Դու կա՛մ ան­կախ ես, կա՛մ ոչ. հետ­քայլ անե­լու շռայ­լու­թյուն չենք կա­րող թույլ տալ․«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Օնլայն տիրույթը, լրատվական միջոցները երեկ ողողված էին շնորհավորանքներով՝ ուղղված Հայաստանիս: Լուսանկարներ, եռագույնի նկարներ, հայրենասիրական քառատողեր ու տեսանյութեր: Շատերն անկեղծ էին, շատերն ուղղակի գրում էին գրելու համար, շատերը պետականության ու ազատության գաղափարն այդպես էլ լիովին չարժևորած՝ իրենց պարտքն էին համարում խոսել մեր ժողովրդի համար այդքան կարևոր ձեռքբերման՝ անկախության մասին: Անկախության տոնին միշտ էլ կենացներ են ասվում, երգեր են հնչում, սեղաններ են բացվում, իրար հանդիպելիս շնորհավորում ենք, այդ շնորհավորանքի մեջ երբեմն այնքան տխրություն է լինում, բայց... հույսը չմարած: Իսկ ի՞նչ է անկախությունը:

Ապրելակերպ: Դու կա՛մ անկախ ես, կա՛մ ոչ: Անկախությունն ուղղակի բառ կամ երևույթ չէ, դրա մասին պետք չէ շատ խոսել, այն պետք է արժևորել ամեն պահի: Թե՛ սեփական անձի, թե՛ պետության անկախության պահպանումն ամենօրյա քրտնաջան աշխատանք է: Ոչինչ հենց այնպես հնարավոր չէ ամուր պահել ձեռքում, պետության անկախությունն առավել ևս: Ժողովուրդն այն վստահում է կառավարողներին, բայց ուշիուշով հետևում է նրանց յուրաքանչյուր քայլի: Վստահում է, բայց հսկում: Մեզ՝ երիտասարդներիս հաճախ են ասում՝ թողնում ու գնում եք երկրից, որովհետև երկրի ու անկախության արժեքը չգիտեք: Գիտենք: Մենք էլ իմացանք: Մենք պատերազմի մասին էլ աղոտ հիշողություններ ունեինք, բայց արի ու տես, որ փոքր ու մեծ պատերազմներ էլ տեսանք, բայց պատերազմի մեծն ու փոքրը լինո՞ւմ է: Թեկուզ մեկ զոհված կամ վիրավոր զինվոր, և մեր սրտի զարկերն արագանում են, և դրա ամենահեռավոր անկյունում սկսում ենք լսել տանկերի հարվածների ու օդում սավառնող կործանիչների սարսափելի ձայները: Իսկ գուցե պատերազմ սկսի:

Անկասկած նորից ու կրկին մարտի կնետվեն լավագույն տղերքը, նրանք այլ կերպ չեն կարող, նրանք մի կողմ կթողնեն զայրույթը, հակասությունները ղեկավարների հետ, իրենց տրված և չիրագործված խոստումները, որովհետև գիտեն՝ պետությունն ու անկախությունը կորցնել չի կարելի: Վտանգի պահին չկան հակասություններ, սա ոսկե կանոն է, որը մեր պետության ներսում շատ լավ գիտեն, ափսոս, որ միայն վտանգի պահին է այդպես և ոչ պետություն կառուցելիս: Ինչպիսի՞ն է երեսունի շեմը հատած աղջկա շնորհավորանքն իր երկրի անկախության տոնին: Հայաստա՛ն, ի՛մ սեր, ի՛մ ապագա, ինչ էլ ասեն, ով էլ գա, ես անհույս սիրահարված եմ քեզ: Մենք միասին ենք մեծանում, դու էլ իմ նման երբեմն տխրում ես, ընկճվում, հոգնում, բայց դրանք ընդամենն ակնթարթներ են, մեկ էլ մեջքներս ուղղում ենք ու առաջ շարժվում: Ես էլ քո նման հիասթափվում եմ, ասում եմ՝ այս ովքե՞ր են հանդիպում իմ ճանապարհին, ինչո՞ւ եմ ստիպված այսքան փորձություններ հաղթահարել:

Բայց մեկ էլ մտածում եմ՝ փորձություններն ինձ ավելի ամուր կդարձնեն, ես ինքս ինձ հետքայլ անելու շռայլություն չեմ կարող թույլ տալ: Մենք կողք կողքի ապրում ենք, ավելին՝ իրարով ներծծված, իրար հոգսերով, մեկմեկու ուրախություններով ու տխրություններով, դժվարություններն ու խնդիրները լուծելու անհագ ցանկությամբ, իրար ուժ տալով, իրար հույս տալով: Ինձ ասում են՝ վատն ես, քեզանից նեղանում են, լքում են քեզ: Մի՛ նեղացիր, նրանք երբեմն բարկացած են և իրենց զայրույթն ավելի հաճախ քեզ ուղղված չէ, այլ մարդկանց:

