ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Արցախի «Տատիկն ու պապիկը» «երիտասարդացել են».«Փաստ»
Հասարակություն«Փաստ» օրաթերթը գրում է
ՏՈՆԵՐ
Մոզամբիկ՝ Հեղափոխության օր, Ֆրանսիա՝ Խարկիների հարգանքի ազգային օր: ՀԱՅ-
ՀԱՅԱՍՏԱՆ
1796 – ծնվել է բանաստեղծ, մանկավարժ, հասարակական-քաղաքական և եկեղեցական գործիչ, Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Հարություն Ալամդարյանը:
1908 –ծնվել է հայազգի խորհրդային անասնաբույծ-սելեկցիոներ Ալեքսանդր Մանուչարյանը։
1939 –ծնվել է հայազգի մեծանուն բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Չիլինգարովը:
1944 –վախճանվել է բանասեր, գրականագետ, բառարանագիր Մանուկ Աբեղյանը:
1944-ծնվել է քաղաքական, պետական գործիչ Բաբկեն Արարքցյանը:
1990- ադրբեջանական ուղղաթիռներն սկսել են ռմբակոծել Ստեփանակերտը:
1991-սկսվել է Ստեփանակերտի ռմբակոծությունը «Ալազան» հակակարկտային կայանքներով, որը շարունակվել է 120 օր:
1992-ղարաբաղյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր, սակայն շարունակել են մեղադրել միմյանց համաձայնագիրը խախտելու հարցում:
2007-Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ եթե Տեր-Պետրոսյանը մասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին, ապա կդառնա «շարքային ընդդիմադիր գործիչ»:
2013-Արցախի «Տատիկն ու պապիկը» «երիտասարդացել են»: Լեռնային Ղարաբաղի ամենահայտնի տեսարժան վայրը վերանորոգվել և բարեկարգվել է։
2017-Աբովյան քաղաքում գործող «Սիփան» պահածոների և ոչ ոգելից ըմպելիքների գործարանում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով երկու քաղաքացի տեղափոխվել են հիվանդանոց:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
275 – վախճանվել է Հռոմի կայսր Ավրելիանոսը, Հռոմի Սենատը կայսր է հռչակել Տակիտոսին:
1066 -կայացել է Ստամֆորդ-Բրիջի ճակատամարտը. այն 200 տարի տևած վիկինգների անգլիական արշավանքների վերջին ճակատամարտն է, որտեղ նորվեգական թագավոր Հարալդի բանակը գլխովին ջախջախվել է Գոդվինսոնի ղեկավարած անգլոսաքսոնական բանակի կողմից:
1396– Նիկոպոլիսի ճակատամարտում թուրքերի կողմից կրած ջախջախիչ պարտությամբ է ավարտվել խաչակրաց վերջին լայնածավալ արշավանքներից մեկը:
1493– Քրիստափոր Կոլումբոսը սկսել է իր երկրորդ ճանապարհորդությունը դեպի Ամերիկա:
1513 -իսպանացի կոնկիսկադոր Վասկո դը Բիլբաոն իր ջոկատով հատել է Պանամայի պարանոցը և դարձել Խաղաղ օվկիանոս հասած առաջին եվրոպացին:
1555– ստորագրվել է Աուգսբուրգի հաշտությունը (Աուգսբուրգի համաձայնագիր)` կնքված Աուգսբուրգ քաղաքում Սրբազան Հռոմեական Կայսրության կայսր Կառլոս 5-րդի և Շմալկալդինյան դաշինքի միջև։
1644 –ծնվել է դանիացի աստղագետ Օլե Ռյոմերը:
1683– ծնվել է ֆրանսիացի նշանավոր երգահան Ժան Ֆիլիպ Ռամոնը:
1789-ռուսական բանակի գեներալ-մայոր Դոն Խոսե դը Ռիբասը գրավել է թուրքական Հաջի-Բեյ ամրոցը (ներկայիս Օդեսա քաղաքը):
1818 -անգլիացի բժիշկ Ջեյմս Բլանդելը աշխարհում առաջին անգամ իրականացրել է արյան փոխներարկում մարդուց մարդուն:
1845 – ծնվել է անգլիացի արևելագետ, խեթագիտության հիմնադիրներից մեկը հանդիսացող Արչիբալդ Հենրի Սեյսը:
1897– ծնվել է ամերիկացի գրող, Նոբել յան մրցանակի դափնեկիր Ուիլ յամ Ֆոլքները: 1906 –ծնվել է ռուս կոմպոզիտոր Դմիտրի Շոստակովիչը:
1926 -Հենրի Ֆորդը իր աշխատողների համար սահմանել է 5-օրյա աշխատանքային շաբաթ և 8-ժամյա աշխատանքային օր:
1932– ծնվել է կանադացի դաշնակահար, կոմպոզիտոր Գլեն Գուլդը:
1935 -ԽՍՀՄ-ում իջեցվել է մսի գինը, և հանվել են գնման կտրոնները մսի, ձկան և շաքարի համար:
1943 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային բանակը ազատագրել է Սմոլենսկը:
1949– ծնվել է իսպանացի ռեժիսոր, մեր օրերի նշանավոր կինոգործիչներից մեկը՝ Պեդրո Ալմոդովարը:
1956– շահագործման է հանձնվել տրանսատլանտյան հեռախոսային հաղորդալարը:
1968- ծնվել է ամերիկացի դերասանուհի, երգչուհի Քեթրին Զետա-Ջոնսը:
1970– վախճանվել է գերմանացի հանրահայտ գրող Էրիխ Մարիա Ռեմարկը:
1972 - Նորվեգիայում անցկացված հանրաքվեով ընտրողները մերժել են Եվրամիությանն անդամակցելը:
1974 - «Սայենս» ամսագրում առաջին անգամ բերվել են տվյալներ առ այն, որ աերոզոլները քայքայում են Երկրի օզոնային շերտը:
2002 -Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Մամսկո-Չույսկի շրջանի Մամա և Վիտիմս ավանների շրջանում ընկել է Վիտիմյան բոլիդը՝ ուղեկցված նշանակալի լուսային և ձայնային էֆեկտներով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում