Վրաստանը Ինդոնեզիա է արտահանել տեղական արտադրության զրահամեքենաներ

Վրաստանի պետական «Դելտա» ռազմական գիտահետազոտական կենտրոնը հայտնել է, որ տեղական արտադրության Didgori Medevac բժշկական տարհանման զրահամեքենաների հատուկ մոդիֆիկացիան արտահանվել է Ինդոնեզիա: 

Դեռևս 2018-ին «Դելտան» Didgori Medevac զրահամեքենաների վաճառքի վերաբերյալ շուրջ 3․7 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիր էր կնքել Ինդոնեզիայի հետ: Մեքենաների այս տարբերակը ստացել է «Բիզոն» անվանումը:

Նշենք, որ հայտնի չէ՝ սա առաջին խմբաքանակն է, թե նախկինում ևս եղել է մատակարարում: 2019-ին գարնանը «Դելտան» այս մեքենաներից լուսանկար էր հրապարակել՝ վերնագրելով որպես «փորձարկում»։

Այդ մեքենաների վրա պատկերված էր կարմիր մահիկ, ինչը որպես կանոն լինում է իսլամական երկրներում բժշկական ծառայություն իրականոցնող միջոցների վրա, ինչից ենթադրել էինք, որ դրանք Ինդոնեզիայի համար են: Ինդոնեզիա արտահանված մեքենաները, սակայն, որոշ դետալներով տարբերվում են 2019-ին հրապարակված նկարների մեքենաներից, ավելին՝ Ինդոնեզիա են արտահանվել ոչ թե կարմիր մահիկով, այլ՝ կարմիր խաչով մեքենաներ:

Վրաստանը այս զրահամեքենաներն առաջին անգամ արտահանել էր Սաուդյան Արաբիա: Ավելի քան 100 միավոր զրահամեքենայի վաճառքի մասին պայմանագիրը կնքվել էր 2015-ին, իսկ մատակարարումները սկսել էին 2016-ին, շարունակվել՝ 2018-ին:  Հավանական է, որ 2019-ին ցուցադրված մեքենաներն իրականում նախատեսված էին հենց Սաուդյան Արաբիայի համար:

ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է Առավոտյան վերսկսվել են մարտական գործողությունները նշված ուղղություններում Ինչպես է անցել գիշերն Արցախում․ Սեմյոն Պեգով /Տեսանյութ/ Փաշինյանը նամակ է հղել Պուտինին՝ ՀՀ անվտանգության ապահովման համար սահմանելու ՌԴ աջակցության տեսակները Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները․ ԱՀ ԱԻՊԾ Այս գիշեր հայկական ուժերը ոչնչացրել են թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով Թշնամական ուժերն Արցախում կիրառել են Ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր պարունակող զինատեսակ Արցախում ոչնչացվել են պրոթուրքական խմբավորման հրամանատարները. Wargonzo Սիլվիո Մագիլանոյին կհաջողվի՞ հասնել Իտալիայի կողմից Արցախի անկախության ճանաչմանը. «Ժողովուրդ» Մահացել է հայտնի դերասան Վասիլ Սարգսյանը Ի՞նչ նպատակ էր հետապն­դում «Ապարան» ջոկատի հրա­մանատար Ռազմիկ Պետրոսյանին Արագածոտնի փոխմարզպետ նշանակելու որոշումը. «Ժողովուրդ» Հայաստանը զսպող վահան է պանթուրքիզմի և նեոօսմանիզմի համար. «Հայաստանի Հանրապետություն» Ժնեւում Բաքվի եւ Երեւանի ներկայացուցիչները պայմանավորվել են չթիրախավորել խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները ԲՀԿ-ն «կռվում» է մի քանի ճակատով. «Հրապարակ» Մեր լուրերը խոսնակը հաստատեց. «Հրապարակ» Մենք պարտավոր ենք ապրել նաեւ նրանց փոխարեն ու հանուն նրանց. «Հրապարակ» Ինչ առաքելությամբ է Արգիշտի Քյարամյանը Արցախում. «Հրապարակ» Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, կա ավելի քան 780 տուժած Վահրամ Պողոսյանը հայտարարություն է տարածել Այս գիշեր մեր բանակն արեց անհնարինը. նոր մանրամասներ
website by Sargssyan