«Հայոց Արծիվներ» մարտական ջոկատը պատրաստ է մեկնել առաջնագիծ

Ոտքի՛, Հայո՛ց Քաջեր՝ պաշտպանելու Հայոց Սուրբ Հողը
«Հայոց Արծիվներ» մարտական ջոկատը
պատրաստ է մեկնել առաջնագիծ

Պատվախնդի՛ր Հայեր
Այսօր առավոտյան մեր Սուրբ Հայրենիքը հերթական անգամ ենթարկվել է թուրք-ադրբեջանական հրոսակների հարձակմանը: Ինչպես հարյուրամյակներ շարունակ, այնպես էլ հիմա, թուրքական հրոսակների նպատակը մնում է նույնը՝ աշխատասեր ու ստեղծագործ Հայ մարդուն զրկել իր հայրենի հողի վրա ապրելու և արարելու իրավունքից՝ ոչնչացնելով Հայ Ազգը:
Հայոց Ազգային Բանակը հերոսաբար դիմագրավում է թշնամու հարձակումներին՝ պատճառելով անվերականգնելի կորուստներ:
Հայոց Հայրենիքի համար վճռորոշ այս պահին «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը կոչ է անում մի կողմ դնել բոլոր տեսակի կուսակցական ու քաղաքական տարաձայնությունները և միասնաբար կանգնել Ազգային Բանակի կողքին՝ հանուն Հայոց Սուրբ Հողի, հանուն մեր նախնյաց հիշատակի և գալիք սերունդների՝ իրենց հայրենի հողում ապրելու իրավունքի պաշտպանության:
Հայաստանի իշխանություններին ևս կոչ ենք անում դադարեցնել հասարակությունը պառակտելու, ներազգային թշնամանք հրահրելու քաղաքականությունը և Հայաստանի ու Հայ Ազգի մարդկային և նյութական բոլոր ռեսուրսներն ուղղորդել Հայոց Սուրբ Հայրենիքի պաշտպանությանը:
2016 թվականի ապրիլի 2-ին ձևավորված «Հայոց Արծիվներ» մարտական ջոկատը պատրաստ է Պաշտպանության նախարարի առաջին իսկ հրամանով կանգնել Հայոց Ազգային Բանակի զինվորների և հրամանատարների կողքին ու կատարել իր առջև դրված մարտական գործողությունները:

ՄԵՐ ՀԱՎԱՏՔՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ՛ է,
ՄԵՐ ԸՆԹԱՑՔՆ՝ ԱՆԿԱՍԵԼԻ՛,
ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆ՝ ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻ՛:

«ԱՍՏՎԱ՛Ծ, ՀԱ՛Յ ԱԶԳ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն»:

Հայոց Արծիվներ» մարտական ջոկատի
հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյան

Ինչու է Ալիեւը պատրաստ կանգնեցնել պատերազմը եւ ինչ վիճակ է հայկական կողմում Իրանն ուժեղացնում է իր սահմանների պաշտպանությունը «Վիրավորվելուց առաջ նստած հաց էի ուտում»․ «Կրեկերով տղան» պատմում է Ալիևի առաջին լուրջ պարտությունը. ի՞նչ է սպասվում Ադրբեջանին Հայկական ինքնաթիռի խոցման մասին հաղորդագրությունը բացարձակ սուտ է. ՊՆ խոսնակ Տղաները վերացնում են անտառներում շրջափակման մեջ եղած թուրքի մնացորդներին. նոր՝ բացառիկ տեսանյութ ՏԵՍԱՆՅՈՒԹ. ТОС-1 ծանր հրանետային համակարգի խոցումը Հակառակորդի կորուստները՝ վերջին տվյալներով Արայիկ Հարությունյանը նոր գրառում է կատարել. ՖՈՏՈ Արայիկ Հարությունյանը հերթական հանդիպումն է ունեցել աշխարհազորի մարտիկների հետ /լուսանկարներ/ Հակառակորդի դրոշների «ճակատագիրը» լուսանկարներով ՀՀ Ազգային ժողովը տեղեկացնում է ՌԴ-ն Սիրիայի հյուսիսում խոշոր հարված է հասցրել Թուրքիայի աջակցությունը վայելող զինյալների օբյեկտների ուղղությամբ. Al Masdar News /տեսանյութ/ Խաղաղության կոչ Արցախի երեխաներից.Հենրիխ Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել Արկերի տարափի ներքո պեչենի համտեսող զինվորը՝ մարտական ընկերների և նրանց ոգու մասին /Տեսանյութ/ Պաշտպանության բանակը տեղեկացնում է Սալյուտ ա անում․ ТОС-1 ծանր հրետանային համազարկի խոցումը /Տեսանյութ/ Հրապարակվել է Արցախում հերոսաբար զոհված մեր 36 հերոսների անունները Թշնամական ուժերը խաղաղ բնակչության վրա կիրառել են սմերչ հրթիռներ /լուսանկարներ/ Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է
website by Sargssyan