ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Ֆրեյդն իր բնա­կա­րա­նում իրա­կա­նաց­րել է էֆ­թա­նա­զիա, պաշ­տո­նա­պես ներ­կա­յաց­վել է «Յան­դեքս» որո­նո­ղա­կան հա­մա­կար­գը.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ

Ոչ լրիվ միջնակարգ կրթության դեմ պայքարի համաշխարհային օր, Ժեստային լեզուների համաշխարհային օր, Արգենտինա՝ Կանանց քաղաքական իրավունքների պաշտպանության օր, Ղրղըզստան՝ Պետական լեզվի օր, Սաուդյան Արաբիա՝ Ազգային օր, Բրազիլիա՝ Պաղպաղակի օր, Բրունեյ՝ Ուսուցչի օր, Ֆրանսիա՝ Ուտելիքի օր։ ՀԱՅ-

ՀԱՅԱՍՏԱՆ

1865 –ծնվել է ազգագրագետ, հասարակական գործիչ, պատմաբան, աշխարհագրագետ, բանասեր, մանկավարժ, թարգմանիչ, հրատարակիչ, պրոֆեսոր Ստեփան Լիսիցյանը։

1920- սկսվել է հայ-թուրքական պատերազմը։ Հայաստանի վրա առանց պատերազմ հայտարարելու հարձակված թուրքական բանակի հարվածային ուժը եղել է Քյազիմ Կարաբեքիրի 15-րդ կորպուսը 30 հազար զինվորով։ – ծնվել է մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար Ալեքսանդր Հարությունյանը։

1969 –ծնվել է հայկական ծագումով ֆրանսիացի երգիչ-երգահան Պատրիկ Ֆիորին։

1985 –վախճանվել է գրականագետ Արֆո Պետրոսյանը։

1991- Հայաստանի Գերագույն խորհուրդը, համաձայն հանրաքվեի արդյունքների, ընդունել է համապատասխան սահմանադրական օրենք և հայտարարել է Հայաստանի անկախությունը ԽՍՀՄ-ից։

2001-կայացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բացման հանդիսավոր արարողությունը:

2005-Ստամբուլի դատարանը արգելել է Բողազիջի համալսարանում նախատեսված «Հայերը Օսմանյան Կայսրության փլուզման շրջանում. գիտական պատասխանատվության և ժողովրդավարության հարցեր» գիտաժողովի անցկացումը:

2018- կայացել են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ։

ԱՇԽԱՐՀ

480 մ.թ.ա. -ծնվել է հին հունական դրամատուրգ Եվրիպիդեսը։

63 մ.թ.ա. -ծնվել է Հռոմի առաջին կայսր Գայ Հուլիոս Կեսար Օկտավիան Ավգուստը։

38 -Հռոմում աստվածների շարքն է դասվել հռոմեական կայսր Կալիգուլայի վախճանված քույրը՝ Դրուզիլլան։

1122 -կնքվել է Վորմսյան կոնկորդատը, որով Սուրբ Հռոմեական Կայսրության կայսր Հենրիխ 5-րդը վերականգնել է Հռոմի պապի իրավունքը՝ նշանակել եպիսկոպոսներ, և երաշխավորել է նախկինում զավթված եկեղեցական հողերի վերադարձը։

1215 –ծնվել է մոնղոլների մեծ խան Խուբիլայը։

1561 -Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 2-րդը հրամայել է դադարեցնել Ֆլորիդայի գաղութացումը։

1595 -իսպանական կառավարությունը որոշում է ընդունել ոչ թե ոչնչացնել Ամերիկայի հնդիկ բնակչությանը, այլ, գաղութներ ստեղծելով, հավատի բերել նրանց:

1666 -վախճանվել է ֆրանսիացի ճարտարապետ Ֆրանսուա Մանսարը, որը ճարտարապետությունում դասականության ավանդույթների ստեղծողներից մեկն է։

1723 -Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքվել է խաղաղության պայմանագիր, ըստ որի, Ռուսաստանին են անցել Դերբենտը, Բաքուն, Ռեշտը, Շիրվան պրովինցիան, Գիլ յանը, Մազանդարանը և Աստրաբադը։

1784 -Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդը ստորագրել է հրաման, ըստ որի, բոլոր թաշկինակները պետք է լինեն քառակուսի, քանի որ կլոր թաշկինակներ կարելը ձեռնտու չէ։

