Ամերիաբանկի հաճախորդների համար նոր հնարավորություն հետևելու SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին Օնլայն/Մոբայլ բանկինգի միջոցով

22.09.2020թ. Ամերիաբանկն ընդլայնեց իր թվային ծառայությունների շրջանակը ևս մեկ հարմարավետ գործիքով՝ հնարավորություն տվեց իր հաճախորդներին հետևելու SWIFT միջազգային փոխանցումների ընթացքին օնլայն ռեժիմում:

 Բանկի հաճախորդները կարող են  Օնլայն/Մոբայլ բանկինգի միջոցով 24/7 ռեժիմում հետևել ելքային փոխանցումների ընթացքին, ստանալ ամբողջական տեղեկություն գումարը շահառուի բանկ հասնելու վերաբերյալ` առանց հավելյալ հարցումներ կատարելու: Առաջինը Հայաստանում ներդնելով SWIFT global payment innovation (gpi) ծառայությունը և մեկ տարի առաջ SWIFT միջազգային կազմակերպության կողմից ճանաչվելով gpi-հարթակի լիիրավ անդամ՝ Ամերիաբանկն այսօր արդեն նոր հնարավորություն է ստեղծել իր հաճախորդների համար  ինքնուրույն
հետևելու իրենց փոխանցումների ընթացքին: SWIFT gpi համակարգը ներառում է նաև միջազգային փոխանցումների ընթացքի վերահսկման այնպիսի հնարավորություններ, ինչպիսիք են՝ միջանկյալ/թղթակից բանկերի կողմից փոխանցման կասեցումը և փոխանցման մերժումն ու վերադարձը: 

«Ամերիաբանկ» ՓԲԸ


Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և
մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Արցախի ՄԻՊ-ը հայտարարություն է տարածել Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Արծրուն Հովհաննիսյանը լավ լուր է հայտնում ԱՄՆ․ «Սեղանին Թուրքիայի դեմ պատժամիջոցների հարցն է» Պատերազմն ինձ հաղթեց, տղերքն էլ թող պատերազմում հաղթեն. Կարինե Գեւորգյան (Պրեմիերա) ԱԱԾ-ի հայտարարությունը Թշնամին Շուշիից ընդամենը 5 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում․ Արայիկ Հարությունյանը կոչ է անում Վլադիմիր Պուտինը՝ Ղարաբաղյան հակամարտության պատճառների ու լուծման մասին (տեսանյութ) ՊԲ-ն հրապարակել է նահատակված ևս 47 զինծառայողների անուններ Ռազմական ավիացիա է կիրառվել Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում Արցախի բնակավայրերում այս պահին հարաբերական հանգիստ է Էրդողանն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղյան հակամարտության հարցը Նիսում ահաբեկչին վնասազերծելու տեսանյութը Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով կան քաղաքացիական վիրավորներ /տեսանյութ/ ԹԻՄ (Տելեկոմ Արմենիա) հայտարարությունը ՎԵՈՆ Արմենիան ձեռքբերելու վերաբերյալ Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել ռուսական սահմանապահ դիրքի վրա. WarGonzo Մոսկվայում մեկնարկել են ԼՂ հակամարտության հարցով Իրանի ու Ռուսաստանի խորհրդակցությունները ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը պարզաբանում է Մահացել է Սամվել Գրիգորյանը
website by Sargssyan