«Կրակելով սպանել են, ապա այրել մարմինը». Սեուլը Փհենյանին մեղադրել է հարավկորեացի պաշտոնյայի սպանության համար

Հարավային Կորեան հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի իշխանությունները սպանել են ավելի վաղ հերթապահության ժամանակ սահմանամերձ ջրերում անհետացած իրենց պաշտոնյային, գրում է The Guardian-ը։

Սեուլում պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Օվկիանոսների և ձկնորսության նախարարության 47-ամյա պաշտոնյան Ենփհեն արևմտյան սահմանային կղզու ջրերում տեսչական մոտորանավակից անհետանալուց հետո սպանվել է, իսկ նրա դին՝ այրվել։

«Մեր զինվորականների կողմից տարբեր հետախուզական տվյալների մանրակրկիտ վերլուծության համաձայն՝ Հյուսիսային Կորեան պաշտոնյային հայտնաբերել է իր ջրերում և դաժան հաշվեհարդար տեսել՝ կրակելով սպանել է, ապա այրել նրա մարմինը»,- ասված է նախարարության հայտարարությունում:

«Մենք խստորեն դատապարտում ենք Հյուսիսային Կորեայի կողմից նման վայրագությունը և պահանջում ենք բացատրություն տալ և պատժել մեղավորներին։ Մենք խստորեն նախազգուշացնում ենք, որ տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունն ընկած է Հյուսիսային Կորեայի վրա», - հայտարարել են Պաշտպանության նախարարությունում։

Հիշեցնենք, որ երկու երկրների հարաբերությունները հունիսին սրվել են հարավկորեացի ակտիվիստների ուղարկած քարոզչական թռուցիկների պատճառով:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2381 նոր դեպք. մահացել է ռեկորդային թվով՝ 50 մարդ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է Առավոտյան վերսկսվել են մարտական գործողությունները նշված ուղղություններում Ինչպես է անցել գիշերն Արցախում․ Սեմյոն Պեգով /Տեսանյութ/ Փաշինյանը նամակ է հղել Պուտինին՝ ՀՀ անվտանգության ապահովման համար սահմանելու ՌԴ աջակցության տեսակները Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները․ ԱՀ ԱԻՊԾ Այս գիշեր հայկական ուժերը ոչնչացրել են թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով Թշնամական ուժերն Արցախում կիրառել են Ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր պարունակող զինատեսակ Արցախում ոչնչացվել են պրոթուրքական խմբավորման հրամանատարները. Wargonzo Սիլվիո Մագիլանոյին կհաջողվի՞ հասնել Իտալիայի կողմից Արցախի անկախության ճանաչմանը. «Ժողովուրդ» Մահացել է հայտնի դերասան Վասիլ Սարգսյանը Ի՞նչ նպատակ էր հետապն­դում «Ապարան» ջոկատի հրա­մանատար Ռազմիկ Պետրոսյանին Արագածոտնի փոխմարզպետ նշանակելու որոշումը. «Ժողովուրդ» Հայաստանը զսպող վահան է պանթուրքիզմի և նեոօսմանիզմի համար. «Հայաստանի Հանրապետություն» Ժնեւում Բաքվի եւ Երեւանի ներկայացուցիչները պայմանավորվել են չթիրախավորել խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները ԲՀԿ-ն «կռվում» է մի քանի ճակատով. «Հրապարակ» Մեր լուրերը խոսնակը հաստատեց. «Հրապարակ» Մենք պարտավոր ենք ապրել նաեւ նրանց փոխարեն ու հանուն նրանց. «Հրապարակ» Ինչ առաքելությամբ է Արգիշտի Քյարամյանը Արցախում. «Հրապարակ» Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի, կա ավելի քան 780 տուժած Վահրամ Պողոսյանը հայտարարություն է տարածել
website by Sargssyan