Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 8 ամսում նվազել է 6.4 տոկոսով

Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-օգոստոսին 6.4 տոկոսով նվազել է 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները:

Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել  է 0.9 տոկոսով: Շինարարության ծավալն այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 19.1 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում հունվար-օգոստոսին նվազումը կազմել է 11.5 տոկոս, իսկ մատուցված ծառայությունների ծավալը նվազել է 10.8 տոկոսով:

2020 թվականի հունվար-օգոստոսին սպառողական գների ինդեքսն աճել է 0.8 տոկոսով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 1.5 տոկոսով:

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալն աճել է 1.9 տոկոսով:

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում հունվար-օգոստոսին աճել է 4.7 տոկոսով՝ կազմելով 187 հազար 61 դրամ:

Ընդ որում` պետական օղակում միջին ամսական աշխատավարձն ավելացել է 7 տոկոսով, իսկ ոչ պետականում՝ 3.4 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նկատվել է նվազում՝ 10.2 տոկոսով, ընդ որում՝  արտահանումը նվազել է 6 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 12.4 տոկոսով:

Դրամի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ 2020-ի հունվար-օգոստոսին եղել է 483.90:

Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Ալիևը հայտարարություն է արել Հիվանդանոցում մորը հետ հանդիպումից 2 ժամ անց մահացել է ծանր վիճակում գտնվող զինվորը, ով 10 օր սպասում էր իր մորը Ռուսաստանը պատասխանել է Փաշինյանի նամակին Տեսախցիկը ֆիքսել է ռուսական հիվանդանոցում պայթյունի պահը /տեսանյութ/ Որ պայմանագրի հիմքով է Նիկոլ Փաշինյանն օգնության համար դիմել Պուտինին. Պատգամավորը մանրամասներ է ներկայացնում Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվն աճել է Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 2381 նոր դեպք. մահացել է ռեկորդային թվով՝ 50 մարդ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է Առավոտյան վերսկսվել են մարտական գործողությունները նշված ուղղություններում Ինչպես է անցել գիշերն Արցախում․ Սեմյոն Պեգով /Տեսանյութ/ Փաշինյանը նամակ է հղել Պուտինին՝ ՀՀ անվտանգության ապահովման համար սահմանելու ՌԴ աջակցության տեսակները Առավոտյան հրթիռակոծվել է Ստեփանակերտը. թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքները․ ԱՀ ԱԻՊԾ Այս գիշեր հայկական ուժերը ոչնչացրել են թշնամական մեկ ավտոմեքնա՝ բեռնված զինամթերքով Թշնամական ուժերն Արցախում կիրառել են Ժնևյան կոնվենցիաներով արգելված և քիմիական զենքի տարրեր պարունակող զինատեսակ Արցախում ոչնչացվել են պրոթուրքական խմբավորման հրամանատարները. Wargonzo Սիլվիո Մագիլանոյին կհաջողվի՞ հասնել Իտալիայի կողմից Արցախի անկախության ճանաչմանը. «Ժողովուրդ» Մահացել է հայտնի դերասան Վասիլ Սարգսյանը Ի՞նչ նպատակ էր հետապն­դում «Ապարան» ջոկատի հրա­մանատար Ռազմիկ Պետրոսյանին Արագածոտնի փոխմարզպետ նշանակելու որոշումը. «Ժողովուրդ» Հայաստանը զսպող վահան է պանթուրքիզմի և նեոօսմանիզմի համար. «Հայաստանի Հանրապետություն»
website by Sargssyan