Գիտե՞ք, թե նարդու քանի տեսակ կա աշխարհում.«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Նարդին ներկայումս բավականին տարածված խաղ է, որը խաղում են ինչպես տանը, բակերում, այլև համացանցում: Նարդի խաղի ծագման պատմությունը մոտ 5 հազարամյակ ունի: Սակայն, պատմաբանների կարծիքով, հնարավոր է, որ այն ավելի հին է: Նարդու ամենահին տախտակը հայտնաբերվել է Իրանում, և այն թվագրվում է մ.թ.ա. երրորդ հազարամյակով: Նմանատիպ խաղ է գտնվել նաև փարավոնների դամբարաններում: Թեև նարդին արևել յան արմատներ ունի, բայց այդ խաղի ժամանակակից տարբերակը, որին ծանոթ ենք հիմա, մշակվել է Եվրոպայում 18-րդ դարում:

Խաղը ունի երկու հիմնական տարբերակ՝ երկար նարդի և կարճ նարդի: Սկզբնապես երկար նարդու կանոնները առաջացել են Արևելքում: Այնուհետև դրանք հայտնի են դարձել եվրոպական երկրներում, բայց ենթարկվել են որոշ փոփոխությունների, և հայտնվել է կարճ նարդին: Նարդու կանոնները բավականին պարզ են: Նարդին խաղում են երկու խաղացողով, որոնցից յուրաքանչյուրն ունի երկու տարբեր գույնի տասնհինգ խաղաքար, որոնք ըստ երկու զառերի ցույց տված թվերի պետք է շարժել 24 (48) բաժին պարունակող ուղղանկյունաձև խաղատախտակի վրա: Հաղթում է այն խաղացողը, որն առաջինն է բոլոր 15 խաղաքարերը հանում խաղատախտակից: Նարդին ընդգրկում է թե՛ ռազմավարական հմտություններ, թե՛ բախտ (կախված զառերից):

Ընդամենը մեկ խաղ խաղալու դեպքում խաղացողի հաղթելու հավանականությունն ավելի շատ կախված է զառերից, մինչդեռ հաճախ խաղալու դեպքում խաղացողը կարող է փորձ կուտակել և հասնել ավելի լավ արդյունքի՝ պոկերի նման: Զառերի յուրաքանչյուր նետումից հետո խաղացողները պետք է բազմաթիվ տարբերակներից ընտրեն մեկը և շարժեն խաղաքարերն իրենց ուզած ձևով՝ կանխատեսելով հակառակորդի հնարավոր հակահարվածները: Զառերի ցույց տված զույգ թվերը՝ 2x2, 4x4 և այլն, խաղացողին հնարավորություն են տալիս կրկնապատկել քայլերի թիվը: Ինչպես շախմատը, նարդին ևս մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրվել է համակարգչային գիտնականների կողմից: Այս ուսումնասիրության շնորհիվ ստեղծվել են նարդի խաղալու առցանց ծրագրեր, որոնք ի վիճակի են հաղթել համաշխարհային կարգի խաղացողների:

Բացի այդ, կան խաղի հատուկ ակումբներ, որոնք կազմակերպում են մրցումներ և անգամ միջազգային մրցաշարեր: Այս խաղն առավել տարածված է Կենտրոնական Ասիայում, Արևելքի և նախկին ԽՍՀՄ-ի երկրներում: Բացի կարճ և երկար նարդուց, ստեղծվել են այդ խաղի այլ տարատեսակներ ևս: Օրինակ «Էյսի-դոյսին» նարդու մի տարատեսակ է, որտեղ խաղը սկսվում է առանց խաղադաշտում որևէ խաղաքար ունենալու, և խաղացողները պետք է հերթով դրանք մտցնեն խաղի մեջ:

Բացի դա, գոյություն ունի «Նաքգամոնը», որը ստեղծել է Նիք Բոլարդը, և որտեղ խաղի մեկնարկային դիրքում հինգի փոխարեն չորսական խաղաքարեր են դրվում, իսկ հավել յալ երկու խաղաքարերը դրվում են հակառակորդի 23-րդ դաշտում, կա նաև «Ռուսական նարդին», «Գյուլ Բարան», որը հիմնականում տարածված է Թուրքիայում, «Քոան Կին»-ը՝ չինական տարբերակը, «Պլակոտոն», «Ֆևգան» և «Պոռտեսը», որոնք հունական ծագման են: Հայաստանում տարածված է «կարճ» և «երկար» նարդին: Վերջերս Հայաստանում սկսել են պատրաստել նարդու նոր տեսակ, որը խաղում են երեքով. այս դեպքում նարդու տախտակն էլ որոշակիորեն տարբերվում է սովորականից և ունի ոչ թե չորս, այլ վեց հարթակ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ալիևը կուլ է տվել Սերժ Սարգսյանի երկու հրապարակային հայտարարությունները. Ուղղակի նայեք լուսանկարը 2014 օգոստոսին Սոչիում Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպումից Շուշիին հասնել ձգտող ստորաբաժանումներից շատերը ջախջախված են Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը Հրապարակվեց ադրբեջանական դիվերսիոն խմբի ոչնչացման տեսանյութը Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է 60 զոհ, 6 ԱԹՍ, 17 զրահատեխնիկա․ Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները Իսրայելից հայտարարել են, որ նման ուժգնությամբ մարտերը Բաքուն չէր կարող շարունակվել առանց իրենց Պատերազմի ժամանակ պարգևավճարը խայտառակություն է Կրեմլն ասել է Ղարաբաղ խաղաղապահներ մտցնելու պայմանը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջալալ Հարությունյանը զորագունդը շարել էր ու ասել՝ Գոռի համար ծափահարեք բոլորդ. Հերոսի հայրը տեսել է որդու զոհվելը Հարցազրույց` Արծրուն Հովհաննիսյանի հետ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ ՌԴ-ն չի բացառում ԼՂ հակամարտության գոտում կռվող վարձկանների ներթափանցումը ՌԴ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թշնամին հաձակվել է Շուշիի ուղղությամբ. հակառակորդը ունի 100-200 զոհ. ամբողջ Ստեփանակերտը տեսնում էր այդ հրավառությունը. Դավիթ Բաբայան Ռուսական ինքնաթիռները զանգվածային հարվածներ է հասցնում ահաբեկիչներին Արցախի պաշտպանության բանակից հայտնում են Այս պահին հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2398 նոր դեպք. մահացել է 32 մարդ Արցախի նախագահի մամուլի խոսնակի գրառումը Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է Ինչպես է հայկական կողմը ոչնչացնում հակառակորդի զինամթերքը /Տեսանյութ/
website by Sargssyan