«Դա կանխամտածված ռազմական հանցագործություն է, որը կատարվել է Արցախի մայրաքաղաքի փողոցներում խաղաղ բնակիչների դեմ»․ Սերժ Թանկյանի գրառումը

«System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանն անդրադարձել է Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակին։ Երաժիշտն իր Instagram-ում գրառում է կատարել՝ գրելով․

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի կոռումպացված նավթաօլիգարխիկ ղեկավարությունը վաղուց էր ծրագրել այդ լայնածավալ հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա. նախազգուշացնող նշաններ եղել են Թուրքիայի կողմից Սիրիայից գրոհայինների ներմուծումից մինչեւ ԱՄՆ Պետդեպարտամենտի դեսպանատան վերջին նախազգուշացումները։ Դա կանխամտածված ռազմական հանցագործություն է, որը կատարվել է Արցախի մայրաքաղաքի փողոցներում խաղաղ բնակիչների դեմ։ Մինչդեռ Ադրբեջանն անջատել է ամբողջ համացանցը, բացի Twitter-ից, որպեսզի նրանք կարողանան այն օգտագործել ապատեղեկատվություն արտահանելու համար։ Կեղտոտ պետրո-օլիգարխները վախենում են սեփական ժողովրդից, դրա համար էլ պատերազմ են սկսում՝ օրիգինալ հասկացություն չէ։ Մյուս կողմից, Հայաստանում առաջադեմ ժողովրդավարություն է՝ ի շնորհիվ 2018 թվականի խաղաղ թավշյա հեղափոխության։ Եկել է Բաքվում հեղափոխության ժամանակը։ Եվ միայն այդ ժամանակ խաղաղություն ձեռք կբերվի այդ երկու ազգերի միջեւ»։ Նա նաեւ հավելել է  #artsakhstrong #armeniastrong #stopazeriaggression #stopaliyev հեշթեգները։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտյան, շփման գծի ողջ երկայնքով թշնամին ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփնակերտը: Այս մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը: 

Դոնալդ Թրամփն այսօր Նյու Հեմշիրում ակնարկեց, որ ԱՄՆ-ն կարող է ճանաչել Արցախի անկախությունը. Լիլիթ Մակունց Վաղվանից հումանիտար գրադադարն ուժի մեջ կմտնի. ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարություն Մենք կլուծենք դա, շատ հեշտ դեպք է. Թրամփը՝ Ղարաբաղյան հակամարտության մասին Արծրուն Հովհաննիսյանը` սահմանում իրավիճակի մասին Զինադադարի հայկական պայմանը․ ինչ է կատարվում Արցախում Ադրբեջանական ուժերի կողմից հրետակոծության են ենթարվել Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Մոշխմհատ գյուղերը Արծրուն Հովհաննիսյանի հրապարակած քարտեզի մասին Թուրքական F-16 ինքնաթիռներ են նույնականացվել Ադրբեջանի Գաբալա ավիաբազայում Արայիկ Հարությունյանը նորություն ունի Շուշան Ստեփանյանը լավ լուր է հայտնել ՊԲ-ն հայտարարություն է տարածել Էրդողանը սրում է հարաբերությունները ՆԱՏՕ-ի իր դաշնակցի հետ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը Ֆրանսիայի հայերը բողոքի ցույց են անցկացրել Փարիզում Թուրքիայի դեսպանատան առջև (ֆոտո) «Առավել զգոն պետք է լինենք հատկապես հոկտեմբերի 29-ին ու 30-ին». Արթուր Եղիազարյան Թուրքիան որոշել է Արևելյան միջերկրածովյան շրջանում սեյսմիկ հետազոտությունները շարունակել մինչև դեկտեմբեր, երբ ԵՄ առաջնորդները կհայտարարեն Թուրքիայի դեմ միջոցառումների մասին․ Eadaily Ադրբեջանական տեսանյութի 8 հայ գերիների մասով Հայաստանը դիմել է ՄԻԵԴ. Եղիշե Կիրակոսյան Ոչնչացրել են թշնամական Դ-30-ի կրակային դիրքը, հրետանային դիտակետեր ու շարասյուներ. զինծառայողները կպարգեւատրվեն մեդալով Հակառակորդի կրակի տակ ավագ-սերժանտը շտապ օգնության մեքենայով տարհանել է վիրավոր զինծառայողներին. նորօրյա հերոսները
website by Sargssyan