Նիկոլապետության միլիցիան երեկվա իմ գրառման վերաբերյալ պարզաբանում է տվել. Արսեն Բաբայան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը, անդրադառնալով ոստիկանության կողմից հրապարակված պարզաբանմանը իր գրառման մասով, ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նիկոլապետության միլիցիան երեկվա իմ գրառման վերաբերյալ պարզաբանում է տվել։ Ուրեմն միլիցիայից հայտնում են, թե իբր իմ պնդումն առ այն, որ ոստիկաններին հանձնարարված է օրական որոշակի թվով քաղաքացիների տուգանել դիմակ չկրելու համար, խեղաթյուրման հետևանք է։ Որպես խեղաթյուրման ապացույց միլիցիան իբր իմ հրապարակած արձանագրության բնօրինակն է հրապարակել, որտեղ, իբր, գրված է ոչ թե ամսի 18, այլ՝ 17։ Անզեն զննությամբ էլ ակնհայտ է դառնում, որ իմ հրապարակած և միլիցիայի տարածած արձանագրությունները տարբերվում են (տարբերությունները նշված են լուսանկարներում)։ Ինձ հետ միլիցիայից իսկապես կապվել են և հայտնել, որ արձանագրությունը կազմված է ամսի 17-ին, ինչին ի պատասխան հայտնել եմ, որ միլիցիայի հայտնած տեղեկությունը հավատ չի ներշնչում։

Այնուհետև նիկոլապետության միլիցիան փորձել է երկրորդ պլան մղել ամսաթվի հարցն այն անվանելով ամսաթվային շփոթություն, նպատակ ունենալով շեղել ուշադրությունն իրական փաստից դեպի իրենց մտացածինը։

Ինչ վերաբերվում է դիմակ կրելու շուրջ հրահրվող հանրային անվստահությոանը, ապա բոլորին է հայտնի, որ այն սկսվել և շարունակվում է իրագործվել հենց Նիկոլի ու իր ղեկավարած կառավարության կողմից, որն էլ սրվում է հենց միլիցիայի գործողություններով։ Նիկոլապետության կառավարությունը նախ բոլորիս համոզում էր, թե վիրուսն ավելի բարակ է, քան դիմակի անցքերը։ Հետո հանցավոր ինքնավստահությամբ Նիկոլը բոլորին ծաղրում էր՝ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա» հայտարարությամբ, որից հետո էլ՝ պինցետով բռնած տնական արաղի մեջ թաթախելով դուրս շպրտում։ Իսկ որ ամենազզվելին է՝ Նիկոլը հետո նշում էր, թե չի ասել այդպիսի բաներ։ Նիկոլն իշխանության գալու առաջին րոպեներից ստել ու կեղծել է ամեն հնարավորը, ուստի նիկոլապետությունում միլիցիայի կողմից արձանագրություններով կեղծիքներն ապացուցման կարիք բոլորովին չունեն։

Սա էլ բավարար չէր հիմա էլ նիկոլապետությունը սահմանել է, որ արարողակարգային միջոցառումները, եթե վարում է հենց ինքը, Մորուք Նիկոլը, կարելի է մասնակցել առանց դիմակների, իսկ եթե լրիվ նույն կազմով միջոցառմանը չի մասնակցում Մորուք Նիկոլը, ապա բոլորը պետք է դիմակ կրեն։ Գիտե՞ք, նիկոլապետության միլիցիայի ներկայացուցիչներ, ժողովուրդը վաղուց հասկացել է, որ Նիկոլն ընդամենը ստախոս է, ոչ թե վիրուսի ախտահանման ագրեգատ։

Ինչ վերաբերվում է աշխարհի տարբեր երկրներին, որի օրինակին հղում է անում միլիցիան, ապա դրանցից որևէ մեկում չեք տեսնի այնպիսի միլիցիա, որի աշխատողները դիմակ կրող մարդուն բերման ենթարկեն ոստիկանություն՝ անձնագիր չունենալու պատճառով։ Ավելին, որևէ պետության ոստիկանություն իր բնակչության, հատկապես կանանց հետ, փողոցում, ընդամենը դիմակ չկրելու համար, չի վարվում այնպես, ինչպես վարվում է նիկոլապետության միլիցիան։ Օրինակենրն անթիվ են համացանցում։

Իրականում վիճակն իսկապես չափազանց բարդ է, որպեսզի մեզ թույլ տանք անմեղսունակի կառավարությանը հանդուրժենք ու դրա ղեկավարի կողմից ոստիկանությունը միլիցիայի վերածած հիվանդագին հրամաններով դիմանանք ձեր գոյությանը…

Ես առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ ոստիկանության ծառայողներին, որոնք չեն դառնում վերևում նկարագրածս նիկոլապետության կամակատարները, իսկ այդպիսիք շատ-շատ են, որոնց մի մասին անձամբ եմ ճանաչում։ Դիմացեք տղերք, դիմացեք ու շարունակեք ծառայել ժողովրդին, բան չմնաց…

На изображении может находиться: текст

Нет описания фото.

Нет описания фото.

Կորոնավիրուսի թեստը կեղծել են՝ զինվորական ծառայությունը դադարեցնելու նպատակով․ ԱԱԾ Թուրքիան խոշոր պարտություն է կրել Ի՞նչ պատիժ է նախատեսված զինծառայողի կողմից հրամանատարի հրամանը չկատարելու համար Վահրամ Պողոսյանը հայտարարություն է տարածել Հրապարակվել է հարավային և հյուսիսային ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կողմից ժամանակավոր զբաղեցրած տարածքները Արծրուն Հովհաննիսյանը մարամասներ է հայտնում սահմանում իրավիճակից Հակառակորդը, որոշ հատվածներում զիջելով դիրքերը, մեծ կորուստների գնով անցել է պաշտպանության ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը հակառակորդի հերթական ԱԹՍ-ն են խոցել Ինչու է Ալիեւը պատրաստ կանգնեցնել պատերազմը եւ ինչ վիճակ է հայկական կողմում Իրանն ուժեղացնում է իր սահմանների պաշտպանությունը «Վիրավորվելուց առաջ նստած հաց էի ուտում»․ «Կրեկերով տղան» պատմում է Ալիևի առաջին լուրջ պարտությունը. ի՞նչ է սպասվում Ադրբեջանին Հայկական ինքնաթիռի խոցման մասին հաղորդագրությունը բացարձակ սուտ է. ՊՆ խոսնակ Տղաները վերացնում են անտառներում շրջափակման մեջ եղած թուրքի մնացորդներին. նոր՝ բացառիկ տեսանյութ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ТОС-1 ծանր հրանետային համակարգի խոցումը Հակառակորդի կորուստները՝ վերջին տվյալներով Արայիկ Հարությունյանը նոր գրառում է կատարել. ՖՈՏՈ Արայիկ Հարությունյանը հերթական հանդիպումն է ունեցել աշխարհազորի մարտիկների հետ /լուսանկարներ/ Հակառակորդի դրոշների «ճակատագիրը» լուսանկարներով ՀՀ Ազգային ժողովը տեղեկացնում է
website by Sargssyan