Ծովագյուղի ծեծկռտուքի գործով կա ձերբակալված

Սեպտեմբերի 24-ին Ծովագյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կա մեկ ձերբակալված անձ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 24-ին, Ծովագյուղում համայնքի ղեկավար Վահրամ Գևորգյանի գլխավորությամբ, 40-ից ավելի գյուղացիներ հարձակվել են «Գազպրոմ Արմենիա» Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցերի վրա և ծեծի ենթարկել նրանց։ Ըստ նախնական տեղեկությունների՝ գյուղապետն ու գյուղացիները ծեծել են նաև հասարակական կարգը պահպանելու համար դեպքի վայրում գտնվող ոստիկաններին՝ հասցնելով մարմնական տարբեր վնասվածներ:  Տուժածների թվում են նաև Գավառի ոստիկանապետ Իգոր Մեսրոպյանն ու Սևանի ոստիկանապետ Սարիբեկ Ռուստամյանը։

Մամուլում տարածված տեղեկություններով՝ միջադեպի պատճառը  «Գազպրոմ»-ում ստացված տեղեկություններն են այն մասին, որ գյուղում երկար տարիներ կատարվել է գազագողություն։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով եւ 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով:

Ռուսաստանը պատասխանել է Փաշինյանի նամակին Տեսախցիկը ֆիքսել է ռուսական հիվանդանոցում պայթյունի պահը /տեսանյութ/ Որ պայմանագրի հիմքով է Նիկոլ Փաշինյանն օգնության համար դիմել Պուտինին. Պատգամավորը մանրամասներ է ներկայացնում Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն աճել է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2381 նոր դեպք. մահացել է ռեկորդային թվով՝ 50 մարդ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է Առավոտյան վերսկսվել են մարտական գործողությունները նշված ուղղություններում Ինչպես է անցել գիշերն Արցախում․ Սեմյոն Պեգով /Տեսանյութ/ Փաշինյանը նամակ է հղել Պուտինին՝ ՀՀ անվտանգության ապահովման համար սահմանելու ՌԴ աջակցության տեսակները Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները․ ԱՀ ԱԻՊԾ Այս գիշեր հայկական ուժերը ոչնչացրել են թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով Թշնամական ուժերն Արցախում կիրառել են Ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր պարունակող զինատեսակ Արցախում ոչնչացվել են պրոթուրքական խմբավորման հրամանատարները. Wargonzo Սիլվիո Մագիլանոյին կհաջողվի՞ հասնել Իտալիայի կողմից Արցախի անկախության ճանաչմանը. «Ժողովուրդ» Մահացել է հայտնի դերասան Վասիլ Սարգսյանը Ի՞նչ նպատակ էր հետապն­դում «Ապարան» ջոկատի հրա­մանատար Ռազմիկ Պետրոսյանին Արագածոտնի փոխմարզպետ նշանակելու որոշումը. «Ժողովուրդ» Հայաստանը զսպող վահան է պանթուրքիզմի և նեոօսմանիզմի համար. «Հայաստանի Հանրապետություն» Ժնեւում Բաքվի եւ Երեւանի ներկայացուցիչները պայմանավորվել են չթիրախավորել խաղաղ բնակչությանն ու ոչ ռազմական օբյեկտները ԲՀԿ-ն «կռվում» է մի քանի ճակատով. «Հրապարակ» Մեր լուրերը խոսնակը հաստատեց. «Հրապարակ»
website by Sargssyan