլի խոսնակ Այդ «կապը կտրած» Գյանջան Թուրքիայի նկատմամբ տնտեսական բոյկոտը նոր ծավալներ կստանա. Որ երկրներն են միացել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Սուրենյանը` Թուրքիայի փոթորիկի մասին Իմ Ալբերտի պայքարը չի ավարտվել, քանի դեռ մեր գերնպատակին չենք հասել. Ալբերտի հայրը հայտարարություն է տարածել ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Գի­տաշ­խա­տող­նե­րը բո­ղո­քի ցույց են կազ­մա­կեր­պել,Հա­յաս­տա­նը դար­ձել է Ֆրան­կո­ֆո­նի­ա­յի մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյան ասո­ցաց­ված ան­դամ.«Փաստ» Մի ժա­ռան­գու­թյան պատ­մու­թյուն. «զին­վեք» փաս­տաթղ­թե­րով և գու­մա­րով․«Փաստ» Ալիևին աջակցում են Էրդողանի ջիհադիստ դաշնակիցները Սիրիայից․ Եվրախորհրդարանում Շվեդիայի ներկայացուցիչ. «Ժողովուրդ» Համացանցում ավելացել են հայի անունով հանդես եկող ադրբեջանական քարոզչական նյութերը. «Իրատես» «Այս պա­տե­րազ­մը հա­մաշ­խար­հա­յին հար­թա­կին մեր հա­վա­տի ու լի­նե­լի­ու­թյան պայ­քարն է»․«Փաստ» Ինչ է լինելու արդեն ներկրված թուրքական ապրանքի հետ. Մհեր Գրիգորյանը նոր նախագծից մանրամասներ է հայտնում. «Ժողովուրդ» «Կրթու­թյուն հա­նուն հաղ­թա­նա­կի» գա­ղա­փա­րը հա­մախմ­բել է կա­մա­վոր­նե­րին ու Ար­ցա­խից եկած երե­խա­նե­րին․«Փաստ» Թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մի հանցագործ լկտի­ու­թյու­նը և «դրսի» եր­կա­կի ստան­դարտ­նե­րը․«Փաստ» Ռազմական դրությամբ պայմանավորված՝ հարկային արտոնություն կսահմանվի. «Հրապարակ» Ներ­կա­յիս բարդ փու­լում հա­սա­րա­կու­թյան հա­մախմ­բումն ու ռե­սուրս­նե­րի ար­դյու­նա­վետ կի­րա­ռումն առաջ­նա­յին նշա­նա­կու­թյուն ունեն․«Փաստ» Հրաժեշտ հերոսներին. «Հրապարակ» «Ադր­բե­ջա­նը փոր­ձում է հա­վե­լյալ գնով վա­ճա­ռել հրա­դա­դա­րի թե­ման»․«Փաստ» Ի՞նչ ներքին հարցեր է փորձում լուծել ալիևյան կլանը.«Փաստ» Երբ Մնացականյանը կմեկնի ԱՄՆ. «Հրապարակ»
website by Sargssyan