«Ուղարկված սպառնալիքների համար քրեական գործ չի հարուցվի, մեծահոգի կգտնվեմ». Տաթև Սարգսյանը դատարան է դիմել

Վերջին օրերին համացանցում բուռն արձագանք գտավ դերասանուհիներ Դիանա Տոռեսի և Տաթև Սարգսյանի միջև ծագած սկանդալը. Տաթևը դիմահարդարներից մեկին գրել էր, որ չի ցանկանում իր լուսանկարները հրապարակվեն Դիանայի լուսանկարների կողքին, դա իրեն պատիվ չի բերում:

Դիմահարդարը դա ցույց էր տվել Դիանային: Ի պատասխան՝  վերջինս Ինստագրամի իր էջում հրպարակումներ էր արել Տաթևի մասին՝ մասնավորապես անդրադառնալով նրա բարոյականությանը, նշելով, որ Տաթևը «փողով դուրս է գալիս բիձեքի հետ»:

Դիանայի Սթորի բաժինը ողողված էր Տաթևի մասին վիրավորական հրապարակումներով: Վերջինս մինչև այս պահը լռում էր, նա այս մասին առաջինը խոսել է Tert.am Life--ի հետ ու նշել, որ հարցը տեղափոխելու է իրավական հարթակ:

Տաթևն արդեն դիմել է դատարան: Ինչ վերաբերում է Դիանայի հարցազրույցներին, ըստ որոնց, Տաթևը հանդիպել է իր ընկերոջ հետ, նա ասաց, որ առանձին մեկնաբանություն հիմա չի տա, Դիանայի յուրաքանչյուր մեկնաբանությանն ու բառին կանդրադառնա դատարանում: 

«Յուրաքանչյուր ստի պայթյունի մասին կկիսվեմ դատական նիստից: Հնչած անաստված և գարշելի նախադասությունը «իրեն նույնիսկ իր հայրը չէր սիրում» ևս պիտի գտնի հիմնավորում, ինչին սպասում եմ սրտատրոփ: Կպարզենք: Երբեք  չեմ համակրել խեղկատակի վերածվողներին, այդ իսկ պատճառով էլ սկզբունքներս թույլ չտվեցին մանրանալ: Իսկապես, չեմ պայքարում որևէ մեկին նսեմացնելու մոլուցքով: Ցեխ նետելուց հիշեք` Ձեր ձեռքերին է այն մնում,- ասաց Տաթևը, ապա հավելեց,- Ես լոկ պաշտպանում եմ ինձ` սահման չունեցող թույնով ողողված հայտարարություններից, ցինիկ ապատեղեկատվություններից, ֆանտաստիկ երևակայությունից: Ուղարկված սպառնալիքների համար քրեական գործ չի հարուցվի, մեծահոգի կգտնվեմ: Կհանդիպենք դատարանում և, հուսանք, Օրդուխանյանը (Դիանա Տոռեսի իրական ազգանունն է, խմբ.) կներկայանա նիստերին»:

Շարունակությունը՝ ՀՂՈՒՄՈՎ

Իրենց հաշվարկներով, այս պատերազմը պետք է տևեր առավելագույնը մեկ շաբաթ, 10 օր. Նիկոլ Փաշինյան Արցախում հայկական ուժերը հայտնի ահաբեկչի են ոչնչացրել Հետո թող հանկարծ չասեն չզգուշացրեցինք. Նիկոլ Փաշինյան Հայ ժողովրդին Փաշինյանը պետք է հստակ պատասխան տա. Արտակ Թովմասյանի բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին Ալիևը կուլ է տվել Սերժ Սարգսյանի երկու հրապարակային հայտարարությունները. Ուղղակի նայեք լուսանկարը 2014 օգոստոսին Սոչիում Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպումից Շուշիին հասնել ձգտող ստորաբաժանումներից շատերը ջախջախված են Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը Հրապարակվեց ադրբեջանական դիվերսիոն խմբի ոչնչացման տեսանյութը Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է 60 զոհ, 6 ԱԹՍ, 17 զրահատեխնիկա․ Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները Իսրայելից հայտարարել են, որ նման ուժգնությամբ մարտերը Բաքուն չէր կարող շարունակվել առանց իրենց Պատերազմի ժամանակ պարգևավճարը խայտառակություն է Կրեմլն ասել է Ղարաբաղ խաղաղապահներ մտցնելու պայմանը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջալալ Հարությունյանը զորագունդը շարել էր ու ասել՝ Գոռի համար ծափահարեք բոլորդ. Հերոսի հայրը տեսել է որդու զոհվելը Հարցազրույց` Արծրուն Հովհաննիսյանի հետ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ ՌԴ-ն չի բացառում ԼՂ հակամարտության գոտում կռվող վարձկանների ներթափանցումը ՌԴ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թշնամին հաձակվել է Շուշիի ուղղությամբ. հակառակորդը ունի 100-200 զոհ. ամբողջ Ստեփանակերտը տեսնում էր այդ հրավառությունը. Դավիթ Բաբայան Ռուսական ինքնաթիռները զանգվածային հարվածներ է հասցնում ահաբեկիչներին Արցախի պաշտպանության բանակից հայտնում են Այս պահին հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են
website by Sargssyan