Ին­չո՞ւ ոչ մի բու­ժաշ­խա­տող չպար­գև­ատր­վեց «Նորք» ին­ֆեկ­ցի­ոն հիվանդանոցից.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Սեպտեմբերի 19-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար առողջապահության բնագավառի մի խումբ աշխատակիցների պարգևատրել է «Մխիթար Հերացի» մեդալով: Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ պարգևատրվողների մեջ չկա գեթ մեկ բուժաշխատող առաջին իսկ օրից կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնական բեռը կրող «Նորք» ինֆեկցիոն բժշկական կենտրոնից:

«Փաստ» թերթի տեղեկություններով, սա առաջին հերթին խիստ անձնական դրդապատճառներ ունի: Բանն այն է, որ բուժաշխատողներին պարգևատրելու առաջարկը վարչապետին ներկայացնում է առողջապահության նախարարությունը, իսկ նախարար Արսեն Թորոսյանի վերաբերմունքը այս կլինիկայի հանդեպ, մեղմ ասած, դրական չէ: Հենց միայն ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի՝ մեծ աղմուկ բարձրացրած միացման գործընթացի և «Նորք» ինֆեկցիոն բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Դավիդյանցի հրաժարականի պատմությունն ու վերջինիս պարզաբանումները բավականին խոսուն են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՊԲ հակաօդային պաշտպանության ուժերը հակառակորդի հերթական ԱԹՍ-ն են խոցել Ինչու է Ալիեւը պատրաստ կանգնեցնել պատերազմը եւ ինչ վիճակ է հայկական կողմում Իրանն ուժեղացնում է իր սահմանների պաշտպանությունը «Վիրավորվելուց առաջ նստած հաց էի ուտում»․ «Կրեկերով տղան» պատմում է Ալիևի առաջին լուրջ պարտությունը. ի՞նչ է սպասվում Ադրբեջանին Հայկական ինքնաթիռի խոցման մասին հաղորդագրությունը բացարձակ սուտ է. ՊՆ խոսնակ Տղաները վերացնում են անտառներում շրջափակման մեջ եղած թուրքի մնացորդներին. նոր՝ բացառիկ տեսանյութ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ТОС-1 ծանր հրանետային համակարգի խոցումը Հակառակորդի կորուստները՝ վերջին տվյալներով Արայիկ Հարությունյանը նոր գրառում է կատարել. ՖՈՏՈ Արայիկ Հարությունյանը հերթական հանդիպումն է ունեցել աշխարհազորի մարտիկների հետ /լուսանկարներ/ Հակառակորդի դրոշների «ճակատագիրը» լուսանկարներով ՀՀ Ազգային ժողովը տեղեկացնում է ՌԴ-ն Սիրիայի հյուսիսում խոշոր հարված է հասցրել Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալների օբյեկտների ուղղությամբ. Al Masdar News /տեսանյութ/ Խաղաղության կոչ Արցախի երեխաներից.Հենրիխ Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել Արկերի տարափի ներքո պեչենի համտեսող զինվորը՝ մարտական ընկերների և նրանց ոգու մասին /Տեսանյութ/ Պաշտպանության բանակը տեղեկացնում է Սալյուտ ա անում․ ТОС-1 ծանր հրետանային համազարկի խոցումը /Տեսանյութ/ Հրապարակվել է Արցախում հերոսաբար զոհված մեր 36 հերոսների անունները Թշնամական ուժերը խաղաղ բնակչության վրա կիրառել են սմերչ հրթիռներ /լուսանկարներ/
website by Sargssyan