Բայց դու ես թիրախում հայտնվում: Ի՞նչ են անում երեխաները, երբ բարկանում են՝ հիմար-հիմար խոսում են, ընդդիմանում ծնողներին, անգամ ասում, որ չեն սիրում նրանց, ու հեռանում՝ ազատ ու ավելի լավ կյանք գտնելու: Տարիներ հետո վերադառնում են, երբեմն արդեն ուշ է լինում, ուշանում են անգամ հրաժեշտի պահից, հետո ստիպված են լինում մի ամբողջ կյանք ապրել մեղքի ու ափսոսանքի զգացումով: Չեմ ուզում շնորհավորանքս վերամբարձ լինի ու պաթոսով լեցուն, ես չեմ ասում բառեր ու մաղթանքներ, որոնց արժեքը չգիտեմ: Ինչպես մորս, այնպես էլ քեզ մաղթում եմ, որ առողջ լինես, իսկ վերքերդ զավակներդ կբուժեն ու երբեք-երբեք քեզ չեն լքի: Ափսոսում եմ ամեն հեռացողի հետ, ուրախանում, երբ վերադառնում են սպիներդ ամոքելու հաստատակամությամբ:

Հայաստա՛ն, ի՛մ սեր հայրենիք, քո գույները մարդիկ են, որոնք ապրում են, մեծանում քեզ հետ, աշխատում քեզ համար, արարում նորը: Նրանք քո մի մասնիկն են, դու ցավում ես, երբ հեռանում են, քեզ խոցում է յուրաքանչյուրը, ով ասում է, թե հայրենիքն ի՞նչ է, ինձ հաց ու ջուր կտա՞: Ի վերջո, հայրենիքը բացառապես հողը չէ, հայրենիքը նախ մարդիկ են՝ Գյումրիում ապրող աղջիկը, որ հեքիաթային տիկնիկներ, իսկ երիտասարդը՝ պղնձե լարերից զարդեր են պատրաստում, Սյունիքում բնակվող տղան, որը փայտից անհավանական իրեր է ստեղծում, մեկն էլ կռիվ է տալիս կավի հետ:

Մյուսները Վայոց ձորում «երկխոսում են» երկաթի, ծղոտի ու կտորի հետ: Ասում են՝ իրենց մարզի գույներն են: Մեկն Արարատի մարզում տեղական արտադրանք է ստեղծում, մյուսներն էլ Լոռիում ու Տավուշում փորձում են ասեղնագործության ավանդույթները վերականգնել: Եվ այսպես՝ քո յուրաքանչյուր անկյունում՝ Գեղարքունիքում, Արմավիրում, Կոտայքում, Արագածոտնում, Երևանում և այլուր քո սրտի զարկերն են հնչում: Ի վերջո, մեզանից յուրաքանչյուրը «մի բուռն է քո հողի, մի զարկը քո բազկի, հայրենի երկիր Հայաստա՛ն»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալիևը հայտարարություն է արել Հիվանդանոցում մորը հետ հանդիպումից 2 ժամ անց մահացել է ծանր վիճակում գտնվող զինվորը, ով 10 օր սպասում էր իր մորը Ռուսաստանը պատասխանել է Փաշինյանի նամակին Տեսախցիկը ֆիքսել է ռուսական հիվանդանոցում պայթյունի պահը /տեսանյութ/ Որ պայմանագրի հիմքով է Նիկոլ Փաշինյանն օգնության համար դիմել Պուտինին. Պատգամավորը մանրամասներ է ներկայացնում Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն աճել է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2381 նոր դեպք. մահացել է ռեկորդային թվով՝ 50 մարդ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է Առավոտյան վերսկսվել են մարտական գործողությունները նշված ուղղություններում Ինչպես է անցել գիշերն Արցախում․ Սեմյոն Պեգով /Տեսանյութ/ Փաշինյանը նամակ է հղել Պուտինին՝ ՀՀ անվտանգության ապահովման համար սահմանելու ՌԴ աջակցության տեսակները Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները․ ԱՀ ԱԻՊԾ Այս գիշեր հայկական ուժերը ոչնչացրել են թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով Թշնամական ուժերն Արցախում կիրառել են Ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր պարունակող զինատեսակ Արցախում ոչնչացվել են պրոթուրքական խմբավորման հրամանատարները. Wargonzo Սիլվիո Մագիլանոյին կհաջողվի՞ հասնել Իտալիայի կողմից Արցախի անկախության ճանաչմանը. «Ժողովուրդ» Մահացել է հայտնի դերասան Վասիլ Սարգսյանը Ի՞նչ նպատակ էր հետապն­դում «Ապարան» ջոկատի հրա­մանատար Ռազմիկ Պետրոսյանին Արագածոտնի փոխմարզպետ նշանակելու որոշումը. «Ժողովուրդ» Հայաստանը զսպող վահան է պանթուրքիզմի և նեոօսմանիզմի համար. «Հայաստանի Հանրապետություն» Ժնեւում Բաքվի եւ Երեւանի ներկայացուցիչները պայմանավորվել են չթիրախավորել խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները
website by Sargssyan