Երեկ երեկոյան ռազմական նշանակության բեռներ են տեղափոխվել Թուրքիայից Ադրբեջան. Ղուլյան

Երեկ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի կողմից դեպի Ադրբեջան առնվազն 6 թռիչք է իրականացվել, որից 4 թռիչք իրականացվել է թուրքական Airbus A400M-180, 2-ը` ադրբեջանական IL-76TD տրանսպորտային ինքնաթիռներով։

Ադրբեջանական ռազմատրանսպորտային օդանավը նույն օրը 2 թռիչք է իրականացրել Ադրբեջան` ընթացքում Թուրքիայից թռիչք իրականացնելով նաև Իսրայել։

Բացի այդ նույն օրը Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան չվերթ է իրականացրել նաև ադրբեջանական Silk Way ընկերության IL-76TD-90VD (հաշվառման համար 4K-AZ101) տրանսպորտային ինքնաթիռը։

Նշեմ, որ այդ ընկերության տրանսպորտային ինքնաթիռները նույնպես ռազմական նշանակության բեռներ են տեղափոխում Ադրբեջան։

Թուրքիայի ՌՕՈՒ թռիչքներ.

- Բորտ 055, հաշվառման համար 16-0055, "Airbus A400M-180"։

Ժամը 11:15-ի սահմաններում վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում։ Ժամը 16:50-ին վերադարձել է Թուրքիա եւ վայրէջք է կատարել Կայսերի քաղաքի օդանավակայանում, որտեղ տեղակայված է ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի հրամանատարության հիմնական բազան։

- Բորտ 093, հաշվառման համար 18-0093, "Airbus A400M-180"։

Ժամը 16:15-ի սահմաններում վայրէջք է կատարել Գյանջայի օդանավակայանում։ Բորտը Թեկիրդաղ քաղաքում տեղակայված օվիաբազայից է բարձրացել։ Նույն օրը ժամը 20:10-ի սահմաններում վերադարձել է Թուրքիա ։

- Բորտ 078, հաշվառման համար 17-0078, "Airbus A400M-180"։

Ժամը 15:30-ի սահմաններում վայրէջք է կատարել Եվլախի օդանավակայանում։ Ժամը 19:00-ի սահմաններում վերադարձել է Թուրքիա եւ վայրէջք է կատարել Կայսերի քաղաքի օդանավակայանում։

- Բորտ 080, հաշվառման համար 17-0080,"Airbus A400M-180"։

Ժամը 16:05-ի սահմաններում վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում։ Ժամը 19:55-ի սահմաններում վերադարձել է Թուրքիա եւ վայրէջք է կատարել Կայսերի քաղաքի օդանավակայանում։

Ադրբեջանի ՌՕՈՒ թռիչքներ.

- հաշվառման համար 4K-78131, "IL-76TD"։

Ժամը 00:00-ի սահմաններում վայրէջք է կատարել Ադրբեջանեւմ։ Բորտը Թեկիրդաղ քաղաքում տեղակայված օվիաբազայից է ուղևորվել։ Առավոտյան ժամը 07:30-ի սահմաններում վերադարձել է Թուրքիա, որտեղից մեկնել է Իսրայել և ժամը 09:20 սահմաններում այնտեղ վայրէջք է կատարել։ Ժամը 13:45-ին վերադարձել է Թուրքիա, որտեղից մեկնել է Ադրբեջան։

Ալեն Ղուլյան

Մեր ԶՈւ-ն կարողացել է ետ վերցնել որոշակի տարածքներ. Արծրուն Հովհաննիսյանը լավ լուր է հայտնում Արծրուն Հովհաննիսյանը նոր գրառում կատարեց Արցախում ոչնչացվել է փոխգնդապետ Վադիմ Խալիլովը Զինուժ մեդիան նոր տեսանյութ է հրապարակել Ադրբեջանա-թուրքական տանդեմը, Մերձավոր արևելքից ժամանած վարձու ահաբեկիչների օժանդակությամբ, շարունակում է ոտնձգությունները մեր Հայրենքի նկատմամբ «Ես կույր եմ, բայց ես գործում եմ». ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի կոչը՝ միջազգային հանրությանը Լույս աշխարհ է եկել Արցախում զոհված հերոսի` Սերյոժա Վիրաբյանի որդին 239 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 656 զրահատեխնիկա, 6 ՏՈՍ եւ 6947 զինծառայող. հակառակորդի կորուստները Ղարաբաղ Ադրբեջանի հսկողության տակ նշանակում է Ղարաբաղն առանց հայերի, ինչը ցեղասպանություն է. Նիկոլ Փաշինյան Հերոսամարտ. Տղերքը գրավել են բարձունքը, խոցել 2 տանկ, առգրավել 1 զրահափոխադրիչ. Վաստակել են «Արիության համար» մեդալներ «Հայոց Արծիվներ» քաջերի ջոկատը (վաշտը) վերադարձավ մարտական հերթափոխից Թուրքիան ռադիոլոկացիոն գերժամանակակից համակարգերով ինքնաթիռների ձեռքբերման մասին է հայտնել Մարտունու շրջանի Հերհեր գյուղում հրետակոծության հետեւանքով իր տանը զոհվել է 59-ամյա Ապրես Ադամյանը. Արցախի ՄԻՊ Ձերբակալվել է Թուրքիայի կողմից Ադրբեջան ուղարկված ահաբեկչական խմբավորման անդամ, սիրիացի վարձկանը. Դատախազություն Լևոն Տեր-Պետրոսյան․ Սթափության հորդոր Ռուսաստանից Բռնցքամարտի Հայաստանի բազմակի չեմպիոնն առաջնագծում է ու արդեն իսկ հասցրել է հերոսանալ Ռուսները ցանկանում են գնալ Ղարաբաղ՝ կռվելու. Բորոդայ «Սերժ Սարգսյանն Արցախում եղել է, այս պահին Հայաստանում է՝ ամենօրյա կապի մեջ է Արցախի մարտական ընկերների հետ». Էդուարդ Շարմազանով Ալիևը նեղսրտել է հայկական ուժերի ունեցած զենքից Արցախի պաշտպանության բանակը Ադրբեջանի կողմից ֆոսֆորային զինատեսակների կիրառման մասին նոր տեսանյութ է հրապարակել
website by Sargssyan