Ի վերջո ո՞վ է առաջինը հորինել դակիչը․«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Դակիչը մեխանիկական սարք է, որը նախատեսված է թղթի վրա անցքեր բացելու համար։ Սովորաբար դակիչը երկու կլոր անցք է բացում թղթի վրա՝ փաստաթղթերն արագակարում պահպանելու համար, սակայն արտադրվում են նաև դակիչներ, որոնք մեկ անցք են բացում։ Ենթադրվում է, որ դակիչը հորինել է Բոննում ապրող գերմանացի Ֆրիդրիխ Զյոննեկենը: Նա առաջինն է 1886 թվականի սեպտեմբերի 14-ին դակիչի համար արտոնագրման դիմում ներկայացրել: Այնուամենայնիվ, Քյոնինսբերգի (ներկայիս Կալինինգրադ) բնակիչ, փիլիսոփա Իմմանուիլ Կանտը շատ ավելի վաղ է հորինել դակիչը: Նա այն օգտագործել է իր փաստաթղթերը կարելու համար: Բանն այն է, որ նրա փաստաթղթերի վրա առկա են կոկիկ անցքեր, որոնք չկան ուրիշների մոտ:

1799 թվականի դեկտեմբերին թվագրված փաստաթղթերում են առաջին անգամ նկատվում 11,6 մմ-ոց անցքեր: Համարվում է, որ հենց այս ամսաթիվն էլ հանդիսանում է Կանտի կողմից հորինված դակիչի առաջին օգտագործումը: Բայց դակիչը առաջինը արտոնագրել է մեկ այլ անձ: Այսպիսով, ամեն ինչ սկսվել է 1886 թվականին, երբ մի երիտասարդ դիմել է Բոննի քաղաքային արտոնագրային գրասենյակ: Նրա ձեռքին եղել է անսովոր թղթապանակ, որի մեջ եղել են թաքնված ամրացման մեխանիզմով կարված փաստաթղթեր:

Թղթի թերթերը հագցված են եղել հաստ պողպատե մետաղալարի ձողերի վրա: Նա ներկայացել է Ֆրիդրիխ Զյոննեկեն անուն ազգանունով և ցույց է տվել իր թղթապանակը, որը միաժամանակ նաև գյուտն էր: Իսկ թղթապանակում կարված են եղել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, գծագրերը և դրանց էության բացատրությունները: Թղթապանակի ամենակարևոր մասը եղել են մետաղալարերը, որոնց երկու ծայրերը միացված են մեկ կետում, և նման կերպ հնարավորություն են տալիս թղթերին ազատ տեղաշարժվել: Արտոնագրման գրասենյակի աշխատողներին այդ ամենը խիստ հետաքրքրել է, հատկապես թղթապանակի հետ ներկայացված դակիչը:

Դակիչը կազմված էր երկու կլոր ձողով դանակներից (անհարթ ձևերի եզրերը սահուն կտրող), որոնք ձեռքի սեղմումով իջեցվում էին թղթի մակերևույթին։ Դանակի տակ բացվածք կար, որտեղ կուտակվում էին կտրտված թղթի կտորները։Դանակներն ամրացված էին բռնակին, որը ծառայում էր ո ր պես լծակ (դանակները մոտ էին պտտման առանցքին)։

Բռնակի տակ գտնվում էր զսպանակը, որը թուղթը կտրելուց հետո սարքը բերում էր նախնական դիրքին։ Ուշադիր ուսումնասիրելով փաստաթղթերի բովանդակությունը՝ արտոնագրային գիտնականները գոհ են մնացել և որպես արդյունք գրանցել են և՛ թղթապանակը, և՛ դակիչը: Ներկայումս էլ ժամանակակից դակիչները համարյա չեն փոխվել: Փոխվել են միայն արտաքին ձևերը և ուրվագծերը, իսկ աշխատող մեխանիզմը նույնն է: Ներկայումս կան նաև մեկանցքանի դակիչներ, որոնք թույլ են տալիս ցանկացած խորության անցքեր բացել։ Ինչպես նաև կան դակիչներ, որոնք դակում են տարբեր տեսակի ձևավոր անցքեր:

Ստեղծվել է նաև դակիչ, որը ստանդարտ թղթի վրա միանգամից անում է 11 անցք։ Այն թույլ է տալիս առանց զսպանակի և արագակարի գրքույկից հանել և նրա վրա ավելացնել թերթեր՝ շնորհիվ բացվածքի բարդ ձևի։ Հավանաբար ԽՍՀՄ-ի ժամանակներում աշխատած վարորդները ևս հիշում են ոստիկանության աշխատողների կողմից զգու շացման կտրոնների վրա դակիչով դակած անցքերը, որոնցով նշվում էին երթևեկության կանոնների լուրջ խախտումները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Առավոտյան վերսկսվել են մարտական գործողությունները նշված ուղղություններում Ինչպես է անցել գիշերն Արցախում․ Սեմյոն Պեգով /Տեսանյութ/ Փաշինյանը նամակ է հղել Պուտինին՝ ՀՀ անվտանգության ապահովման համար սահմանելու ՌԴ աջակցության տեսակները Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները․ ԱՀ ԱԻՊԾ Այս գիշեր հայկական ուժերը ոչնչացրել են թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով Թշնամական ուժերն Արցախում կիրառել են Ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր պարունակող զինատեսակ Արցախում ոչնչացվել են պրոթուրքական խմբավորման հրամանատարները. Wargonzo Սիլվիո Մագիլանոյին կհաջողվի՞ հասնել Իտալիայի կողմից Արցախի անկախության ճանաչմանը. «Ժողովուրդ» Մահացել է հայտնի դերասան Վասիլ Սարգսյանը Ի՞նչ նպատակ էր հետապն­դում «Ապարան» ջոկատի հրա­մանատար Ռազմիկ Պետրոսյանին Արագածոտնի փոխմարզպետ նշանակելու որոշումը. «Ժողովուրդ» Հայաստանը զսպող վահան է պանթուրքիզմի և նեոօսմանիզմի համար. «Հայաստանի Հանրապետություն» Ժնեւում Բաքվի եւ Երեւանի ներկայացուցիչները պայմանավորվել են չթիրախավորել խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները ԲՀԿ-ն «կռվում» է մի քանի ճակատով. «Հրապարակ» Մեր լուրերը խոսնակը հաստատեց. «Հրապարակ» Մենք պարտավոր ենք ապրել նաեւ նրանց փոխարեն ու հանուն նրանց. «Հրապարակ» Ինչ առաքելությամբ է Արգիշտի Քյարամյանը Արցախում. «Հրապարակ» Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, կա ավելի քան 780 տուժած Վահրամ Պողոսյանը հայտարարություն է տարածել Այս գիշեր մեր բանակն արեց անհնարինը. նոր մանրամասներ Խելագարություն է մեղադրել մեզ իշխանությունը զավթելու կամ նման ցանկության մեջ
website by Sargssyan