Անգամ հիմա, երբ Գագիկ Ծառուկյանին ապօրինի կալանավորեցին նա շարունակում է լինել այն անձը, ում շուրջ կոնսոլիդացիան է միայն երկիրը դուրս բերելու քաոսից
БлогНина Маргарян-ի ֆեյսբուքյան էջից՝
Դատական համակարգի այլևս Նիկոլ Փաշինյանի կրնկի տակ լինելու մասով թերևս կասկած չկա անգամ: Գագիկ Ծառուկյանին ապօրինի կալանավորելու որոշումն անկասկած քաղաքական էր, չնայած իշխանական խոսնակների ապարդյուն փորձերի՝ հանրությանը դրանում հակառակի մասին համոզելու համար:
Նիկոլ Փաշինյանն ՀՀ-ում իշխանությունը զավթելուց հետո, իր այս քաղաքական որոշմամբ ոչնչացրեք, թե ֆեյք հեղափոխության գաղափարխոսությունն ու սկզբունքները, թե ժողովրդավարական բոլոր նորմերն ու կանոնները:
Գագիկ Ծառուկյանն ինչպես միշտ պետականաշինության գործում իր անուրանալի լուման է թողել բոլոր ժամանակներում: Անգամ հիմա, երբ նրա նկատմամբ բացահայտ ռեպրեսիաների արդյունքում նման քաղաքական ճնշումներ են, երբ նրան ապօրինաբար կալանավորեցին, նա շարունակում է լինել այն անձը ում շուրջ կոնսոլիդացիան է միայն երկիրը դուրս բերելու քաոսից: Արդեն իսկ փաստ է, որ ապաշնորհ իշխանության 100 տոկոսի հեռացումը հրամայական է դարձել, մենք իրավունք չունենք երկիրը թողնել պորտաբույծների և դիլետանտների քմահաճույքին:
Գագիկ Ծառուկյանը կրկին ամբողջ հարվածը վերցնելով իր վրա, ցույց տվեց, թե որքան հակապետական և իմպոտենտ իշխանություն ունենք, որն անկարող է երկորւմ լուծել խնդիրներ, էլ չենք խոսում արտաքին բլոկում պետությա անվտանգությանը սպառնացող մարտահրավերները: Դե ինչ սիրելի հայրենակիցներ, ազդարարում ենք մեծ պայքարի սկիզբի, հանուն մեր վաղվա ապագայի, հանուն բարգավաճող և անվտանգ Հայաստանի: