Ղազախստանը վերացրեց մահապատիժը

ՄԱԿ-ում Ղազախստանի մշտական ներկայացուցիչ Քայրատ Ումարովը ստորագրել է Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային նորմերի երկրորդ արձանագրությունը, որը վերաբերում է մահապատժի վերացմանը, հաղորդում է  Sputnik Казахстан-ը:.

Մահապատժի վերացման միջազգային  արձանագրությանը միանալու մասին նույն օրը հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 75-րդ հոբելյանական նստաշրջանում ելույթ ունենալիս: Նախագահը նշել է, որ Ղազախստանում կյանքի իրավունքն ու մարդկային արժանապատվությունը հիմնարար իրավունքներ են:

Նշենք, որ վերջին անգամ Ղազախստանում դատարանը մահապատժի էր դատապարտել Ռուսլան Կուլեկբաևին 2016 թվականին, որը մեղադրվում էր ոստիկանության և Ազգային անվտանգության կոմիտեի շենքերի վրա զինված հարձակումների և տասը մարդու սպանության համար:

Ղազախստանում 2003 թվականից մահապատիժ չի իրականացվել, թեև դատարանները իրավունք ունեցել են  այդպիսի  դատավճիռ կայացնել: 2003 թվականին, մինչ այդ  պատժատեսակի կասեցումը, մահվան է դատապարտվել 12 հոգի, իսկ կասեցման որոշումից հետո մինչև 2016 թվականը  մահվան դատապարտված 5 անձի նկատմամբ կիրառվել է մահապատժին փոխարինող պատիժ՝ ցմահ ազատազրկում:

Հայ ժողովրդին Փաշինյանը պետք է հստակ պատասխան տա. Արտակ Թովմասյանի բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին Ալիևը կուլ է տվել Սերժ Սարգսյանի երկու հրապարակային հայտարարությունները. Ուղղակի նայեք լուսանկարը 2014 օգոստոսին Սոչիում Սարգսյան-Ալիև-Պուտին հանդիպումից Շուշիին հասնել ձգտող ստորաբաժանումներից շատերը ջախջախված են Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է Ղարաբաղում տիրող իրավիճակը Հրապարակվեց ադրբեջանական դիվերսիոն խմբի ոչնչացման տեսանյութը Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է 60 զոհ, 6 ԱԹՍ, 17 զրահատեխնիկա․ Հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները Իսրայելից հայտարարել են, որ նման ուժգնությամբ մարտերը Բաքուն չէր կարող շարունակվել առանց իրենց Պատերազմի ժամանակ պարգևավճարը խայտառակություն է Կրեմլն ասել է Ղարաբաղ խաղաղապահներ մտցնելու պայմանը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջալալ Հարությունյանը զորագունդը շարել էր ու ասել՝ Գոռի համար ծափահարեք բոլորդ. Հերոսի հայրը տեսել է որդու զոհվելը Հարցազրույց` Արծրուն Հովհաննիսյանի հետ. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ ՌԴ-ն չի բացառում ԼՂ հակամարտության գոտում կռվող վարձկանների ներթափանցումը ՌԴ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թշնամին հաձակվել է Շուշիի ուղղությամբ. հակառակորդը ունի 100-200 զոհ. ամբողջ Ստեփանակերտը տեսնում էր այդ հրավառությունը. Դավիթ Բաբայան Ռուսական ինքնաթիռները զանգվածային հարվածներ է հասցնում ահաբեկիչներին Արցախի պաշտպանության բանակից հայտնում են Այս պահին հարավային ճակատում ինտենսիվ մարտեր են Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2398 նոր դեպք. մահացել է 32 մարդ Արցախի նախագահի մամուլի խոսնակի գրառումը Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է
website by Sargssyan