1819 -ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս Արման Իպպոլիտ Լուի Ֆիզոն, որը առաջինն է չափել լույսի արագությունը։

1835 –վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Վինչենցո Բելլինին։

1846–Բեռլինի աստղադիտարանի գերմանացի աստղագետ Իոհանն Գոտտֆրիդ Գալլեն, առաջնորդվելով Լեվելիեի ցուցումներով, հայտնաբերել է Նեպտուն մոլորակը:

1848 -ամերիկացի Ջոն Կուրտիսը իր տանը ստեղծել է առաջին ծամոնը։

1861 -ծնվել է գերմանացի ինժեներ, գյուտարար, «Bosch» ընկերության հիմնադիր Ռոբերտ Բոշը։

1866 –ծնվել է խորհրդային կենսաբան, կենդանիների էվոլ յուցիոն մորֆոլոգիայի հիմնադիր Ալեքսեյ Սևերցովը։

1870 – վախճանվել է ֆրանսիացի գրող և պատմաբան Պրոսպեր Մերիմեն։

1889– հիմնադրվել է «Նինթենդո» ընկերությունը:

1915 - Ռոլան Գարոսը դարձել է առաջին օդաչուն, որը 7 ժամ 53 րոպեում հատել է Միջերկրական ծովը։

1922 -Իոսիֆ Ստալինը ներկայացրել է խորհրդային հանրապետությունների «ավտոնոմիզացիայի» նախագիծ, ըստ որի, ՌԽՖՍՀ-ն պետք է կլաներ այդ հանրապետությունները, բայց Լենինը մերժել է այդ նախագիծը։

1932 -հրատարակվել է «Արաբական թագավորությունների միավորման մասին» օրենքը, ըստ որի, առաջացած պետությունը անվանվել է Սաուդյան Արաբիայի Թագավորություն։

1939– ավստրիացի մեծանուն հոգեբան Զիգմունդ Ֆրեյդը լոնդոնյան իր բնակարանում իրականացրել է էֆթանազիա:

1943 –ծնվել է իսպանացի երգիչ-երգահան Խուլիո Իգլեսիասը։

1970– ստեղծվել է Կանանց թենիսի ասոցիացիան:

1973– վախճանվել է չիլիացի բանաստեղծ, դիվանագետ և քաղաքական գործիչ Պաբլո Ներուդան:

1997– պաշտոնապես ներկայացվել է «Յանդեքս» որոնողական համակարգը:

1999 -հայտարարվել է, որ Չինաստանում հայտնաբերվել է ամենահին երաժշտական գործիքը՝ մոտ 9 հազար տարեկան ֆլեյտան։

2002– սկսվել է «Բրիգադա» սերիալի ցուցադրությունը:

2002 -Բելգիայում օրենքի ուժ է ստացել էֆթանազիայի մասին օրենքը։

2008- հանրությանն է ներկայացվել «Android» օպերացիոն համակարգի առաջին տարբերակը։

2012 – վախճանվել է ռուս գեներալ, Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արցախի ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Արծրուն Հովհաննիսյանը լավ լուր է հայտնում ԱՄՆ․ «Սեղանին Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցն է» Պատերազմն ինձ հաղթեց, տղերքն էլ թող պատերազմում հաղթեն. Կարինե Գեւորգյան (Պրեմիերա) ԱԱԾ-ի հայտարարությունը Թշնամին Շուշիից ընդամենը 5 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում․ Արայիկ Հարությունյանը կոչ է անում Վլադիմիր Պուտինը՝ Ղարաբաղյան հակամարտության պատճառների ու լուծման մասին (տեսանյութ) ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 47 զինծառայողների անուններ Ռազմական ավիացիա է կիրառվել Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում Արցախի բնակավայրերում այս պահին հարաբերական հանգիստ է Էրդողանն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության հարցը Նիսում ահաբեկչին վնասազերծելու տեսանյութը Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով կան քաղաքացիական վիրավորներ /տեսանյութ/ ԹԻՄ (Տելեկոմ Արմենիա) հայտարարությունը ՎԵՈՆ Արմենիան ձեռքբերելու վերաբերյալ Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել ռուսական սահմանապահ դիրքի վրա. WarGonzo Մոսկվայում մեկնարկել են ԼՂ հակամարտության հարցով Իրանի ու Ռուսաստանի խորհրդակցությունները ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը պարզաբանում է Մահացել է Սամվել Գրիգորյանը
website by Sargssyan