Իշ­խա­նա­փո­խու­թյան գոր­ծըն­թաց­նե­րը կշա­րու­նակ­վեն նաև հե­տա­գա­յում, իսկ ան­կա­խու­թյունն այն­պի­սի մի ար­ժեք է, որը պետք է ըստ ար­ժան­վույն գնա­հա­տել․«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը հերթական անգամ նշեց Անկախության տոնը։ Այս տարի լրացավ անկախության հռչակման 29-ամյակը։ Հենց 29 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեով Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին: Ճիշտ է՝ Հայաստանի երրորդ հանրապետության անկախության ժառանգականության սկզբնավորումը գալիս է Առաջին և Երկրորդ հանրապետություններից, այսինքն՝ այն զրոյից չստեղծվեց, բայց նորանկախ Հայաստանին անկախությունը հենց այնպես չտրվեց, մեր երկիրը ստիպված եղավ անցնել պատերազմի, շրջափակման և բազմաթիվ այլ տնտեսական դժվարությունների միջով։

Յուրաքանչյուր նորանկախ երկրից, այնպես էլ Հայաստանից պահանջվում է տևական կայացման շրջան, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել անցումային փուլի դժվարությունները։ Եվ Հայաստանին հաջողվեց հաղթանակով դուրս գալ այդ անցումային շրջանից, և այսօր մենք ունենք արդեն կայացած պետական ինստիտուտներ, օրենսդրական բազա և անվտանգության համակարգ։

Չնայած դեռևս կան բազմաթիվ դժվարություններ, որոնք եկել են անկախության հռչակման հետ մեկտեղ, և դրանց բեռը մենք շարունակում ենք կրել նաև այսօր, այնուամենայնիվ, պետք է նկատի ունենալ, որ անկախ պետականությունը գերագույն արժեք է մեր ժողովրդի համար։ Այսօր գոյություն ունեն բազմաթիվ՝ այդ թվում շատ մեծաքանակ ժողովուրդներ, որոնց այդպես էլ չի հաջողվում ունենալ սեփական անկախ պետականությունը, և նրանք տասնամյակներ շարունակում են պայքարել անկախության հասնելու նպատակով, բայց դեռ հարցական է՝ երբևէ կկարողանա՞ն անկախություն ձեռք բերել, թե՞ ոչ։

Ուստի այս փաստը մեր աչքի առաջ ունենալով՝ մենք այլ տարբերակ չունենք, քան անկախ պետականության հզորացման համար ջանքերի ներդրումն է։ Բայց պետականության հզորացման տեսանկյունից մեզ համար առաջին հերթին հարկավոր է արժևորել անկախությունը և անկախության տարիներին ունեցած ձեռքբերումները։ Ցավոք, միշտ չէ, որ անկախության շրջանի մեր ձեռքբերումները գնահատվում են ըստ արժանվույն։ Այսպես, օրինակ՝ երկու տարի առաջ տեղի ունեցած իշխանափոխությունից հետո անկախության թեմայի շուրջ նոր պատկերացումներ սկսեցին ներմուծվել և բերվել հանրային օրակարգ։ Ներկայիս իշխանությունների կողմից առաջնային արժեք սկսեց դիտարկվել իրենց կողմից կատարված, այսպես կոչված, հեղափոխությունը։ Եվ նրանք փորձեցին հանրությանը ցույց տալ, թե իբր իրենց կողմից արված հեղափոխության հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը։

Ու ընդհանրապես, երբեմն այնպիսի տպավորություն է, որ Հայոց պատմությունը գոնե անկախությունից հետո ընկած ժամանակաշրջանի առումով սկսվում է 2018 թվականից: Իշխանություններն անգամ առաջ քաշեցին Քաղաքացու օրվա գաղափարը, որը պետք է խորհրդանշեր իշխանափոխության հաղթանակը։ Եվ, ըստ այդմ, պատահական չէր, որ իշխող ուժի ներկայացուցիչները Քաղաքացու օրվա նշանակությունը հավասարեցնում էին Անկախության տոնի մակարդակին՝ նշելով, թե այդ օրն այնպես պետք է նշվի, ինչպես Անկախության տոնը։

Իշխանությունների այսպիսի մոտեցումից այնպիսի տպավորություն է առաջանում, որ կարծես թե իրենք մի պատմական նշանակության գործ են կատարել պետականության կայացման համար, բայց նկատի առնենք, որ միայն իշխանափոխությամբ էական հարց չի լուծվում, անհրաժեշտ է կարողանալ զարգացնել և հզորացնել պետությունը։ Իշխանությունները կգան ու կգնան, իշխանափոխության գործընթացները կշարունակվեն նաև հետագայում, իսկ անկախությունն այնպիսի մի արժեք է, որ ամեն մի ժողովրդի բախտ վիճակված չէ ձեռք բերել, և առաջին հերթին անհրաժեշտ է գնահատել դրա նշանակությունն ու գործուն քայլեր ձեռնարկել, որպեսզի այն վերածվի ոչ թե լոկ վերամբարձ հասկացության, այլ քաղաքացիները զգան, որ իրենք ապրում են իրապես անկախ և ազատ երկրում, որտեղ իրենց իրավունքները պաշտպանված են։

Մեր անկախության նշանակությունը պետք է տեսանելի լինի նաև արտաքին աշխարհում, որպեսզի արտաքին հարաբերությունների դերակատարները հասկանան, որ գործ ունեն ոչ թե ինչ-որ խամաճիկային մի կառույցի, այլ հայ ժողովրդի հավաքական շահերը ներկայացնող պետական միավորման կամ, այլ կերպ ասած, միջազգային իրավունքի լիարժեք սուբյեկտի հետ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Սևանի թերակղզու լողափերից մեկում դի է հայտնաբերվել ԱԱԾ ևս մեկ պաշտոնյա է ազատվել պաշտոնից «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները Նիկոլ Փաշինյանին առաջարկել են այսօր հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ Հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրեր (Տեսանյութ) Հասան Ռոհանիի հատուկ հանձնակատարը մեկնում է Մոսկվա, Երևան ու Բաքու Որ դեպքում Թուրքիան կներգրավվի արցախյան խնդրի կարգավրմանը.Պեսկովը մանրամասնեց Էրդողանի հատուկջոկատայինները պատրաստվում են ներխուժել Հայաստան. WarGonzo ՊԲ-ն հրապարակել է Արցախում հերոսաբար զոհված մեր 35 հերոսների անունները Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան տանդեմը իրապես Նոր Հայաստան կերտելու հայտ էր Թուրք-ադրբեջանա-ահաբեկչական խմբավորման սկսած պատերազմի արդյունքում Արցախում մինչ օրս 39 խաղաղ բնակիչ է զոհվել Հակառակորդը շարունակել է կրակ վարել Հայաստանի սահմանի ուղղությամբ. Կան վիրավորներ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1600 նոր դեպք. մահացել է 26 քաղաքացի Հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների. Մենք զոհեր ու վիրավորներ չունենք Թշնամին հրետակոծել է հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը. ՊՆ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի ուղերձը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռազմական հետախուզությունը փայլուն տիրապետում է իրավիճակին․ Արծրուն Հովհաննիսյան Գնդապետ Լյուդվիգ Հարությունյանը միանում է Գ.Ծառուկյանի գլխավորած կամավորական ջոկատին ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում
website by Sargssyan