+18185464601 հեռախոսահամարից հաղորդագրություններ են ուղարկվում հայ հանրությանը՝ նպատակ ունենալով ստեղծել խուճապային տրամադրություններ․ ԱԱԾ
ՀասարակությունՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների այս պահին ամերիկյան +18185464601 կեղծ հեռախոսահամարից հաղորդագրություններ են առաքվում հայ հանրությանը՝ նպատակ ունենալով նման սադրանքների միջոցով ստեղծել խուճապային տրամադրություններ և թուլացնել քաղաքացիների զգոնությունը:
«Անհրաժեշտ է տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվությանը և հետևել միայն պաշտոնական լրահոսին»,– ասվում է ԱԱԾ տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ այսօր ադրբեջանական զինուժը Արցախում լայնածավալ հարձակում է սկսել։ Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր։ Մարտական գործողությունների մասին ամփոփ տեղեկատվություն կարող եք ստանալ այստեղ։