Հայաստանում կորոնավիրուսից 2 պացիենտ է մահացել
ՀասարակությունՀայաստանում նախորդ օրը կորոնավիրուսից 2 պացիենտ է մահացել։
Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 76 և 66 տարեկան տղամարդիկ։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 287 է:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։
Մահերի ընդհանուր թիվը հասել է 926-ի։