Ի՞նչ մանրամասներ է հայտնում ոտքերը բանտախցին մեխած կալանավորի մայրը

«Իմ տղայի այդ քայլի մասին իմացել եմ օնլայն հարթակից, ինձ որևէ մեկը չի հայտնել որևէ տեղեկություն, այս պահի դրությամբ էլ չգիտեմ՝ առողջական ինչ վիճակում է տղաս»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց երեկ բանտախցի հատակին ոտքերը մեխած կալանավոր Տիգրան Բադալյանի մայրը՝ Մարինեն:

Մարինեն արդարացնում է իր տղայի այդ քայլը, քանի որ, ինչպես ինքն է նշում, իր տղան այդ կերպ միայն իր անմեղ լինելն է ապացուցում. «Եթե մարդը իր անմեղությունը չի կարողանում ապացուցի, ուրիշ ի՞նչ քայլերի պետք է դիմի: Եթե մարդ իրեն քայքայելով գնում է իր ճակատագրի, իր առողջության դեմ՝ իմանալով հանդերձ, որ ամբողջ կյանքում ինքը կարա հաշմանդամ մնա, կամ անգամ, չապրի, ուրիշ ի՞նչ է ուզում ապացուցի՝ ընդամենը իր անմեղությունը»,- նշեց նա:

Ըստ կալանավորի մոր՝ իր տղային դատապարտել են անհիմն. «Տիգրանի դեմ բողոքողը մեր համագյուղացին է, որը ոստիկանության աշխատակից է, բայց ներկայացել է որպես հողագործ: Իմ տղայի դեմ որևէ փաստ չկա, ընդամենը, բողոքել են նրա դեմ, որ ինչ-որ կասս է կորել ու սեկցիաներ: Ինքը այդ սեկցիաները գտել է հողամասից դուրս ու տարել 100 մետր այն կողմ, տվել է մետաղի ջարդոն հավաքողներին: Գողություն կատարողը հաստատ 100 մետր այն կողմ չէր տանի, ուրիշ տեղ կտաներ հանձնելու»,- ասաց կալանավորի մայրը:

«Եթե իմ երեխան հացադուլ ա անում, ջրադուլ ա անում, բերանն ա, կարում, ոտքերն ա մեխում՝ դրանից այն կողմ ի՞նչ կարա մարդը անի, մնում ա կախվի ու պրծնի, կամ էլ թքի էս երկրի վրա ու գնա, այն երկրի վրա, որ դողալով գնացել, սահման է պահել և ո՞ւմ համար»,- նշեց  Տիգրան Բադալյանի մայրը:

Զվարթ Պետրոսյան

Հայ ժողովրդին Փաշինյանը պետք է հստակ պատասխան տա. Արտակ Թովմասյանի բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին Ալիևը կուլ է տվել Սերժ Սարգսյանի երկու հրապարակային հայտարարությունները. Ուղղակի նայեք լուսանկարը 2014 օգոստոսին Սոչիում Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպումից Շուշիին հասնել ձգտող ստորաբաժանումներից շատերը ջախջախված են Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը Հրապարակվեց ադրբեջանական դիվերսիոն խմբի ոչնչացման տեսանյութը Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է 60 զոհ, 6 ԱԹՍ, 17 զրահատեխնիկա․ Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները Իսրայելից հայտարարել են, որ նման ուժգնությամբ մարտերը Բաքուն չէր կարող շարունակվել առանց իրենց Պատերազմի ժամանակ պարգևավճարը խայտառակություն է Կրեմլն ասել է Ղարաբաղ խաղաղապահներ մտցնելու պայմանը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջալալ Հարությունյանը զորագունդը շարել էր ու ասել՝ Գոռի համար ծափահարեք բոլորդ. Հերոսի հայրը տեսել է որդու զոհվելը Հարցազրույց` Արծրուն Հովհաննիսյանի հետ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ ՌԴ-ն չի բացառում ԼՂ հակամարտության գոտում կռվող վարձկանների ներթափանցումը ՌԴ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թշնամին հաձակվել է Շուշիի ուղղությամբ. հակառակորդը ունի 100-200 զոհ. ամբողջ Ստեփանակերտը տեսնում էր այդ հրավառությունը. Դավիթ Բաբայան Ռուսական ինքնաթիռները զանգվածային հարվածներ է հասցնում ահաբեկիչներին Արցախի պաշտպանության բանակից հայտնում են Այս պահին հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2398 նոր դեպք. մահացել է 32 մարդ Արցախի նախագահի մամուլի խոսնակի գրառումը Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է
website by Sargssyan