Հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամով

Հոկտեմբերի 1-ից ջուրը կդառնա ժամով: Այս մասին հայտարարություն է տարածել «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն։

«Հարգելի սպառող,

Հրապարակված ջրամատակարարման գրաֆիկն առաջիկա ամիսների համար կազմվել է` հաշվի առնելով «Վեոլիա ջուր» ՓԲԸ ներկայիս տեխնիկական հնարավորությունները և համապատասխանում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող նվազագույն պահանջներին: Այն գործում է 2020 թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թ. ապրիլի 30-ը ներառյալ:

Հրապարակված գրաֆիկների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ «Վեոլիա ջուր» ՓԲԸ «Հեռախոսային կենտրոնի» (հեռ.՝ 1-85, 011.300-185, 0-800-00-185` անվճար), veolia.am պաշտոնական կայքի, Բաժանորդների սպասարկման գրասենյակների (հասցե` ք. Երևան՝ Աբովյան 66ա, Ազատության 24, Էրեբունի 5, Լվովյան 2, Ֆուչիկի 1/3, ք. Գյումրի՝ Դուդկոյի 1, ք. Վանաձոր՝ Ն.Ստեփանյան 2), ընկերության տարածքային բոլոր ստորաբաժանումների, ինչպես նաև Վճարման անդորրագրերի միջոցով, որտեղ նշվում է յուրաքանչյուր հաջորդ ամսվա ջրամատակարարման գրաֆիկը:

«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն հիշեցնում է, որ բազմաբնակարան շենքերի ներքին ցանցում վթարների դեպքում անհրաժեշտ է դիմել համապատասխան համատիրությանը, շենքի լիազոր ներկայացուցչին, համայնքապետարանի կամ վարչական շրջանի աշխատակազմին: Անհատական տնատիրություններում վթարները պարտավոր են վերացնել իրենք` սեփականատերերը»,- ասված է հայտարարության մեջ։

Հասցեների ցանկը կարող եք տեսնել այստեղ։

ԱԱԾ ևս մեկ պաշտոնյա է ազատվել պաշտոնից «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները Նիկոլ Փաշինյանին առաջարկել են այսօր հրատապ կարգով հրավիրել Անվտանգության խորհրդի նիստ Հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրեր (Տեսանյութ) Հասան Ռոհանիի հատուկ հանձնակատարը մեկնում է Մոսկվա, Երևան ու Բաքու Որ դեպքում Թուրքիան կներգրավվի արցախյան խնդրի կարգավրմանը.Պեսկովը մանրամասնեց Էրդողանի հատուկջոկատայինները պատրաստվում են ներխուժել Հայաստան. WarGonzo ՊԲ-ն հրապարակել է Արցախում հերոսաբար զոհված մեր 35 հերոսների անունները Հակառակորդը շարունակել է կրակ վարել ՀՀ հարավային սահմանի ուղղությամբ Կարեն Դեմիրճյան-Վազգեն Սարգսյան տանդեմը իրապես Նոր Հայաստան կերտելու հայտ էր Թուրք-ադրբեջանա-ահաբեկչական խմբավորման սկսած պատերազմի արդյունքում Արցախում մինչ օրս 39 խաղաղ բնակիչ է զոհվել Հակառակորդը շարունակել է կրակ վարել Հայաստանի սահմանի ուղղությամբ. Կան վիրավորներ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1600 նոր դեպք. մահացել է 26 քաղաքացի Հայկական կողմն արդեն իսկ դիմել է պատասխան գործողությունների. Մենք զոհեր ու վիրավորներ չունենք Թշնամին հրետակոծել է հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը. ՊՆ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանի ուղերձը ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռազմական հետախուզությունը փայլուն տիրապետում է իրավիճակին․ Արծրուն Հովհաննիսյան Գնդապետ Լյուդվիգ Հարությունյանը միանում է Գ.Ծառուկյանի գլխավորած կամավորական ջոկատին ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Աշ­խար­հը խիստ մոտ է եղել հա­մաշ­խար­հա­յին մի­ջու­կա­յին պա­տե­րազ­մին.«Փաստ» ՊԲ նոր հրամանատարը 22 տարեկան հասակում եղել է Մատաղիսի զորամասի հրամանատար
website by Sargssyan